Փաշինյանի հայտարարությունները ողջախոհության սահմաններից դուրս են․ Զախարովա Փաշինյանի մակերեսային պատկերացումներն ընդդեմ աճող տարածաշրջանային մարտահրավերների Մոսկվայի ֆիլմերի փառատոնը բացվեց «Սինջար» ֆիլմի ցուցադրությամբ
19
Դոնբասյան օրագիր. որոնք էին մեր հիմնական ուղերձները. Անդրանիկ Թևանյանի ամփոփումը «Մայր Հայաստանը» գնաց կոնկրետ քայլի․ ի՞նչ էր նշանակում Դոնեցկ այցը․ Երվանդ Բոզոյան Արցախցիների վերադարձի իրավունքի պաշտպանությունը` օրակարգային հարց․ Անդրանիկ Թևանյան Արևմուտքը խոստովանում է, որ ընտրություններից առաջ վրացական ընդդիմությունը թույլ է, բայց չի ճանաչելու իշխանության հաղթանակը Կառավարության օրակարգում 26 հարց է, գրեթե բոլորը՝ չզեկուցվող.Ուղիղ Որ Հայաստանը չդառնա Ուկրաինա. «Մայր Հայաստանի» պատվիրակները՝ Դոնեցկում (տեսանյութ) «Մայր Հայաստանը» տասնյակ նոր գրքեր է նվիրել Լուգանսկի պետական ակադեմիային (լուսանկար) Անդրանիկ Թևանյանի հարցազրույցը «Россия 1» հեռուստաալիքին (տեսանյութ) Հանդիպել են «Մայր Հայաստանի» ներկայացուցիչներն ու Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության ղեկավարը (լուսանկար) Մինչև նոյեմբեր պատերա՞զմ, թե՞․․․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Դոնբասյան օրագիր. որոնք էին մեր հիմնական ուղերձները. Անդրանիկ Թևանյանի ամփոփումը Գուցե կոնկրետ մեսի՞ջ ունի․ մնաց Ադրբեջանի դրոշը դնեք, ու պըրծ․ «Կարճ ասած» Ոստիկանության անունից խաբեություն է իրականացվում Ղարաբաղյան հակամարտությունը ոչ միայն լուծված չէ, այլ նաև որոշակիորեն գտնվում է միջազգային քաղաքական օրակարգի վրա Փաշինյանի հայտարարությունները ողջախոհության սահմաններից դուրս են․ Զախարովա «Հանրային Ռադիոյի պատերը պղծվել են երկու անգամ»․ Տիգրան Քոչարյան «Միջազգային քրեական դատարանի դատախազին հայց ենք ներկայացրել»․ Արցախի ՄԻՊ «Ուզում են հայի մեջ հավետ սպանել հող ազատագրող հային»․ Վահե Սարգսյան Երևան-Մոսկվա չվերթի օդանավում վեճ է ծագել ուղևորի և ավիաընկերության 2 աշխատակցի միջև. հայհոյել ու հարվածել են իրար Մեզ համար ուխտ և երդում պիտի լինի ու դառնա՝ առանց վախենալու, մեր պատիվն ու տունը վերականգնել․ Բագրատ սրբազան Այս իշխանությունները սրբապղծnւթյան մի նոր փուլ են սկսել. Սաղաթելյան «Մայր Հայաստանը» գնաց կոնկրետ քայլի․ ի՞նչ էր նշանակում Դոնեցկ այցը․ Երվանդ Բոզոյան ՀԱՊԿ-ի մասին խոսելիս Փաշինյանը «թիրախավորում է Ռուսաստանին»․ Կոնստանտին Զատուլին Փաշինյանի խոսելաոճը հայ-ռուսական հարաբերությունների օգտին չէ․ Անդրեյ Արեշև Վճռաբեկ դատարանը մերժել է գլխավոր դատախազին. Սպիտակցի Հայկոյի որդին կմնա ազատության մեջ Փաշինյանի մակերեսային պատկերացումներն ընդդեմ աճող տարածաշրջանային մարտահրավերների Արցախի Հանրապետությունը լքվեց եւ դավաճանվեց ՔՊ-ական իշխանության կողմից. Արթուր Խաչատրյան ՀԱՊԿ-ի մասին խոսելիս Փաշինյանը «թիրախավորում է Ռուսաստանին»․ Կոնստանտին Զատուլին «Մուտիտներ եւ Կռուտիտներ» Արցախի հայաթափումից մեկ տարի է անցել Արցախցիների վերադարձի իրավունքի պաշտպանությունը` օրակարգային հարց․ Անդրանիկ Թևանյան ՊՊԾ պետն ու տեղակալն իրավունք կունենան ֆիզիկական ուժ գործադրել և զենք կրել Մոսկվայի ֆիլմերի փառատոնը բացվեց «Սինջար» ֆիլմի ցուցադրությամբ «Ընտրություներն Ադրբեջանում, Բայդենի վերջին դերը...» և այլն. DW-ի «Արգելոց» շարքի անդրադարձը Արևմուտքը խոստովանում է, որ ընտրություններից առաջ վրացական ընդդիմությունը թույլ է, բայց չի ճանաչելու իշխանության հաղթանակը Հյաստանի Հանրային ռադիոյում արդեն Ադրբեջանի ու Թուրքիայի ժամանակն են ստուգում Արցախի տեղահանությունն էթնիկ զտման քաղաքականության վերջին փուլն էր, որ տեղի ունեցավ ՄԱԿ ԳԱ նստաշրջանի ընթացքում․ ԱԳՆ Արցախը չի բռնազավթվել, այլ Հայաստանի օրվա իշխանությունների կողմից ուղղակի նվիրվել է թշնամուն. Դավիթ Գալստյան Հոգևոր ու աշխարհիկ իշխանությունների միջև կապը խզված է. Ռուբեն վարդապետ Զարգարյան Սամվել Շահրամանյան. Մեծ ցավով եմ լսում ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներին

Անընդունելի են քաղաքական հալածանքները․ «Ազգային առաջընթացը» բոյկոտում է Ավագանու արտահերթ նիստը

«Ազգային առաջընթաց» խմբակցությունը հայտարարություն է տարածել Ավագանու անդամների նկատմամբ բռնաճնշումների ահազանգի վերաբերյալ․ 

«Այսօր մամուլում եւ սոցցանցերում ահազանգ է տարածվել այն մասին, որ ՔՊ-ն իրավապահների միջոցով բռնաճնշումներ է գործադրում Երեւանի ավագանու «Հանրային ձայն» խմբակցության որոշ անդամների նկատմամբ՝ ստիպելով նրանց վաղվա արտահերթ նիստում քվեարկել ըստ ՔՊ-ի ցանկության, այսինքն, ավագանու մանդատից զրկել Հայկ Մարությանին եւ ավագանու ընդդիմադիր մի քանի այլ անդամների։

Այս ահազանգի կապակցությամբ հայտարարում ենք հետեւյալը․

- Երեւանի ավագանու վերջին ընտրությունների արդյունքների հրապարակումից անմիջապես հետո «Ազգային առաջընթաց» խմբակցությունը եւ նրա լիդեր Հայկ Մարությանը հստակ հայտարարել են իրենց գերնպատակը՝ թույլ չտալ քաղաքապետարանում ՔՊ իշխանության վերարտադրությունը։ Ցավոք, այդ նպատակին հնարավոր չի եղել հասնել՝ «Հանրային ձայն» խմբակցության գործողությունների պատճառով,

- ԱԱԿ խմբակցությունը առաջին իսկ օրվանից մինչեւ օրս որդեգրել է հստակ դիրքորոշում՝ թույլ չտալ, որպեսզի ՔՊ-ի եւ նրա արբանյակների իշխանությունը անցկացնի մայրաքաղաքի համար վնասակար իր որոշումները։ Ցավոք, կրկին ընդդիմադիր որոշ գործընկերների գործողությունների պատճառով ոչ միշտ է հաջողվել դա անել,

ԱՅԴՈՒՀԱՆԴԵՐՁ,

ծայրահեղ անընդունելի ենք համարում որեւէ ուժի եւ անձի հանդեպ քաղաքական հալածանքները, այս կամ այն կերպով ավագանու անդամի քվեարկության վրա ազդելու հարկադրանքը։ Այս առումով հիշեցնում ենք, որ նմանատիպ ճնշումների մասին ահազանգներ եղել են նաեւ 2021-ի դեկտեմբերին, երբ ՔՊ-ն ձգտում էր ամեն գնով քաղաքապետի պաշտոնից հեռացնել Հայկ Մարությանին։ Ինչես նաեւ, արդեն այս գումարման ավագանու կարճատեւ աշխատանքի ընթացքում ՔՊ-ն տարբեր տեսակի ճնշումների է դիմել ընդդիմադիր «Ազգային առաջընթաց» եւ «Մայր Հայաստան» խմբակցությունների անդամների դեմ եւս՝ տարատեսակ կամայականություններից սկսած՝ մինչեւ քաղաքապետարանի միջանցքում ՔՊ-ական թաղապետերի կազմակերպած խայտառակ ծեծկռտուքը։

Ուստի, իրավապահներից ակնկալում ենք «Հանրային ձայն» խմբակցության անդամների դեմ բռնաճնշումների մասին այսօրվա ահազանգի վերաբերյալ հստակ պարզաբանումներ տալ,

Դիմում ենք Մարդու իրավունքների պաշտպանին՝ ահազանգի հետքերով ուսումնասիրություն կատարելու եւ արդյունքների մասին հանրությանը իրազեկելու պահանջով։

Հանրությանը տեղեկացնում ենք նաեւ, որ «Ազգային առաջընթաց» խմբակցությունը չի մասնակցելու փետրվարի 7-ի արտահերթ նիստին, եւ քաղաքապետարանում է լինելու միայն հանրության հետ (այդ թվում՝ մամուլի միջոցով) շփվելու նպատակով»,- ասվում է հայտարարության մեջ։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan