«Արցախյան բանակցություններ» 1300 էջանոց գրքում ներկայացված են փաստեր․ Խաչատրյան Առաջնորդության «Տաղավար դեպրեսիա» Փաշինյանն ու Զելենսկին՝ «աշխարհաքաղաքական երկվորյակ եղբայրներ»
25
Ալիևն ու Փաշինյանը գործում են Հայաստանի, Ռուսաստանի և Իրանի դեմ. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանին ուղղված ի՞նչ մեսիջով էին փորձում հանդես գալ ամերիկացիներնիրենց հարցումներով Ռուսաստանն ու Իրանը կարող են պատժե՞լ Ադրբեջանին Հայցադիմումն ընդդեմ Աննա Վաչիկի Հակոբյանի ընդունվել է վարույթ Ոչ պատահական նշանակումներ ՀԷՑ-ում. ովքե՞ր են նրանք. «Ժողովուրդ» Եվս մի ողբերգություն զորքերում. Սյունիքում ԱԱԾ սահմանապահ զորքերի զինծառայող է մահացել Այսինքն իրենք ՀԷՑ-ը վերցնեն կառավարեն, մենք ներդրումային ծրագիրը իրականացնե՞նք. Դավիթ Ղազինյան Ռոմանոս Պետրոսյանը եկած-չեկած կադրային փոփոխություններ է արել ՀԷՑ-ի բարձրաստիճան պաշտոնյաների կազմում Իհարկե, չեմ բացառում թանկացումը․ էլեկտրաէներգիայի սակագինը բազմակոմպոնենտ թիվ է․ ՀԾԿՀ փաշինյանական նախագահ Արտահերթ հայց է ներկայացվել Ռոմանոս Պետրոսյանի դեմ. Փաստաբան Պատերազմ Արցախում
Ադրբեջանի և Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են Հայաստանի հետ խաղաղության շուրջ բանակցությունները Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի ուխտավորների ՔՊ-ից հեռացված Թաթուլ Ասիլյանին մեղադրանք է առաջադրվել. Armlur.am Փաշինյանը կարող է Վեհափառին կալանավորել, բայց իր արշավը եկեղեցու դեմ չի ստացվի.քաղտեխնոլոգ Իշխանություններն այդ ծանրաձողը չկարողացան վերցնել, գցեցին իրենց ոտքին, այնուհետև Արցախը ճանաչեցին Ադրբեջանի մաս․ Սեյրան Օհանյան Արթուր Խաչատրյանի` «Արցախյան բանակցությունները» երկհատորյակի շնորհանդեսը «Արցախյան բանակցություններ» 1300 էջանոց գրքում ներկայացված են փաստեր․ Խաչատրյան Առաջնորդության «Տաղավար դեպրեսիա» Հարամ բառն էլ ոտից գլուխ ձեր «փոքրիկ խմբակի» մասին է. Ռուբեն Մխիթարյան Սիրաշահեցին ու «խուրդեցին»․ «Կարճ ասած» Մեզ նույնիսկ չեն լսել, որ այլընտրանք առաջարկեն․ ակցիայի մասնակից Հայաստանը հրաժարվում է ժողովրդավարությունից ու խորանում ավտորիտարիզմի մեջ․ Օսկանյան Կգնի՞ ՀԷՑ-ը նորահայտ մեծահարուստը, որը խարդախության համար դատապարտվել է․ «Ժողովուրդ» «Ազատություն Սամվել Կարապետյանին» կոչեր՝ ֆուտբոլային երեկոյի ավարտին․ «Ժողովուրդ» Փաշինյանն իր հայտարարությամբ ամբողջ գործընթացի վրա դրել է ապօրինության կնիք. Թաթոյան Էրդողանը կզանգահարի Պուտինին և Թրամփին՝ Ստամբուլում նրանց հանդիպումը կազմակերպելու հարցով Ալիևն ու Փաշինյանը գործում են Հայաստանի, Ռուսաստանի և Իրանի դեմ. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Այս տարի որքա՞ն ծիրան է արտահանվել Հայաստանից Թուրքիայում հայկական երաժշտական խմբին արգելել են մասնակցել փառատոնի Նիկոլ Փաշինյանին ուղղված ի՞նչ մեսիջով էին փորձում հանդես գալ ամերիկացիներնիրենց հարցումներով Տավուշում հացահատիկի ցանքերն ավելի քան 3 անգամ նվազել են․ Ոսկան Սարգսյան Ռուսաստանն ու Իրանը կարող են պատժե՞լ Ադրբեջանին Եթե չճանաչի, ի ցույց կդնի «մակրոնյան Ֆրանսիայի» անլրջությունը․ Հակոբ Բադալյան Կառավարությունը փորձում է մտնել վեճի առարկայի դաշտ, մինչդեռ այս որոշումը դրա մասին չէ. Արա Ղազարյանը՝ ՀԷՑ-ի վերաբերյալ արբիտրաժային դատարանի որոշման ու կառավարության արձագանքի մասին «ՈւԱԶ»-ով սարում սպանության փորձ կատարած անձինք կալանավորվել են Հայցադիմումն ընդդեմ Աննա Վաչիկի Հակոբյանի ընդունվել է վարույթ Փաշինյան, դու նստիր, քո պարականոն Ավետարանը գրիր Մանկական երկաթուղու մոտակայքում հրդեհ է բռնկվել Սամվել Կարապետյանը կմասնակցի ընտրություններին Իշխանությունն ապարդյուն ելքեր է փնտրում. լարված իրավիճակ է. «Ժողովուրդ»

ՏԵՂԵԿԱՆՔ № 38՝ Նիկոլ Փաշինյանին ընտրածների համար

Yerevan.today-ը շարունակում  է ներկայացնել Նիկոլ Փաշինյանի տված խոստումներն ու իրական պատկերը

 15.04.2018թ․, ելույթ՝ Հանրապետության հրապարակում

Խոստում - Այսօր ՀՀ քաղաքացիները գտնվում են գերության մեջ: Այսօր ՀՀ տասնյակ, եթե ոչ հարյուր հազարավոր քաղաքացիներ բառի բուն իմաստով զրկվում են բանկային ժամկետանց տոկոսների տակ: Մենք կարծում ենք, որ միանշանակ եւ աներկբա պետք է զրոյացնել բոլոր ժամկետանց տուգանքները բոլոր սպառողական եւ գյուղատնտեսական վարկերի: Առանց բացառության՝ բոլոր։

Իրական պատկեր - 25․03․2020թ․ Ազգային ժողովում հարց ուղղվեց Նիկոլ Փաշինյանին վարկային արձակուրդ հանրությանը տրամադրելու համար, քանի որ կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումների պարագայում մարդիկ չեն աշխատում, որ վարկերը վճարեն, հայտնվել են դժվար իրադրության մեջ։ ԲՀԿ խմբակցության պատգամավորը Փաշինյանին կոչ արեց որոշում կայացնել վարկային արձակուրդ տրամադրել, տոկոսների սառեցում, չեզոոքացում, քանի որ կան 500 հազար սպառողական վարկեր, որոք մարդիկ չեն կարողանում վճարել։

Նիկոլ Փաշինյանը պատասխանեց․  «Ուղիղ ասեմ՝ դեմ եմ նման որոշումներին։ Հեշտ է ասելը եկեք ազատենք, հարկերից ազատենք, վարկերից ազատենք, սնունդ բաժանենք, կոմունալները չվերցնենք։ Հեշտ եք ասու՞մ, տենց ասելով չէ։ Պետք է խոսքի արժեքին էլ հետևել։ Նստում, ասում են՝ հարկերը թողեք, վարկերը թողեք, էս օգնեք, ձե՞ռ եք առնում: Նենց տպավորություն է, որ դուք բաժանողն եք, մենք էլ թույլ չենք տալիս: Ես դեմ եմ նման բաների։ Գնացեք ձեր շրջապատի, միջավայրի հարստությունը բաժանեք մարդկանց վաբշե, հերիք ա»: 

 

13.10.2018թ․, ելույթ՝ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի երդմնակալության արարողությանը 

Ելույթ - Այսօրվա իրադարձության առանցքային մասն այն է, որ ՀՀ քաղաքացիներն են կայացրել որոշում, թե ով պետք է լինի Երևանի քաղաքապետ։ 

Իրական պատկեր - թեև քաղաքացիներն էին որոշել ով լինի քաղաքապետ, բայց 22․11․2021թ․ ՔՊ որոշմամբ Հայկ Մարությանը զրկվեց Երևանի քաղաքապետի պաշտոնից և ՔՊ-ն նոր քաղաքապետ նշանակվեց Հրաչյա Սարգսյանին․ շուրջ մեկ տարի անց նա հրաժարական տվեց քաղաքապետի պաշտոնից, և պաշտոնակատար նշանակվեց Տիգրան Ավինյանը, ում քաղաքացին քվե չէր տվել։ 2023թ․ սեպտեմբերի 17-ին կայացած Երևանի ավագանու ընտրություններում 14 ուժերից և ոչ մեկը բացարձակ մեծամասնություն չհավաքեց։ Ավագանի անցան 5 ուժ։ 32,57 տոկոս հավաքած «Քաղաքացիական պայմանագիր» և  11․32 տոկոս հավաքած «Հանրապետություն» կուսակցության ձայները միասին ևս բավարար չէին Երևանում իշխանություն ձևավորելու համար։ Եվ միայն 9,68 տոկոս հավաքած «Հանրային ձայն» կուսակցության՝ ավագանու նիստին մասնակցության շնորհիվ Ավինյանը կարողացավ ընտրվել քաղաքապետ։ 

Այսինքն, ի հեճուկս Նիկոլ Փաշինյանի՝ 2018թ․ հայտարարության՝ Երևանի քաղաքապետ ընտրվեց մարդ, որին քաղաքացիները ձայն չէին տվել։ Ավելին, ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը դատարան է ներկայացրել հայց Տիգրան Ավինյանի՝ քաղաքապետի պաշտոնն ապօրինի ստանձնելու կապակցությամբ, քանի որ հանդիսավոր նիստը տեղի է ունեցել առանց քվորումի ապահովման։

 

13.10.2018թ․,  ելույթ՝ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի երդմնակալության արարողությանը 

Ելույթ - ՀՀ քաղաքացիների ամենամեծ պահանջը խաբված և անարգված չլինելն է: 

Իրական պատկեր - 21․02․2024թ․ Գեղարքունիքի մարզի Մարտունու քաղաքի բնակիչները փակել էին կենտրոնական փողոցը և բողոքի ակցիա էին անում՝ նշելով, որ Նիկոլ Փաշինյանն իրենց խաբել է։ Մասնավորապես, կառավարությոնը որոշեկ է հարկել արտագնա աշխատանքի մեկնողներին։ Նրանք պետք է եկամտահարկ մուծեն ՀՀ պետական բյուջե։ Հարկային պարտավորությունները կազմում են մինչև 400 հազար դրամ և ավելի։ Նրանք նշում էին, որ արտագնա աշխատանքի են մեկնում, քանի որ կառավարությունը չի կարողանում աշխատանքով ապահովել, իսկ հեղափոխության ժամանակ սատարել են Նիկոլ Փաշինյանին, ընտրել են, իսկ հիմա՝ խաբվել։

Հայաստանում մշտապես տարբեր թեմաներով բողոքի ակցիաներ են իրականացնում քաղաքացիները և հայտարարում, որ հավատացել են Նիկոլ Փաշինյանի խոստումներին և խաբվել։

Yerevan.Today-ը, այլ լրատվամիջոցներ ևս, հազարավոր փաստեր են ներկայացրել այն մասին, որ Նիկոլ Փաշինյանը ոչ միայն տված խոստումները չի կատարել (չնչին բացառություններով), այլև շատ հաճախ բոլորովին հակառակն է արել։ Այդ մասին է նաև «Տեղեկանք՝ Նիկոլ Փաշինյանին ընտրածների համար» շարքը։

 

25.01.2020թ․, մամուլի ասուլիս  

Նիկոլ Փաշինյանը կարդաց «100 փաստ Նոր Հայաստանի մասին»․ 91-րդը հետևյալն էր․ «Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ երկրի գործող ղեկավարը Քննչական կոմիտեի հրավերով ներկայացել է նախաքննության մարմնի գրասենյակ և քննիչի աշխատասենյակում հարցաքննվել»:

Իրական պատկեր - 15․01․2020թ․ Նիկոլ Փաշինյանը հրավիրվել էր Քննչական կոմիտե՝ պաշտոնատար անձանց գաղտնալսման գործով։ Քննիչ Կամո Սահակյանի հետ սելֆի էր արել: Հետո այդ քննիչի պաշտոնը բարձրացվեց՝ նշանակվելով քննչական կոմիտեի հատուկ հանձնարարությունների, կազմակերպական-վերլուծական եւ քրեագիտական գլխավոր վարչության պետ:

Նիկոլ Փաշինյանը թեև հետո չհարցաքննվեց՝ խուսափելով դատարան գնալուց, սակայն դատարան գնալու առիթները բազմաթիվ են եղել։ Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանը աշխարհի միակ վարչապետն է, որի դեմ ավելի քան 30 դատական հայց է ներկաայացվել վիրավորանքի, զրպարտության, անմեղության կանխավարկածը խախտելու, աշխատանքից ազատելու մասով։ Անգամ հայց է ներկայացվել դավաճանության մասով՝ 44-օրյա պատերազմնից հետո։

 

16.05.2020թ․, մամուլի ասուլիս 

Նիկոլ Փաշինյանը կարդաց «100 փաստ Նոր Հայաստանի մասին»․ 92-րդը հետևյալն էր․ «Ազգային ժողովը հաստատել է անձի կամ անձանց խմբի նկատմամբ բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը քրեականացնող օրենսդրական կարգավորումը։ Այսուհետև բռնության կոչեր տարածողները կամ բռնությունը հրապարակայնորեն արդարացնողները կդատապարտվեն տուգանքով կամ ազատազրկմամբ, մինչև 1 տարի ազատազրկում է նախատեսվում»։

Իրական պատկեր - մամուլը ընդարձակ վերլուծություն էր ներկայացրել այն մասին, որ վերջին 4 տարում դատարան է հասել բռնության կոչերի վերաբերյալ 38 քրեական գործ: Այդ գործերից 36-ը (94.7%) վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա աջակիցներին ուղղված կոչերին են վերաբերում: Մյուս 2 գործերը ընդդիմադիրներին ուղղված կոչերի վերաբերյալ են: Անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված կոչերի հիմքով գործերը կազմում են ընդհանուրի 68․4%-ը:

Այս ընթացքում հազարավոր են ընդդիմադիրների վերաբերյալ բռնության կոչերը, սակայն Նիկոլ Փաշինյանը և իրավապահ համակարգը անհանդուրժող են հենց այն կոչերի նկատմամբ, որը վերաբերում է Նիկոլ Փաշինյանին և թիմին, իսկ մյուսների վերաբերյկալ բռնության կոչերը մնում են անպատասխան։

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan