Մարդկանց գրպանից ավելի շատ գումար եք վերցնում, բայց աշխատանք ու արդյունք չկա (տեսանյութ) ՔՊ-ի ագահությունն Էջմիածնում (տեսանյութ) ՔՊ-ն շարունակում է «մուռ» հանել երևանցիներից (տեսանյութ)
10
Ի՞նչ են ուզում մարդիկ, որ խաղաղությունը լինի ոչ թե օդում, խոսքի վրա, այլ լինի երաշխավորված Ըստ ամերիկյան The Wall Street Journal պարբերականի՝ Թրամփի շրջապատը խուճապի մեջ է և հորդորում է Թրամփին՝ դադարեցնել պատերազմը Իրանական դասեր (Հայաստանի «պեռաշկիական» ինքնիշխանությունը) Փաշինյանը գնացել է իր սիրելի Մակրոնի մոտ՝ եվրոպական շեֆերից հանձնարարականներ ստանալու թերևս Պուտինը և Թրամփը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Իրանի շուրջ ստեղծված իրավիճակն ու Ուկրաինայի հարցով բանակցությունները Ընտրություններին մերժե՛ք ՔՊ-ին․ եկել են ցավ պատճառեն ժողովրդին (տեսանյութ) Քաղբանտարկյալ Վահագն Չախալյանը դեռ բուժհաստատությունում է, սակայն առողջական վիճակն արդեն լավ է Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդին Շրջիկ կրկեսի վերջին հանգրվանը (տեսանյութ) The Washington Post-ի աղբյուրների համաձայն, Թրամփի խորհրդականները զգուշացրել էին որ Իրանին հնարավոր չէ պատերազմում հաղթել Պատերազմ Արցախում
Փետրվարի 28-ից բանակի բոլոր ստորաբաժանումները գտնվում են մարտական պատրաստության վիճակում. Էրդողան Ի՞նչ են ուզում մարդիկ, որ խաղաղությունը լինի ոչ թե օդում, խոսքի վրա, այլ լինի երաշխավորված Ալեքսանդր Սարգսյանին կալանավորելու որոշում է կայացվել Ըստ ամերիկյան The Wall Street Journal պարբերականի՝ Թրամփի շրջապատը խուճապի մեջ է և հորդորում է Թրամփին՝ դադարեցնել պատերազմը Իրանական դասեր (Հայաստանի «պեռաշկիական» ինքնիշխանությունը) Ադրբեջանը մարդասիրական օգնություն է ուղարկել Իրան Բողոքի ակցիա՝ ՊՆ-ի դիմաց Փաշինյանը գնացել է իր սիրելի Մակրոնի մոտ՝ եվրոպական շեֆերից հանձնարարականներ ստանալու թերևս Իսակովի պողոտայում տեղի ունեցած վիճաբանությունն ավարտվել է կրшկոցներով Մարդկանց գրպանից ավելի շատ գումար եք վերցնում, բայց աշխատանք ու արդյունք չկա (տեսանյութ) «Թողեք աշխատեն»-ից՝ «թողեք, թո՛ղ ջղայնանա...». «Փաստ» Որոշել է երեքին «փուռը տալ» Ժամկետից շուտ նախընտրական քարոզարշավ՝ լիազորությունների գերազանցումով Պուտինը և Թրամփը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Իրանի շուրջ ստեղծված իրավիճակն ու Ուկրաինայի հարցով բանակցությունները Ընտրություններին մերժե՛ք ՔՊ-ին․ եկել են ցավ պատճառեն ժողովրդին (տեսանյութ) Ժողովուրդ, եթե ուզում ես ապրես, սխալդ պիտի ուղղես. սրանք թքած ունեն, ձեզ կլպելու են. Հրանտ Բագրատյան Վանաձորի որոշ հասցեներում գազամատակարարման դադարեցում կլինի Իրանը հրթիռային գրոհ է իրականացրել՝ նվիրված նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին «Հըզբոլլահ»-ը հայտարարել է՝ հավատարիմ է Իրանի նոր գերագույն առաջնորդին Ի վերջո, ժամանակը միշտ տալիս է իր գնահատականը՝ և՛ իշխանություններին, և՛ նրանց գործողություններին Էրեբունի հիվանդանոցի դիմաց խայտառակ վիճակ է (տեսանյութ) ՔՊ-ի ագահությունն Էջմիածնում (տեսանյութ) Քաղբանտարկյալ Վահագն Չախալյանը դեռ բուժհաստատությունում է, սակայն առողջական վիճակն արդեն լավ է Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդին Իրանից Թուրքիայի ուղղությամբ բալիստիկ հրթիռ է արձակվել Շրջիկ կրկեսի վերջին հանգրվանը (տեսանյութ) ՔՊ-ն շարունակում է «մուռ» հանել երևանցիներից (տեսանյութ) Վթարային ջրանջատում Դե ինչ, սկսենք Վթարային ջրանջատում

Ե՞րբ Թուրքիայի ներկայացուցիչները կմիանան Հայաստանում եվրոպական դիտորդական առաքելությանը (տեսանյութ)

Իշխանությունները բաց են թողնում դուռը Թուրքիայի համար:

Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն, որում մասնավորապես ասվում է․

«Քաղաքականության մեջ կարմիր գիծն այն սահման է, որը չի կարելի հատել, քանի որ դրանից հետո սուբյեկտի անվտանգությունը չի կարող երաշխավորվել։ Հակառակորդին բացահայտորեն հաղորդվում է սուբյեկտի կարմիր գիծը՝ նրան անշրջելի գործողություններ կատարելուց հետ պահելու համար։

Փաշինյանական Հայաստանի առանձնահատկությունն այն է, որ մեր պետականության կարմիր գծերը անընդհատ փոխվում են: Օրինակ, երկար ժամանակ հայտարարվում էր, որ Հայաստանի տարածքային ամբողջականությունը 29 800 քառակուսի կիլոմետրի սահմաններում է, և որ նշված սահմաններից ոչ մի թիզ հող չի հանձնվելու հարևաններին, սակայն իր վերջին ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը ոտնատակ տվեց այդ կարմիր գիծը՝ հայտարարելով, որ ՀՀ տարածքը 29 743 քառակուսի կիլոմետր է։

Փաշինյանի կողմնակիցները կարող են ասել, որ տարբերությունն էական չէ, բայց քաղաքական գործընթացների տրամաբանության մեջ դա նշանակում է հակառակորդին ազդանշան տալ, որ պաշտոնական Երևանի համար անընդունելի զիջումներ չկան։

Հայաստանի համար այս կարմիր գծերից մեկը պետք է լիներ Թուրքիայի ներկայացուցիչների ներգրավման անհնարինությունը Եվրոպական դիտորդական առաքելության աշխատանքներին։ Թուրքիայի կամ, օրինակ, Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչները ոչ մի դեպքում չպետք է կարողանան իրենց ներկայացուցիչներն ունենալ ԵՄ առաքելությունում։ Նրանք հնարավորություն չպետք է ունենային մի պարզ պատճառով. Թուրքիան Հայաստանին համարում է «անընդունելի, արհեստական քաղաքական սուբյեկտ իր սահմանների շրջագծում», իսկ թուրք դիտորդների հայտնվելը Հայաստանում կստեղծեր ՀՀ իշխանությունների կողմից չվերահսկվող ինստիտուտ, որի շրջանակներում Թուրքիայի ներկայացուցիչը կարող է հավաքել ռազմավարական կարևոր տվյալներ ՀՀ-ում Ռուսաստանի և Հայաստանի զինված ուժերի տեղաշարժի մասին։

Բայց ի՞նչ ենք մենք իրականում տեսնում: Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանն ասում է, որ Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությանը Թուրքիայի ներգրավման երեք պայման կա։

«Հայաստանում եվրոպական քաղաքացիական դիտորդական առաքելությանը Թուրքիային ներգրավելու համար անհրաժեշտ է Հայաստանի համաձայնությունը, Թուրքիայի համաձայնությունը, ինչպես նաև ԵՄ որոշումը»,- Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է Վարդանյանը։

Կրկին նշենք, որ այս համատեքստում Հայաստանի համար կարմիր գիծը պետք է լիներ ԵՄ առաքելությունում Թուրքիայի ներկայացուցիչների ներգրավման անհնարինության դիրքորոշման հստակ ամրագրումը (մի կողմ թողնենք այն հարցը, որ այդ առաքելությունն ընդհանրապես չպետք է լինի Հայաստանում): Սակայն Վլադիմիր Վարդանյանը բացում է ոչ թե «Օվերտոնի պատուհանն», այլ «Օվերտոնի դարպասները»:

Մենք արդեն ունենք փորձ, երբ Փաշինյանն երկրի համար կարևոր բաները հանձնում է թշնամուն՝ փոխարենը ոչինչ չստանալով, և այդ քայլն անվանում է «մարդասիրական ժեստ» (Արցախի ականապատ դաշտերի քարտեզների փոխանցումը Ադրբեջանին)։ Այս համատեքստում զարմանալի չի լինի, որ Փաշինյանը հայտարարի՝ «Հայաստանի անվտանգության համակարգը ռեգիոնալացման, տարածաշրջանում խաղաղություն ապահովելու նպատակով, ՀՀ-ն պատրաստ է համաձայնություն տալ Թուրքիայի ներկայացուցիչներին ներգրավելու ԵՄ դիտորդական առաքելությունում»։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը Անթալիայի դիվանագիտական ֆորումում արդեն հայտարարել է՝ Թուրքիան կարող է օգտակար լինել տարածաշրջանային խաղաղության հաստատման համար՝ որպես տարածաշրջանում առաջատար երկիր, կարելի է տրամաբանական եզրակացություն անել, որ ԵՄ-ն էլ դեմ չի լինի Թուրքիայի ներգրավմանն այս առաքելության աշխատանքներին։

Եվ հաշվի առնելով, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, իսկ ԵՄ առաքելությունը ՀՀ-ում Հյուսիսատլանտյան դաշինքի ներկայության ինստիտուցիոնալացումն է, զարմանալի չի լինի, եթե Անկարան ցանկություն հայտնի միանալու ԵՄ առաքելությանը։ Սա կարող է ներկայացվել որպես «առաքելության գործունեության վերաբերյալ Բաքվի կասկածները փարատելուն ուղղված քայլ»։ Եթե Անկարային նման հնարավորություն տրվի, նա անպայման կօգտվի դրանից…

Այս իրավիճակում կա ևս մեկ նրբություն․ իշխանությունները սիրում են կրկնել, որ «Հայաստանը ժողովրդավարության բաստիոն է»։ Տվյալ դեպքում տրամաբանական կլինի ենթադրել, որ ԵՄ առաքելության կազմի հարցում ժողովրդի կարծիքը պետք է հաշվի առնվի «ՀՀ դեմոկրատական իշխանությունների» կողմից։ Ապրիլի 3-ին հրապարակված հարցման համաձայն՝ երկրի բնակիչների ավելի քան 93%-ը Թուրքիան ընկալում է որպես ոչ բարեկամ երկիր, սակայն նույնիսկ դա չի ստիպում ՀՀ իշխանություններին խստորեն փակել Հայաստանի դուռն Անկարայի համար։

Մտածե՛ք այդ մասին․․․»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>