Ռուսաստանը արձագանքել է Հայաստանի՝ Ադրբեջանին ականապատ դաշտերի 8 նոր տեղեկամատյաններ փոխանցելուն
![Ռուսաստանը արձագանքել է Հայաստանի՝ Ադրբեջանին ականապատ դաշտերի 8 նոր տեղեկամատյաններ փոխանցելուն](/timthumb.php?src=/disc/26-01-24/1a4869b105deba5d39757ff6a72908f3.jpg&w=450)
Դիտել նաև
Ադրբեջանը և Չինաստանը համատեղ հռչակագիր են ընդունել ռազմավարական գործընկերության մասին. ի՞նչ է դա նշանակում, և որը պիտի լինի Հայաստանի քայլը
Հայաստանը՝ «փաշինյանական ինքնիշխանության» և «Օվերչուկի ակնարկների» արանքում (տեսանյութ)
Փաշինյանը հանձնեց Արցախը, որպեսզի ամերիկացիները միջանցք ունենան Սյունիքով
Էս որակով բա ի՞նչ էիք ուզում. «Կարճ ասած» (տեսանյութ)
Փաշինյանը պատրաստվում է հանձնել Զանգեզուրը Ադրբեջանին, ապա դրա մեջ մեղադրել Ռուսաստանին, իսկ ընդդիմությունն զբաղված է քաղաքական իմիտացիաներով
Ռուսաստանը պատրաստ է շարունակել ջանքերը, որոնք հանգեցնում են Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատմանը։
Այս մասին այսօր ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Մարիա Զախարովան՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Մոսկվան պատրա՞ստ է գործընկեր դառնալ Հայաստանի կողմից ականապատ դաշտերի քարտեզները Ադրբեջանին փոխանցելու հարցում։
«Մենք միշտ մեծ ուշադրություն ենք դարձրել հայ-ադրբեջանական կարգավորման հումանիտար խնդիրներին»,-ասել է Զախարովան՝ հավելելով, որ Ռուսաստանը ակտիվորեն աջակցել է անհայտ կորածների որոնման և ականապատ դաշտերի քարտեզների փոխանցման հարցում։
Հիշեցնենք, որ ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը հայտնել էր Ադրբեջանին ականապատ դաշտերի 8 նոր տեղեկամատյաններ փոխանցելու մասին։