Ի՞նչ է նշանակում 150 դրամ չունեցող աշակերտին տուգանել 15 հազար դրամով. Սոնա Աղեկյան (տեսանյութ) 2-3 շաբաթ է մնացել․ գործողությունների նոր ալիք է պայթելու․ Արտակարգ և լիազոր դեսպան Հեղեղատար համակարգերի չաշխատելու պատճառով՝ Երևան քաղաքը վերածվել է գետերի և լճերի (տեսանյութ)
27
Խոսրովի արգելոցում բռնկված հրդեհը մեկուսացվել է Բախվել են թիվ 3 և 57 համարի ավտոբուսները. կա 9 վիրավոր Արթիկում փորձում են ապամոնտաժել Հայրենական Մեծ պատերազմում զոհվածներին նվիրված հուշարձանը Գործադիր իշխանության ղեկավարի կողմից հստակ և տեսանելի ֆեյսբուքյան արդարադատությունը Սամվել Կարապետյանի նկատմամբ աննախադեպ էր, հակաժողովրդավարական էր Իշխանությունը վախ ունի, որ ցուցակը կգլխավորի Կարեն Կարապետյանը․ «Հրապարակ» Նիկոլ Փաշինյանի «Ստոկհոլմյան սինդրոմը» Ալիևն ու Փաշինյանը գործում են Հայաստանի, Ռուսաստանի և Իրանի դեմ. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանին ուղղված ի՞նչ մեսիջով էին փորձում հանդես գալ ամերիկացիներնիրենց հարցումներով Ռուսաստանն ու Իրանը կարող են պատժե՞լ Ադրբեջանին Հայցադիմումն ընդդեմ Աննա Վաչիկի Հակոբյանի ընդունվել է վարույթ Պատերազմ Արցախում
Երևանի 4 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Խոսրովի արգելոցում բռնկված հրդեհը մեկուսացվել է Եթե Հայաստանը պատրաստ է դրան, մենք կցանկանայինք համատեղ զարգացնել Անդրկովկասյան տրանսպորտային միջանցքը. Հաջիև Մենք ենք պաշտպանն ու զինվորը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և ազգընտիր Վեհափառ Հայրապետի. Տեր Սամվել վարդապետ Մխիթարյան Բախվել են թիվ 3 և 57 համարի ավտոբուսները. կա 9 վիրավոր Արթիկում փորձում են ապամոնտաժել Հայրենական Մեծ պատերազմում զոհվածներին նվիրված հուշարձանը Գործադիր իշխանության ղեկավարի կողմից հստակ և տեսանելի ֆեյսբուքյան արդարադատությունը Սամվել Կարապետյանի նկատմամբ աննախադեպ էր, հակաժողովրդավարական էր «ՔՊ-ի Սարիկը» կգնա՞ Գյումրու էլցանցի «Կարս» մասնաճյուղի հեռացված տնօրենի պաշտոնն զբաղեցնելու Խոսրովի անտառում հրդեհ է բռնկվել Հայաստանի դրածո վարչապետը վախենում է ընդդիմախոսներից, վախենում է բոլոր նրանցից, ովքեր պատռում են փարիսեցու իր կեղծ դիմակը. Աննա Կոստանյան Տիկին Ավանեսյանին խորհուրդ կտայի իր «ողբացյալ» նախորդի հետ պարզել վերջապես COVID-ի գործն ու՞ր հասավ… Բագրատ սրբազան Ավանում բարդին տապալվել է գազատարի, մալուխների, ավտոտնակի վրա (տեսանյութ) Քամուց տապալված հերթական ծառը (տեսանյութ) Երևանի դիտարժան վայրում տգեղ վիճակ է ստեղծվել 83 թվից այստեղ բան չի արվել․ բնակիչները դիմել են «Մայր Հայաստանին» (տեսանյութ) Ի՞նչ է նշանակում 150 դրամ չունեցող աշակերտին տուգանել 15 հազար դրամով. Սոնա Աղեկյան (տեսանյութ) 2-3 շաբաթ է մնացել․ գործողությունների նոր ալիք է պայթելու․ Արտակարգ և լիազոր դեսպան Իշխանությունը վախ ունի, որ ցուցակը կգլխավորի Կարեն Կարապետյանը․ «Հրապարակ» Իշխանությունների հակաեկեղեցական այս արշավում ամեն ինչ այդքան էլ «սահուն» չէ. «Փաստ» Թիրախում հենց Եկեղեցին է, նպատակը՝ կազմաքանդումը. «Փաստ» Աղվան Արշակյանի առողջական դրությունն ու ներկայիս կարգավիճակը անհամատեղելի են. Գառնիկ Դանիելյան Հերթական «անկանխատեսելի» անձրևից հետո, Երևան քաղաքը վերածվեց ջրաշխարհի Հեղեղատար համակարգերի չաշխատելու պատճառով՝ Երևան քաղաքը վերածվել էր գետերի և լճերի (տեսանյութ) Լուսшնկшրում Պшղեստինի ժողովուրդն է, որին Իսրшյելը ցեղասպшնում է․ մենք ոչ մի բառ չենք խոսում այս մասին Նիկոլ Փաշինյանի «Ստոկհոլմյան սինդրոմը» Ալավերդիում փլուզման հետևանքով պատշգամբում գտնվող քաղաքացին ընկել է ներքև Դիանա Գասպարյանն ու սկեսուրը մեղադրյալի կարգավիճակ ունեն Հեղեղատար համակարգերի չաշխատելու պատճառով՝ Երևան քաղաքը վերածվել է գետերի և լճերի (տեսանյութ) Փաշինյանի հույսը Վեհափառի վախն է Որքա՞ն աշխատավարձ կստանա ՀԷՑ-ի կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը

Հրաժարականի մասին Փաշինյանի «սևեռումը» մաքուր ցինիզմ է

Մի հոգեհարազատ մարդ, ի դեպ, միանգամայն տեղին, կարծում է, որ Հայ Առաքելական եկեղեցու դեմ Փաշինյանի իշխանության «նավոդկայով» պայքարող խմբակը «Վարդանանք» անվանելը ճչացող ցինիզմ է: Նկատենք, որ իսկապես էլ, պետք է առանձնահատուկ ցինիկ լինել՝ Հայ եկեղեցու դեմ պայքարող խումբը Վարդան Մամիկոնյանի անունով կոչելու համար:

Բայց հանրահայտ է, որ ցինիզմը Նիկոլ Փաշինյանի զինանոցի մշտական «գործիքներից» է: Ցինիզմ, բացահայտ սուտ, մատից ծծած «մեղադրանք», հիշողության ցուցադրական «կորուստ» («ես նման բա՞ն եմ ասել», «ես նման գործարա՞ն եմ բացել», «ե՞րբ եմ նման բան ասել», «ես նման նամա՞կ եմ գրել» և այլն), դեմագոգիա. սա Փաշինյանի քարոզչաքաղաքական զինանոցի ոչ ամբողջական ցանկն է:

Եվ ամեն դեպքում, չպետք է զլանալ, այլ պետք է արձագանքել, երբ Փաշինյանը ցինիզմի հերթական դրսևորումն է ունենում:

Վերցնենք նրա վերջին ասուլիսը: Ասում է, թե ինքը հրաժարական է տվել: Նկատի ունի՝ 2021 թվականի ամռանը, ԱԺ արտահերթ ընտրություններից առաջ «հրաժարական տալը»: Սա դարձրել է մատի փաթաթան, ու պատեհ-անպատեհ կրկնում է, ավելին, դա ներկայացնում է իբրև մի մեծ սխրանք, թե՝ տեսեք-տեսեք, Փաշինյան Նիկոլը իշխանությունից հրաժարվել է: Բայց դե ի՜նչ անի «խեղճ Նիկոլը», որ «ժողովուրդը» նրան նորից ու նորից «ընտրել» է: Սա իրոք ավելին է, քան պարզունակ մանիպուլյացիան: Սա իրապես ցինիզմ է:

Բանն այն է, որ 2021-ին Փաշինյանի «հրաժարականը» ձևական, եթե չասվի՝ տեխնիկական մի բան էր: Ընդամենը օրենքի պարզ պահանջ էր, որը տեխնիկապես կամ զուտ ձևական առումով կատարվել է: Փաստը մնում է փաստ, որ Նիկոլ Փաշինյանը «հրաժարականից» հետո գործնականում շարունակել է կատարել վարչապետի պարտականությունները՝ ամբողջ ծավալով: Էլ ի՞նչ «հրաժարական»: Ի վերջո, հո ՔՊ-ականների առաջ կամ ՔՊ-ականների համա՞ր չես ելույթ ունենում, ո՞ւմ ես ուզում հիմարի տեղ դնել, քո, չասվի թե՝ ինչ կերպարով ու կերպարանքով: Գոնե մանդարին ծախողի կեպկան դրած ասա նման բաներ. բովանդակությունը չի փոխվի, բայց պատկերն ավելի վանող կլինի գոնե:  
Նիկոլ Փաշինյանն իրականում հրաժարական չի տա ոչ մի դեպքում: Նրա համար դա ընկալվում է որպես կենաց-մահու հարց: Ու նա է՛լ ավելի է կառչում վարչապետի աթոռից: Թերևս մոտեցմամբ, թե՝ կա՛մ ինքը պիտի լինի վարչապետ, կա՛մ Հայաստանը չպիտի լինի: Թե բա՝ հրաժարակա՜ն եմ տվել, իշխանությունը վերադարձրել եմ ժողովրդին... Իշխանությունը, Սահմանադրության համաձայն, պատկանում է ժողովրդին՝ այսպես, թե անպես: Ուստի, Նիկոլ Փաշինյան, չէիր կարող այն վերադարձնել: Թեպետ, փաստ է, որ ժողովրդից խլել ես ու քո պաշտոնավարման ամեն օրվա հետ ավելի ու ավելի ես խլում գոյության, պետություն ունենալու, ապագա ունենալու իրավունքը:

Ա.Հ. Zham.am    

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan