Արթուր Ալեքսանյանը՝ Եվրոպայի 7-ակի չեմպիոն (ֆոտո)
![Արթուր Ալեքսանյանը՝ Եվրոպայի 7-ակի չեմպիոն (ֆոտո)](/timthumb.php?src=/disc/15-02-24/605790bcba5d391a24bc1ce2f4e54a0c.jpg&w=450)
Արթուր Ալեքսանյանը 7-րդ անգամ նվաճեց Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը: Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում անցկացվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությում, 97 կգ քաշային կարգի եզրափակիչում Արթուր Ալեքսանյանը մրցեց մինչեւ 23 տարեկանների աշխարհի գործող չեմպիոն, ռուսաստանցի Մագոմեդ Մուրտազալիեւի հետ եւ 6:3 հաշվով փառահեղ հաղթանակ տարավ:
Առաջին մրցափուլի մեկնարկին ռուսաստանցի ըմբիշը անակնկալի բերեց Ալեքսանյանին եւ 2-միավորանոց գցում կատարեց: Գորգի մրցավարը պասիվություն տվեց Ալեքսանյանին, բայց չկարողացավ գլորում կատարել: Մրցակիցները գնացին հանգստի 3:0 հաշվով՝ Մուրտազալիեւի առավելությամբ:
Երկրորդ մրցափուլում Արթուր Ալեքսանյանը վերեւից աշխատելու հնարավորություն ստացավ եւ գլորեց ռուսաստանցուն: Հաշիվը դարձավ 3:3: Մրցակիցը բողոքարկեց, որը չբավարարեցին: 4:3 հաշվից հետո Արթուր Ալեքսանյանը եւս 2 միավոր վաստակեց եւ գոտեմարտն ավարտեց 6:3 հաշվով:
Աղբյուր՝ News.am
![](/disc/15-02-24/43dfa1b9f54274039b351cfee7385ca3.jpg)
![](/disc/15-02-24/fdcfa7214ddc9e96f213ef26ea5346bd.jpg)
![](/disc/15-02-24/7ed3390fbbf90876c63042d3cf3f2a94.jpg)
![](/disc/15-02-24/054e5e9e5efd93ea63acef8f1e83aceb.jpg)