Փաշինյանն ու Զելենսկին՝ «աշխարհաքաղաքական երկվորյակ եղբայրներ» Վաշինգտոնը խորամանկում է. Զախարովան՝ տրանսպորտային շրջափակման լուծման ԱՄՆ առաջարկի մասին (տեսանյութ) Բիրտ ուժի ցուցադրության թրենդը նաև քաղաքային իշխանության կողմից է իրականացվում. Մանուկ Սուքիասյան. Տեսանյութ
25
Ոչ պատահական նշանակումներ ՀԷՑ-ում. ովքե՞ր են նրանք. «Ժողովուրդ» Եվս մի ողբերգություն զորքերում. Սյունիքում ԱԱԾ սահմանապահ զորքերի զինծառայող է մահացել Այսինքն իրենք ՀԷՑ-ը վերցնեն կառավարեն, մենք ներդրումային ծրագիրը իրականացնե՞նք. Դավիթ Ղազինյան Ռոմանոս Պետրոսյանը եկած-չեկած կադրային փոփոխություններ է արել ՀԷՑ-ի բարձրաստիճան պաշտոնյաների կազմում Իհարկե, չեմ բացառում թանկացումը․ էլեկտրաէներգիայի սակագինը բազմակոմպոնենտ թիվ է․ ՀԾԿՀ փաշինյանական նախագահ Արտահերթ հայց է ներկայացվել Ռոմանոս Պետրոսյանի դեմ. Փաստաբան Ինչ է պահանջել արտակարգ իրավիճակների արբիտր Հայաստանից ՀԷՑ-ի գործով. ամբողջական որոշում. «Հետք» «Զանգեզուրի միջանցքի» շուրջ ստեղծված իրավիճակը Հայաստանի և Ադրբեջանի ինքնիշխան հարց է. Կրեմլ Թուրքիան ու Ադրբեջանն՝ ընդդեմ Եկեղեցու․ Թրամփի դեմքով ծածկում են Ալիևի ու Էրդողանի բեղերը. Անդրանիկ Թևանյան Սամվել Կարապետյանը 11 հայց է ներկայացրել դատարան. վարույթ է ընդունվել 8-ը Պատերազմ Արցախում
Սամվել Կարապետյանը կմասնակցի ընտրություններին Իշխանությունն ապարդյուն ելքեր է փնտրում. լարված իրավիճակ է. «Ժողովուրդ» Ոչ պատահական նշանակումներ ՀԷՑ-ում. ովքե՞ր են նրանք. «Ժողովուրդ» Փաշինյանը որոշել է Կաթողիկոսի ԺՊ նշանակել Եվս մի ողբերգություն զորքերում. Սյունիքում ԱԱԾ սահմանապահ զորքերի զինծառայող է մահացել 80 միլիոն ռուբլու ավшզшկությшն փորձ Վանաձորի բանկերից մեկում․ կատարողը ձերբшկшլվել, ապա կшլшնավորվել է Խաղաղությունը՝ Նիկոլի ձևով․ «Կարճ ասած» Այսինքն իրենք ՀԷՑ-ը վերցնեն կառավարեն, մենք ներդրումային ծրագիրը իրականացնե՞նք. Դավիթ Ղազինյան Ռոմանոս Պետրոսյանը եկած-չեկած կադրային փոփոխություններ է արել ՀԷՑ-ի բարձրաստիճան պաշտոնյաների կազմում «Ստախոս և անհայրենիք լինելուց զատ՝ դու նաև վախկոտ ես»,- ասում է Վահագն Չախալյանը՝ Նիկոլ Փաշինյանին Փաշինյանն ու Զելենսկին՝ «աշխարհաքաղաքական երկվորյակ եղբայրներ» Այն պահին, երբ Փաշինյանը հրաժարական տա կամ հեռացվի, Հայաստանը կվերագտնի իր ձայնը, արժեքներն ու տեսլականը. նոր պատերшզմի վտանգը կնվազի Փաշինյանը Ռուսաստանից շնորհավորել է Ուկրաինայի վարչապետին Իհարկե, չեմ բացառում թանկացումը․ էլեկտրաէներգիայի սակագինը բազմակոմպոնենտ թիվ է․ ՀԾԿՀ փաշինյանական նախագահ Արտահերթ հայց է ներկայացվել Ռոմանոս Պետրոսյանի դեմ. Փաստաբան «Տեղապահ» խամաճիկ-քահանայի ձևաչափը՝ դավադրություն պետականության դեմ. Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդ Մի դեպքում «քաղաքական հայտարարություն» է, մյուս դեպքերում՝ «հանցա՞նք». «Փաստ» Փաշինյանի նպատակը Եկեղեցին գլխատելն ու ամբողջապես թուլացնելն է, իսկ ո՞րն է քաղաքական ուժերի նպատակն ու անելիքները. «Փաստ» Միքայել Սրբազանի պաշտպանները դատախազին միջնորդություն են ներկայացրել խափանման միջոցը վերացնելու կամ փոփոխելու վերաբերյալ Ահավոր բարդակ, ծանրաբեռնված աղբավայր, հին մեքենաներ. ձախողված բարեփոխում՝ Երևանում (տեսանյութ) Ինչ է պահանջել արտակարգ իրավիճակների արբիտր Հայաստանից ՀԷՑ-ի գործով. ամբողջական որոշում. «Հետք» Վաշինգտոնը խորամանկում է. Զախարովան՝ տրանսպորտային շրջափակման լուծման ԱՄՆ առաջարկի մասին (տեսանյութ) Վթարի ենթարկված Ан-24-ի հայ ուղևորուհին հրաժարվել էր թռիչքից «Կորյունի 14-ի նորակառույցի նախագծի շուրջ լուրջ մտահոգություններ կան»․ «Մայր Հայաստան» «ՀՀ-ն մտադիր է շարունակել աշխատանքը ԵԱՏՄ-ում»․ Օվերչուկ «Հանդիպում ունեցա Միխայիլ Միշուստինի հետ»․ Նիկոլ Փաշինյան. Տեսանյութ Բիրտ ուժի ցուցադրության թրենդը նաև քաղաքային իշխանության կողմից է իրականացվում. Մանուկ Սուքիասյան. Տեսանյութ Փաշինյանը ժամանել է Ռուսաստան «Զանգեզուրի միջանցքի» շուրջ ստեղծված իրավիճակը Հայաստանի և Ադրբեջանի ինքնիշխան հարց է. Կրեմլ Թուրքիան ու Ադրբեջանն՝ ընդդեմ Եկեղեցու․ Թրամփի դեմքով ծածկում են Ալիևի ու Էրդողանի բեղերը. Անդրանիկ Թևանյան

Դիլետանտության և հիպոթետիկության խառնուրդը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «2018 թվականի իշխանափոխությունցի հետո Հայաստանում գործ ենք ունենում մասնագիտական համահարթեցման հետ, քանի որ փորձագիտական կարծիքներն ու դիտարկումները կորցրել են իրենց նշանակությունը, իսկ դիլետանտները դարձել են կարծիք թելադրողներ։ Դրա արդյունքում է նաև, որ գլխավորապես մակերեսային ու ոչ հիմնավոր պատկերացումներ ունեցող, տվ յալ ոլորտի հետ կապ չունեցող «փորձագետները» փորձում են այնպիսի բարեփոխումներ իրականացնել, որոնց արդյունավետությունը միանգամից բազմաթիվ հարցերի տեղիք է տալիս։ Խնդիրները հատկապես տեսանելի են կրթության ոլորտում։ Արդեն 5 տարի է, ինչ իշխանությունները խոսում են կրթության ոլորտում բարեփոխումների մասին, բայց փորձը ցույց է տալիս, որ Փաշինյանի կառավարման օրոք կրթական ոլորտում եղած խնդիրները ոչ միայն չեն լուծվել, այլև ավելի են սրվել։ Ավելին, տպավորություն կա, որ համակարգը քանդելու հետևողական ծրագիր է իրականացվում:
Բայց ամեն ինչ հերթով: Նախ՝ միասնական քննությունների ժամանակ դիմորդների գրանցած ցուցանիշներն ինքնին շատ խոսուն են։ Այնպիսի իրավիճակ է, որ անգամ ընդունելությունն է կորցրել իր արժեքը, դիմորդների թիվը ևս պակասել է, քանի որ հասարակության մեջ առավել տարածվում է այն ընկալումը, որ կրթական ցենզը չի գնահատվում ու ուղղակի իմաստ չկա բարձրագույն կրթություն ստանալու։ Մյուս կողմից էլ՝ իշխանություններն անգամ դպրոցական դասագրքերի հարցը չեն կարողանում լուծել. կա՛մ չեն հասցնում տպագրել, կա՛մ էլ, մեղմ ասած, խոցելի բովանդակությամբ, վիրպակներով լի ու աղճատված դասագրքեր են ստեղծում։ Ու հիմա, նույն իշխանությունը, որ նույնիսկ այսպիսի փոքր, ընթացիկ խնդիրներին վերջնական լուծում չի տվել, ցանկանում է խոշոր ակադեմիական քաղաք կառուցել ու դրանով իբր «մեկընդմիշտ բարեփոխել» կրթական համակարգը։
Դեռ մի կողմ թողնենք, որ իրենց հնարավորություններից բարձր գործ են նախաձեռնել այս իշխանությունները: Հարցն այն է, որ միայն կրթական քաղաք կամ նոր շենքեր կառուցելով՝ կրթության որակի բարձրացման հարց չի լուծվելու, դրա համար բովանդակային փոփոխություններ են անհրաժեշտ։
Ի դեպ, ուշադրություն պետք է դարձնել, որ ակադեմիական քաղաքի կառուցման անհրաժեշտությունն էլ կրթական ոլորտի պատասխանատուները մեկնաբանում են այն համատեքստում, թե դրանով մայրաքաղաքը կբեռնաթափեն, բայց արդյունքում տեղի է ունենալու ոչ թե բեռնաթափում ու ապակենտրոնացում, այլ գերկենտրոնացում՝ արդեն մայրաքաղաքի այլ մասում։ Չհաշված, որ այս նախագծի իրականացման արդյունքում հնարավորություն կունենան կրճատել ու փոքրացնել բուհերի քանակը ու դրանով կհասնեն կրթական համակարգը կազմալուծելու իրենց նպատակին։ Դե, գործող բուհերի շենքերն էլ, որոնք ամփոփում են կրթական ավանդույթները, կվաճառվեն կամ վարձակալությամբ կտրամադրվեն, չարչիական կամ ստամոքսային մտածողությունը կհաղթի. կարևորը՝ կրթության հաշվին բիզնես արվի։ Ստացվում է, որ գումար աշխատելու մոլուցքն ավելի կարևոր է, քան արժեհամակարգը։
Մյուս կարևոր հարցն էլ այն է, թե արդյոք շենքերի վաճառքի կամ վարձակալության հաշվին հնարավոր լինելո՞ւ է փակել ակադեմիական քաղաքի կառուցման ծախսերը։ Եթե հնարավոր չեղավ, այդ դեպքում ի՞նչ են անելու կրթական ոլորտի պատասխանատուները։
Ստացվում է, որ իշխանությունները խաղադրույք են անում մի հանգամանքի վրա, որը ստույգ չէ կամ հիպոթետիկ նշանակություն ունի։ Ու տարբեր հարցերում են իշխանությունները նման ծրագրեր առաջ քաշում։ Կարելի է նույնիսկ ասել՝ բոլոր հարցերում:

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan