«Արցախյան բանակցություններ» 1300 էջանոց գրքում ներկայացված են փաստեր․ Խաչատրյան Առաջնորդության «Տաղավար դեպրեսիա» Փաշինյանն ու Զելենսկին՝ «աշխարհաքաղաքական երկվորյակ եղբայրներ»
26
Ալիևն ու Փաշինյանը գործում են Հայաստանի, Ռուսաստանի և Իրանի դեմ. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանին ուղղված ի՞նչ մեսիջով էին փորձում հանդես գալ ամերիկացիներնիրենց հարցումներով Ռուսաստանն ու Իրանը կարող են պատժե՞լ Ադրբեջանին Հայցադիմումն ընդդեմ Աննա Վաչիկի Հակոբյանի ընդունվել է վարույթ Ոչ պատահական նշանակումներ ՀԷՑ-ում. ովքե՞ր են նրանք. «Ժողովուրդ» Եվս մի ողբերգություն զորքերում. Սյունիքում ԱԱԾ սահմանապահ զորքերի զինծառայող է մահացել Այսինքն իրենք ՀԷՑ-ը վերցնեն կառավարեն, մենք ներդրումային ծրագիրը իրականացնե՞նք. Դավիթ Ղազինյան Ռոմանոս Պետրոսյանը եկած-չեկած կադրային փոփոխություններ է արել ՀԷՑ-ի բարձրաստիճան պաշտոնյաների կազմում Իհարկե, չեմ բացառում թանկացումը․ էլեկտրաէներգիայի սակագինը բազմակոմպոնենտ թիվ է․ ՀԾԿՀ փաշինյանական նախագահ Արտահերթ հայց է ներկայացվել Ռոմանոս Պետրոսյանի դեմ. Փաստաբան Պատերազմ Արցախում
Բագրատ սրբազանը զրպարտության և վիրավորանքի համար դատական նոր հայցեր է ներկայացրել Ծանոթացա կով կթելու տեխնիկային՝ տիկին Գալստյանի և նրա կովի՝ Սոնայի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանն այցելել է Գեղարքունիքի մարզ. Տեսանյութ Ադրբեջանի և Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են Հայաստանի հետ խաղաղության շուրջ բանակցությունները Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի ուխտավորների ՔՊ-ից հեռացված Թաթուլ Ասիլյանին մեղադրանք է առաջադրվել. Armlur.am Փաշինյանը կարող է Վեհափառին կալանավորել, բայց իր արշավը եկեղեցու դեմ չի ստացվի.քաղտեխնոլոգ Իշխանություններն այդ ծանրաձողը չկարողացան վերցնել, գցեցին իրենց ոտքին, այնուհետև Արցախը ճանաչեցին Ադրբեջանի մաս․ Սեյրան Օհանյան Արթուր Խաչատրյանի` «Արցախյան բանակցությունները» երկհատորյակի շնորհանդեսը «Արցախյան բանակցություններ» 1300 էջանոց գրքում ներկայացված են փաստեր․ Խաչատրյան Առաջնորդության «Տաղավար դեպրեսիա» Հարամ բառն էլ ոտից գլուխ ձեր «փոքրիկ խմբակի» մասին է. Ռուբեն Մխիթարյան Սիրաշահեցին ու «խուրդեցին»․ «Կարճ ասած» Մեզ նույնիսկ չեն լսել, որ այլընտրանք առաջարկեն․ ակցիայի մասնակից Հայաստանը հրաժարվում է ժողովրդավարությունից ու խորանում ավտորիտարիզմի մեջ․ Օսկանյան Կգնի՞ ՀԷՑ-ը նորահայտ մեծահարուստը, որը խարդախության համար դատապարտվել է․ «Ժողովուրդ» «Ազատություն Սամվել Կարապետյանին» կոչեր՝ ֆուտբոլային երեկոյի ավարտին․ «Ժողովուրդ» Փաշինյանն իր հայտարարությամբ ամբողջ գործընթացի վրա դրել է ապօրինության կնիք. Թաթոյան Էրդողանը կզանգահարի Պուտինին և Թրամփին՝ Ստամբուլում նրանց հանդիպումը կազմակերպելու հարցով Ալիևն ու Փաշինյանը գործում են Հայաստանի, Ռուսաստանի և Իրանի դեմ. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Այս տարի որքա՞ն ծիրան է արտահանվել Հայաստանից Թուրքիայում հայկական երաժշտական խմբին արգելել են մասնակցել փառատոնի Նիկոլ Փաշինյանին ուղղված ի՞նչ մեսիջով էին փորձում հանդես գալ ամերիկացիներնիրենց հարցումներով Տավուշում հացահատիկի ցանքերն ավելի քան 3 անգամ նվազել են․ Ոսկան Սարգսյան Ռուսաստանն ու Իրանը կարող են պատժե՞լ Ադրբեջանին Եթե չճանաչի, ի ցույց կդնի «մակրոնյան Ֆրանսիայի» անլրջությունը․ Հակոբ Բադալյան Կառավարությունը փորձում է մտնել վեճի առարկայի դաշտ, մինչդեռ այս որոշումը դրա մասին չէ. Արա Ղազարյանը՝ ՀԷՑ-ի վերաբերյալ արբիտրաժային դատարանի որոշման ու կառավարության արձագանքի մասին «ՈւԱԶ»-ով սարում սպանության փորձ կատարած անձինք կալանավորվել են Հայցադիմումն ընդդեմ Աննա Վաչիկի Հակոբյանի ընդունվել է վարույթ Փաշինյան, դու նստիր, քո պարականոն Ավետարանը գրիր Մանկական երկաթուղու մոտակայքում հրդեհ է բռնկվել

Գերմանիայի հայկական կառույցները մերժել են Փաշինյանի հետ հանդիպման հրավերը

«Հրապարակ» թերթը գրում է. Փետրվարի 16-ին եռօրյա այցով Գերմանիայում գտնված Նիկոլ Փաշինյանը խայտառակ ընդունելության է արժանացել տեղի հայ համայնքի կողմից, ինչը թերևս տեսանելի է նաև վարչապետի աշխատակազմի տարածած տեսանյութերում և լուսանկարներում: «Մյունխենի և հարակից շրջանների հայ համայնքի» հետ հանդիպմանը մասնակցած 20 անձից մոտ կեսը Փաշինյանի հետ Գերմանիա մեկնածներն են՝ խոսնակ, դեսպան, անվտանգության աշխատակիցներ, մեկը Ստյոպա Սաֆարյանն էր, մի քանի հայաստանցի ուսանողներ, որոնք անձնական խնդիրներ են ունեցել՝ վիզայի, Հայաստան վերադարձի արգելքների, զինծառայության և այլնի հետ կապված, և հանդիպումը ընդամենը առիթ էր, որ փորձեին իրենց խնդիրները լուծել։ Մինչդեռ միայն Մյունխենում 2 հազարից ավելի հայ է բնակվում` հարակից շրջաններն ու ողջ գերմանահայությանը չհաշված: Մինչ հանդիպումը Գերմանիայում ՀՀ դեսպանությունը հրավիրատոմսեր է ուղարկել հայ համայնքի կառույցներին՝ պատշաճ հանդիպում կազմակերպելու համար, սակայն շատերը մերժել են հրավերը:

Գերմանահայոց կենտրոնական խորհրդի վարչության անդամ Սամվել Լուլուկյանը, ով հանդիպման ժամանակ հնչած ամենասուր հարցի հեղինակն է (ձախողված քաղաքականության ու հրաժարականի մասին), մեզ հետ զրույցում խոստովանեց՝ 30 տարի Գերմանիայի հայ համայնքում է ապրում, սակայն Փաշինյանի հետ հանդիպման եկած մարդկանց մեծ մասին չէր տեսել երբևէ, և շեշտեց, որ Գերմանիայում գործող հայկական կարևորագույն կառույցներից որևէ ներկայացուցիչ չի մասնակցել հանդիպմանը: Ինքն էլ գնացել է ոչ թե որպես Գերմանահայոց կենտրոնական խորհրդի վարչության անդամ, այլ՝ որպես սփյուռքի ներկայացուցիչ: «Ինչպես մեր կառույցը չի մասնակցել, այնպես էլ Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչներից չեն մասնակցել, բայց և՛ մեր կազմակերպությունը, և՛ սրբազանը հրավեր ստացել էին։ Իսկ այդ հանդիպմանն ուսանողներ էին` երիտասարդներ, մեկն Ուկրաինայից էր եկել, որ այս պահին Գերմանիայում է գտնվում: Մարդիկ էին, որոնց ես չեմ ճանաչում և կարող եմ ասել, որ ընդհանրապես հայ համայնքի հետ կապ չունեն, ներկաներն էլ հիմնականում անձնական բնույթի հարց էին հնչեցնում, շատերին արդեն հետաքրքիր չեն հայրենիքը, Արցախի կորուստը: Վիզաների հարց էին հնչեցնում, հետաքրքրվում էին՝ քանի տարեկանից կարանք Հայաստան գալ, զինծառայության խնդիր և այլն»,-պատմեց Լուլուկյանը` նշելով, որ հայության մոտ գերիշխում են հիասթափության, չպայքարելու տրամադրություններ:

«Եթե նկատեցիք՝ բողոքի ակցիա էլ տեղի չունեցավ, սա այն ընդհանուր պատկերն է, որ կա թե՛ Հայաստանում, թե՛ սփյուռքում․ մարդիկ հիասթափված են, ոչինչ չեն անում ո՛չ Հայաստանում, ո՛չ սփյուռքում, տպավորություն է, որ բոլորը համակերպվել են այս իրավիճակի հետ, ես գնացել եմ հանդիպման և հրաժարականի մասին հարց հնչեցրել, բայց միամիտ չեմ, որ հույս ունենայի, թե այդ հարցից հետո հրաժարական է տալու։ Նպատակն այն էր, որ կարողանամ աղմուկ բարձրացնել, մարդիկ իրոք արթնանան, պայքարի ձգտեն, ակտիվանան, իմ կարծիքով` աղմուկը բարձրացավ, ինչ-որ բան տեղի ունեցավ: Գիտեք՝ սարսափելի է այս վիճակը, երբ մենք համակերպվում ենք հայրենիքի կորստի հետ»։ Սամվել Լուլուկյանը երրորդ անգամ է մասնակցում Փաշինյանի հետ հանդիպումներին։ «Առաջինը 2019-ին էր` Քյոլնում, երկրորդը՝ անցյալ տարի՝ Բեռլինում: Կարելի է ասել՝ ինձ ճանաչում է, իմ հարցից հետո անգամ մանիպուլյացիայի դիմեց, շնորհակալություն հայտնեց, դա ներկայացրեց ժողովրդավարության հաղթանակ, որ ամեն ինչի մասին պետք է խոսենք։ Զոմբիացած մասսայից էլ կար ներկայացուցիչ, որ ելույթ ունեցավ, թե երկաթե նյարդեր ունեք, որ կարողանում եք բոլորի հարցերին պատասխանել, ձեր ինքնաթիռում 20 հոգի մարդ տանել։ Բայց, կրկնում եմ՝ ներկաներին անձնական հարցեր էին հետաքրքիր և բեմականացում, թե ժողովրդավար է Նիկոլ Փաշինյանը: Լուրջ հարց, հայրենիքի համար մտահոգություն, ինձնից բացի, տվեց միայն մեր կառույցի հնաբնակներից պարոն Վասիլյանը, որն էլ որպես քաղաքացի էր եկել, նա էլ «միջանցքից» էր հարցնում, Պարսկաստանի հետ փոխհարաբերություններից»,-ասաց Լուլուկյանը:

Ինչ վերաբերում է Փաշինյանի մյունխենյան պաշտոնական հանդիպումներին, Ադրբեջանի նախագահի հետ հանդիպմանը, մեր զրուցակիցն ասաց, թե տարբեր խողովակներով ստացած տեղեկատվությունն ամենևին էլ «լավ բաների մասին» չի ասում, սակայն առայժմ կլռի, մինչև տարբեր աղբյուրներից հաստատում չստանա։ Նկատենք, որ Լուլուկյանի հարցին պատասխանելիս` ինչու այսքանից հետո հրաժարական չեք տալիս, Փաշինյանի խոսքում ոմանք ակնարկ էին տեսել, որ ապագայում էլ հող տալու ծրագրեր ունի։ «...Այս ամենն ինչի՞ համար եմ ես ասում և անում, նրա համար, որ դավաճա՞ն եմ, նրա համար, որ օտարերկրյա գործակա՞լ եմ, ով երազում ա, որ էլ ինչ հող տա որևէ մեկին...»,-ասել է նա:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan