30 oրվա համար՝ 8800, 90 օրվա համար՝ 23600 դրամ․ տրանսպորտի նոր սակագները

Դիտել նաև
Ճնշումների միջոցով փորձում են զսպել օրեցօր հասունացող դժգոհությունների ալիքը
«Երեկոյան ժամերին մի խաչմերուկ գնալու համար 45 րոպե է պահանջվում. տրանսպորտը պետք է անվճար լինի». բոյկոտի մասնակից
Ի՞նչ արժե տրանսպորտի ուղեվարձը Թբիլիսիում․ նայեք և համեմատեք. Տեսանյութ
Ժամանակավորապես կդադարեցվի Նալբանդյան և Աբովյան փողոցների միջև ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը
««Մայր Հայաստան»-ն առաջարկում է ուղեվարձի հետևյալ փաթեթները»․ Արմենակ Դանիելյան
Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սիրելի՛ երևանցիներ, հարգելի՛ գործընկերներ, Միասնական տոմսային համակարգի լրամշակված նախագծով, որը կքննարկվի ավագանու առաջիկա նիստում, նախատեսվում է ՝ 30 օրվա համար 8800 դրամ՝ անսահմանափակ երթևեկելու հնարավորությամբ։
90 օրվա համար 23600 դրամ՝ անսահմանափակ երթևեկելու հնարավորությամբ։
365 օրվա համար 88000 դրամ՝ անսահմանափակ երթևեկելու հնարավորությամբ։ Ցանկացած փաթեթ ձեռք բերելու դեպքում քաղաքացիները կարող են օգտվել հասարակական տրանսպորտի բոլոր միջոցներից։ Ուսանողների, բնակչության սոցիալական կամ հատուկ խմբերի համար կկիրառվեն զեղչեր»: