Ցանկացած նման նոր գործողություն Մայր Աթոռում հանդիսանալու է «քմահաճ ոտնձգություն»․ Վարդևանյան ԱԺ-ում ընթանում է փակ քվեարկությունը․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ Սարքել սուտ-սեփական սուտը ուռճացնել-հղում անել սեփական ուռճացված ստին
8
Փաշինյանի հրամանով, նրան ծառայող «իրավապահները» հարձակվել են ՀԷՑ-ի գլխամասային մասնաշենքի վրա Փաշինյանի «իրավապահները» վաղ առավոտյան ներխուժել են նաև ՀԷՑ -ի տնօրենների խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանի տուն Օրակարգ. Սամվել Կարապետյանը 4 տարբերակ ունի. նա կարող է դառնալ հայկական Իվանիշվիլի. Երվանդ Բոզոյան Մայր Աթոռի նկատմամբ այս պիղծ գործողությունները մեծ դժբախտություն են բերելու մեր ազգի գլխին. Արա Զոհրաբյան Փաշինյանը նախատեսում այսօր-վաղը, հակաեկեղեցական «իրավապահների» միջոցով կրկին գրոհել Մայր Աթոռը, պղծել սրբավայրը ու խուզարկություններ անցկացնել ՔՊ-ն միաձայն կողմ քվեարկեց Սեյրան Օհանյանի և Արծվիկ Մինասյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն Բագրատ սրբազանը ոչ մի աhաբեկչական խմբավորում չի ստեղծել․ Միքայել Աջապահյան Ինչու են Էրդողանն ու Ալիևը «դուխով» Թադևոս Ավետիսյանն առաջարկեց Արծվիկ Մինասյանի գործով «քրեական» բառը փոխարինել «քաղաքական» Մայր Տաճարում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ Պատերազմ Արցախում
Փաշինյանի հրամանով, նրան ծառայող «իրավապահները» հարձակվել են ՀԷՑ-ի գլխամասային մասնաշենքի վրա Փաշինյանի «իրավապահները» վաղ առավոտյան ներխուժել են նաև ՀԷՑ -ի տնօրենների խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանի տուն Օրակարգ. Սամվել Կարապետյանը 4 տարբերակ ունի. նա կարող է դառնալ հայկական Իվանիշվիլի. Երվանդ Բոզոյան Հերթական բարեկարգված անբարեկարգ բակը մայրաքաղաքում (տեսանյութ) Ցանկացած նման նոր գործողություն Մայր Աթոռում հանդիսանալու է «քմահաճ ոտնձգություն»․ Վարդևանյան Վեհարանը ասպատակելու փորձերը խայտառակել են ԱԱԾ ինստիտուտը. Վլադիմիր Մարտիրոսյան Դատախազը հայտարարեց, թե 2025 թ. սեպտեմբերին պլանավորված են եղել որոշ գործողություններ, նման տվյալ ընդհանրապես գոյություն չունի. Փաստաբան Վերաքննիչը Հրանտ Բագրատյանի արդարացման դատավճիռը թողեց անփոփոխ. փաստաբան Խմբակը շատ խառը գործընթացի մեջ է․ «Կարճ ասած» Մայր Աթոռի նկատմամբ այս պիղծ գործողությունները մեծ դժբախտություն են բերելու մեր ազգի գլխին. Արա Զոհրաբյան Փաշինյանը նախատեսում այսօր-վաղը, հակաեկեղեցական «իրավապահների» միջոցով կրկին գրոհել Մայր Աթոռը, պղծել սրբավայրը ու խուզարկություններ անցկացնել ՔՊ-ն միաձայն կողմ քվեարկեց Սեյրան Օհանյանի և Արծվիկ Մինասյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն Դուք այդ ամբիոնից կանգնած պարզապես ստել եք․ Աննա Գրիգորյանը՝ Վարդապետյանին Բագրատ սրբազանը ոչ մի աhաբեկչական խմբավորում չի ստեղծել․ Միքայել Աջապահյան Սեյրան Օհանյանը և Արծվիկ Մինասյանը զրկվեցին անձեռնմխելիությունից Ամերիաբանկը` Tech Week Vanadzor-ի ֆինթեք գործընկեր (լուսանկար) Գլխավոր դատախազը չիմացությամբ կամ դիտավորությամբ կրկնում է սիվիկների մանիպուլյացիան․ Փաստաբան ԱԺ-ում ընթանում է փակ քվեարկությունը․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ Հերթական ընտրական «կեղծիքը». ՔՊ-ն սխալ էր քվեարկելությունը կազմակերպել (տեսանյութ) Լևոն Քոչարյանը գլխավոր դատախազին մեղադրեց մանիպուլյացիայի մեջ Ադրբեջանում 69-ամյա սկեսրայրը uպանել է 24-ամյա հարսին Իրավիճակը լարվեց. թեժ վիճաբանություն ԱԺ–ում (տեսանյութ) Քաղաքապետարանը ձեզ համար նոր խցանումներ է պատրաստել «Սրբազաններն իրականացրել են հայտարարված հացադուլը». Սերգեյ Հարությունյան Գյումրիում կայացավ ԻՍՏՖ Թաեքվոն-դո-ի միջազգային գավաթի առաջնությունը Բուժքրոջ մոտից հայտնաբերվել է խոշոր չափի թմրամիջոց Միքայել Սրբազանի պաշտպաններն արձագանքել են Նիկոլ Փաշինյանի գրառմանը «Ձերբակալել են Դավիթ Շահնազարյանին և Սևակ Խաչատրյանին». «Ազգային ճակատ» Ինչու են Էրդողանն ու Ալիևը «դուխով» Սարքել սուտ-սեփական սուտը ուռճացնել-հղում անել սեփական ուռճացված ստին

Չարագուշակ «մտքեր»՝ Հայաստանի «պատմականացման» մասին. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. ««Երկրի հակառակ կողմ»-ից եկողը, ըստ երևույթին, ձեռնամուխ է եղել եղած-չեղած երկիրը ոչ միայն գրքի կամ թերթի էջերում «հակառակելու», այլ բառով ասած՝ «թարսելու» գործի վերջին արարներին: Դժվար է այլ կերպ ընկալել այն արտահայտությունները, որ նախօրեին Փաշինյանն արտաբերեց Գյումրիում իր ՔՊ-ի նախաձեռնող խմբի հետ հանդիպման ընթացքում: Ի դեպ, մի «մանրուք» թվացող հարց է ծագում: Փաշինյանի ՔՊ-ն 9 տարեկանը շուտով բոլորող կուսակցություն է, հիմնադրվել է 2015 թ. մայիսի 30-ին: Հարց է ծագում, թե այդ ի՞նչ ՔՊ «նախաձեռնող խմբերի» հետ է Հայաստանի տարբեր անկյուններում հանդիպում Փաշինյանը և իր «կոդավորված» ելույթներն ունենում: Սովորաբար, «նախաձեռնող խմբեր» ունենում են նոր-նոր ձևավորվող շարժումները, դեպի հիմնադիր համագումար ընթացող քաղաքական ուժերը, կուսակցությունները կամ գլոբալ ընտրական պրոցեսների գնացողները: Բայց 9 տարվա «փայլուն» պատմություն ունեցող կուսակցության ղեկավա՞րն ինչու է դեռևս «նախաձեռնող խմբերի», այլ ոչ թե «կուսակտիվի» հետ հանդիպում:

Ի՞նչ է, ՔՊ-ն վերակազմավորո՞ւմ են, թե՞ այլ տարբերակներ կան խորքում: Ինչևէ: Վերադառնանք գլխավոր քպականի, այն է՝ Փաշինյանի խնդրո առարկա ելույթին: Սակայն մի փոքրիկ հիշեցում-վերապահում էլ անենք. սովորաբար, Փաշինյանն ինչ ասում է, իրականում դրա հակառակն է անում: Ամենից ցցուն օրինակը Արցախն է: Այ, գնաց, Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում իր ֆալցետով բղավեց՝ «Արցախը Հայաստան է, և՝ վերջ», ապա, առանց որևէ դժվարության, ուրացավ Արցախն ու այն հռչակեց ադրբեջանապատկան: Եվ, ահա, Փաշինյանը, որի կործանարար իշխանափոխության ընթացքը, հիշեցնենք, մեկնարկել էր Գյումրուց, «հայրաքաղաքում» իր «նախաձեռնող խմբի» հետ հանդիպմանն ասում է, թե, իր կարծիքով, «տեղի է ունենում շատ ցավոտ անցում՝ առաջին հերթին մեր մտքերում, ինչ-որ առումով նաև ֆիզիկապես, պատմական Հայաստանից դեպի իրական Հայաստան»:

Ավելին, նա ասում է, թե՝ «ՔՊ-ի առաքելությունն է առաջնորդել մեր ժողովրդի և մեր պետության անցումը պատմական Հայաստանից իրական Հայաստան և երկարաժամկետ ինստիտուցիոնալ զարգացումը, որովհետև ես կարծում եմ, որ եթե մենք այս ընտրությունը չկատարենք և պատմական Հայաստանը լինի մեր գործողությունների հիմնական մոտիվացիան, ես կվախենամ, որ շատ մեծ է հավանականությունը, որ իրական Հայաստանը նույնպես կդառնա պատմական Հայաստան»: Ըստ էության, սա խոստովանություն է, եթե կուզեք՝ ինքնախոստովանություն՝ ՔՊ-ի ու անձամբ Նիկոլ Փաշինյանի «պատմական առաքելության» մասին: Ի դեպ, այս մասով Արցախի պահով արդեն հաջողել են: Ու ոչ միայն Արցախի մասով: Կա՛ր իրական Արցախ՝ իր իրական պաշտպանության բանակով, որ Հայաստանի անվտանգության հզոր վահանն էր: Ընդամենը մի քանի տարի, և ունենք ձևավորված անվտանգային համակարգի կազմաքանդում ու փլուզում, պաշտպանունակության հետևողական կազմաքանդում, իսկ իրական Արցախն իսկապես էլ վերածվել է «պատմական Արցախի»:

Հիմա նա (նրանք) նույնը ակնարկում է բուն Հայաստանի Հանրապետության մասին: Չէ, դուք մի հատ «հիացե՜ք», էլի: Իրական Հայաստանն ինստիտուցիոնալ կազմաքանդման ենթարկած Նիկոլ Փաշինյանը խոսում է երկարաժամկետ ինստիտուցիոնալ զարգացումից և նման առաքելություն ունենալուց: Նրանց համար, ովքեր փաշինյանական շրջախոսությունները միանգամից չեն ընկալում, մի փոքր «թարգմանենք», թե ինչ է ասում: Իսկ նա անթաքույց ասում է, ակնարկում է հատևյալը. եթե չհրաժարվեք ազգային ամեն ինչից, չհրաժարվեք պատմական հիշողությունից, չհրաժարվեք Ցեղասպանության դատապարտումից ու պահանջատիրությունից, չհրաժարվեք ձեր հավատքից, չհրաժարվեք Արցախից, կարճ ասած՝ եթե չդադարեք հայ լինելուց, ապա... Հայաստան չի լինի:
Իսկ թե ով է հասցրել նման վիճակի, որի մասին 5-6 տարի առաջ ամենամղձավանջային երազում, ամենաֆանտաստիկ երևակայության մեջ անգամ հնարավոր չէր պատկերացնել, ոչ մի խոսք: Բայց ահա այդ անձը, այդ գործիչը, ով անմիջական, հենց ուղղակի պատասխանատվություն է կրում կատարված աղետի համար, համարձակվում է նշված հանդիպմանն ունեցած ելույթում այսպիսի բաներ ասել. «Բայց հետո տեղի ունեցավ ահասարսուռ մի բան, ըստ էության, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ ճիշտ այն, ինչ նկարագրված է վեպում («Երկիր Նաիրի»): Նույնիսկ սարսափելի է՝ ինչ ճշգրտությամբ տեղի ունեցավ այդ ամեն ինչը: Մենք պետք է դրա հետ առերեսվենք, բայց պետք է նաև վերաբերմունք ձևավորենք այդ պրոցեսի նկատմամբ»: Այստեղ նույնիսկ մեկնաբանելու բան չկա. ճշգրտորեն ծրագրված ու իրագործված օպերացիան ճշգրտությամբ էլ պիտի տեղի ունենար:

Այստեղ միայն մեկ բան տեղին է ասված: Առերեսվելը: Այո, այս ամենի պատասխանատուներն ու մեղավորները պետք է դրա հետ առերեսվեն: Մեկ այլ «փայլուն», կարելի է ասել՝ զմայլահունչ մեջբերում Փաշինյանի ճառից. «Մեր քաղաքական նպատակը հետևյալն է. ստեղծել մի իրադրություն, և այ էս երկրի շուրջ, որ պատերազմն ուղղակի դառնա անհնար: Սա շատ բարդ խնդիր է, մեզ բոլորիս մեծ համբերություն է պետք»: Դեռ մի կողմ թողնենք Հայաստանի մասին «էս երկիրը» տոնայնությամբ խոսելու հանգամանքը: Բայց երբ Փաշինյանը խոսում է խաղաղությունից, ուրեմն՝ պատերազմ է լինելու: Որքան ավելի շատ է նա խոսում խաղաղությունից, այնքան շոշափելի է դառնում պատերազմի իրական սպառնալիքը: Թե բա՝ այնպես անել, որ «պատերազմն անհնար դառնա»: Թերևս մի տարբերակ կա, որով Փաշինյանը կարող է պատերազմը դարձնել անհնարին. պարզապես լուռումունջ հեռանալ (չենք օգտագործում իր իսկ բառերը) ու շանս տալ պատերազմն անհնար դարձնել, իսկ երկիրը փրկել:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan