Crocus City Hall-ում կատարվածի հետևում կանգնած են ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Ուկրաինան. Բորտնիկով
Դիտել նաև
Վթարի հետեւանքով ունենք 20 վիրավոր, տեղափոխման հարցով ենք զբաղված․ Մեղրիի հիվանդանոցի գլխավոր բժիշկ
35 զոհ՝ ոչ մարտական պայմաններում. Փաշինյանի ու Պապիկյանի «պահած» բանակը
Աստված երկնային օթևաններում հանգչեցնի զոհված քաղաքացիների հոգիները․ կաթողիկոսը ցավակցել է
11 հոգի է ձերբակալվել Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչությանը մասնակցելու կասկածանքով (տեսանյութ)
«Կրոկուսի Սիթի Հոլլ»-ում ահաբեկչության հետևանքով զոհվել է ավելի քան 60 մարդ
Մերձմոսկովյան Crocus City Hall համալիրում տեղի ունեցած ահաբեկչության հետևում կանգնած են ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Ուկրաինան։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ ԱԴԾ ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովը, գրում է ՏԱՍՍ-ը:
«Մենք կարծում ենք, որ դա այդպես է, ամեն դեպքում, մենք հիմա խոսում ենք այն ֆակտուրայի մասին, որն ունենք: Սա ընդհանուր տեղեկատվություն է»,-ասել է նա՝ ի պատասխան այն հարցին, թե արդյոք ահաբեկչության հետևում կանգնած են ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Ուկրաինան։
Ըստ նրա՝ ԱԴԾ-ն գիտի, որ ուկրաինական կողմը Մերձավոր Արևելքում զինյալների է պատրաստել:
«Մենք գիտենք, որ ուկրաինական կողմը Մերձավոր Արևելքում զինյալների ուսուցում և պատրաստում է իրականացրել»,-ասել է Բորտնիկովը։
Ացբյուրը՝ tert.am