Կործանված ԱՆ-2 ինքնաթիռը վթարվել է ուսումնավարժական թռիչքի ժամանակ Ալիևի բութը և Նիկոլի հեծանիվը Ո՞ւր կհասցնի մեզ Հայաստանի ղեկավարության «աշխարհաքաղաքական դալտոնիզմը»
19
Մինչ ադրբեջանցիները շարունակում են ծաղրել Փաշինյանին, վերջինս ծաղրում է հայ ժողովուրդին. Որքա՞ն պետք է հանդուրժենք այս խայտառակությունը (տեսանյութ) Երևան, մեր օրեր, քաղաքապետ Ավինյանը և «Ապոկալիպսիսի» վարժանքները «Մայր Հայաստան» ավագանու անդամները հրդեհի վայրում են․ մանրամասներ (տեսանյութ) Եթե խնձորին խնձոր ես ասում, ծիրան չես ասում, դրա սխալը ո՞րն է․ Բագրատ Սրբազան Արցախի հայաթափման ու կորստի հիմնական դերակատարները ԱԳՆ-ն հերքում է. ադրբեջանական կողմն է մերժել հանդիպման առաջարկը ԱՄՆ-ի գլոբալ պատերազմի կուսակցությունը խուճապի մեջ է. մտածում են Բայդենին փոխելու մասին. ինչպիսի՞ն է լինելու Փաշինյանի ճակատագիրը Բլենհայմյան պալատն ու Եվրոպական քաղաքական համայնքը ցնցված են. անհաղթ ու ամենազոր Փաշինյա՛նն է անձամբ մասնակցում համայնքի 4-րդ գագաթնաժողովին Չարենցավանի բնակիչները զայրացած են Հերթական կրակոցները՝ այս անգամ Սևանի հանգստյան գոտիներից մեկում․ կա զոհ և վիրավոր Պատերազմ Արցախում
«Հնարավոր է՝ հանդիպման «քավորներն» են ասել՝ հիմա ժամանակը չէ»․ Սևակ Հակոբյան Ուսումնամարզական ինքնաթիռի վթարի վայրում իրականացվում են քննչական գործողություններ Մինչ ադրբեջանցիները շարունակում են ծաղրել Փաշինյանին, վերջինս ծաղրում է հայ ժողովուրդին. Որքա՞ն պետք է հանդուրժենք այս խայտառակությունը (տեսանյութ) «Չվացուցակի փոփոխություններն առաջացնում են ոչ պլանավորված խցանում»․ «Զվարթնոց» Կործանված ԱՆ-2 ինքնաթիռը վթարվել է ուսումնավարժական թռիչքի ժամանակ Երևան, մեր օրեր, քաղաքապետ Ավինյանը և «Ապոկալիպսիսի» վարժանքները «Մայր Հայաստան» ավագանու անդամները հրդեհի վայրում են․ մանրամասներ (տեսանյութ) «Սարգիս Կարոլինա» ընկերության հիմնադիրը 10 մլն դրամի նվիրատվություն է արել Փաշինյանի կնոջ հիմնադրամին Հերթական ՔՊ-ականն, ով հեղափոխությունից հետո բնակարան է գնել Հանդիպել բոլորի հետ, բացի Ալիևից Սեպտեմբերից շարժումը ավելի կընդլայնվի, քաղաքական պայքարից դառնա համաժողովրդական Իշխանությունը փախուստի ճանապարհ ունի. ժողովուրդը վտանգի առաջ մնալու է միայնակ. Վահագն Մելիքյան Արևմուտքը շահագրգռված է, որ Հայաստանը դուրս գա ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից. Օլեգ Իվանով (տեսանյութ) Եթե խնձորին խնձոր ես ասում, ծիրան չես ասում, դրա սխալը ո՞րն է․ Բագրատ Սրբազան Չեխովի 25 հասցեն է` միջանկյալ ասֆալտապատման աշխատանքներից հետո (տեսանյութ) Երևան, շատրվանը` դիտահորից (տեսանյութ) Էպիդեմիոլոգիական աղետ Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Բելինսկու անվան դպրոցի անմիջապես կողքը։ Ամենավատ բանն, ինչը կարող էր կատարվել Հայաստանի հետ, արդեն կատարվում է․ Հայաստանը դարձել է երկրորդ Լիբանան Ալիևի բութը և Նիկոլի հեծանիվը Արցախի հայաթափման ու կորստի հիմնական դերակատարները Երկրաշարժը Երևանում զգացվել է 3-4 բալ ուժգնությամբ Ո՞ւր կհասցնի մեզ Հայաստանի ղեկավարության «աշխարհաքաղաքական դալտոնիզմը» Քաղաքային ՔՊԿ-ական իշխանությունը չկարողացավ գոնե աղբահանության խնդիրը կարգավորել (տեսանյութ) «Ռոսսելխոզնադզորի այս հրահանգը քաղաքական է»․ Գագիկ Համբարյան ԱԳՆ-ն հերքում է. ադրբեջանական կողմն է մերժել հանդիպման առաջարկը ԱՄՆ-ի գլոբալ պատերազմի կուսակցությունը խուճապի մեջ է. մտածում են Բայդենին փոխելու մասին. ինչպիսի՞ն է լինելու Փաշինյանի ճակատագիրը Սպորտում նվաճումներ ունեցող մի շարք քաղաքացիներ զորակոչից տարկետում կստանան 34 մլն դրամ՝ Քաղավիացիայի կոմիտեի դասընթացների ու գործուղումների համար Ամերիկյան դեսանտ հայկական բանակում․ Նիկոլ Փաշինյանը միա՞կ մեղավորն է ՀՀ ՊՆ-ում ամերիկյան բանակի ներկայացուցիչ կաշխատի․ «Հետք»

Հայտնի է թե որտեղ եւ երբ է Փաշինյանը չեղարկել 2020 թվականի նոյեմբերի 9-ի պայմանագիրը (տեսանյութ)

Արարատ Միրզոյանը չի կարող սա չիմանալ
Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն, որում մասնավորապես ասվում է․

«ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նախօրեին մեկնաբանելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի համաձայնագրի կետերի կատարման շուրջ ստեղծված իրավիճակը՝ բառացիորեն հայտարարեց հետևյալը.

«Նոյեմբերի 9-ի հայտարարությունն առանձնապես չի գործում: Ինչի՞ մասին է խոսքը, երբ հայտարարությունը ստորագրած երեք կողմերից երկուսը մի շարք կետերով խախտել են այն։ Հայաստանը միշտ պատրաստ է եղել կատարել իր պարտավորությունները»։
Նա նաև նշել է, որ հայկական կողմը որևէ միջանցք ստեղծելու պարտավորություններ չունի։ Ընդ որում, ոչ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ, ոչ էլ 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարության համաձայն:

Միրզոյանը նաև հայտարարեց, որ 2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի Զինված ուժերը ագրեսիա են սանձազերծել Հայաստանի դեմ և ներխուժել ՀՀ ինքնիշխան տարածք։ Միրզոյանը նշեց, որ Հայաստանը, հիշելով Ռուսաստանի հետ ունեցած երկկողմ պարտավորությունները և ՀԱՊԿ ձևաչափը, դիմեց իր գործընկերներին։
«Մենք պատասխան ենք ստացել, որ ռուսական կողմը դժվարանում է գնահատել, թե որքանով է խախտվել Հայաստանի տարածքային ամբողջականությունը»,- ասաց Միրզոյանը։

Դրանից հետո 2022 թվականի հոկտեմբերին Պրահայում քառակողմ հանդիպման ժամանակ հայտարարություն է ընդունվել, որում նշվել էր, որ Երևանի և Բաքվի միջև սահմանազատումը պետք է իրականացվի Ալմա-Աթայի 1991 թվականի հռչակագրի համաձայն։
Հիմա դիտարկենք Արարատ Միրզոյանի հայտարարությունների էությունը.

1. 2020 թվականի նոյեմբերի 9-ի համաձայնագիրը փաստացի չեղարկվել է 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի մասնակցությամբ բանակցությունների ընթացքում։
2020 թվականի նոյեմբերին ռուս խաղաղապահները եկան այն տարածք, որի կարգավիճակը վիճելի էր, սակայն Պրահայում Նիկոլ Փաշինյանի անձնական որոշմամբ այդ տարածքը ճանաչվեց Ադրբեջանի մաս։ Ինքը՝ Փաշինյանը, փաստորեն, նաև ինքն իրեն ճանաչեց որպես «անջատողական ռեժիմի հովանավոր», քանի որ կառավարության նիստերի ժամանակ բազմիցս հայտարարել էր, որ «ՀՀ իշխանությունները «աննախադեպ» ծավալով ֆինանսական օգնություն են ցուցաբերում Արցախին»։

2. Արցախի դեմ «պրահայան դավադրության» վերաբերյալ իր մեկնաբանությամբ Միրզոյանը կրկին կրկնել է իշխանությունների այն կեղծ թեզը, թե «Հայաստանի տարածքային ամբողջականությունն ապահովելու համար անհրաժեշտ է հանձնել Արցախը»։ Նկատենք, որ «պրահայան դավադրությունից» հետո Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը «այնքան ուժեղ էին ապահովվել», որ Երասխի մետալուրգիական կոմբինատը տեղափոխվեց, կրակոցները Ադրբեջանի հետ սահմանին չդադարեցին, իսկ պաշտոնական Բաքուն, դատելով Իլհամ Ալիևի վերջին հարցազրույցը, ոչ միայն չի ճանաչում Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունն, այլև կասկածի տակ է դնում հայկական պետության գոյությունը։
Այսինքն՝ Արցախի հանձնումը, որն իբր տեղի է ունեցել «Հայաստանի անվտանգությունն ապահովելու» համար, ցանկալի արդյունքի չի բերել։ Բաքուն ստացել է Արցախը, բայց Հայաստանին «կադաստրային վկայական» չի տվել, ու ոչ միայն Ռուսաստանը, այլև նույնիսկ Ֆրանսիայի նախագահ Մակրոնը, ով Պրահայում սեփական նպատակներն էր հետապնդում, պատասխանատվություն չեն կրում այս ամենի համար։ Իսկ Հայաստանի և Արցախի շահերը պետք է պաշտպաներ Նիկոլ Փաշինյանը։ Բայց նա չարեց դա:

3. Միրզոյանն իր ելույթում փաստացի խոստովանեց, որ «Մոսկվայի կողմից պատշաճ/ցանկալի արձագանքի բացակայության» պատճառը Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանափակված սահմանի բացակայությունն է։ Իսկ երբ 2021-ի նոյեմբերին Փաշինյանը Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ համաձայնեցրեց փաստաթուղթ, ըստ որի՝ ստեղծվում է միջկառավարական հանձնաժողով՝ սահմանազատում իրականացնելու համար երկու պետությունների միջև, միթե ինքը դրանով չէր ընդունում, որ նոր պայմաններում ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանը պետք է նորից հաստատվի:

Ի հավելումն, արձանագրենք, որ 2022 թվականի հոկտեմբերին պատերազմի ավարտից անցել է 2 տարի և սահմանագծման միջկառավարական հանձնաժողովի ստեղծումից մեկ տարի, ինչ է արել անձամբ Արարատ Միրզոյանն ու նրա գլխավորած գերատեսչությունը ՝ սահմանազատման գործընթացն ավելի շուտ սկսելու, Հայաստանի տարածքային ամբողջականությունը խախտելու Ադրբեջանի փորձերը ապալեգիտիմացնելու համար։

Արարատ Միրզոյանն ամեն ինչ հիանալի է հասկանում. նա գիտի Արցախը Ադրբեջանին հանձնելու ամսաթիվն ու վայրը։ Նա նաև լավ գիտի, որ հնարավորություն կար ոչ միայն Արցախը հայկական պահել, այլև սահմանազատումով լուծել Բաքվի հետ խնդիրները։ Սա քաղաքական կամք էր պահանջում։ Սակայն Միրզոյանն ու նրա անմիջական ղեկավարը այլ ճանապարհով գնացին. նրանց քայլերի տրամաբանությունը հետևյալն էր՝ կա Արցախ և Հայաստանը նրա հետ կապող Լաչինի միջանցքը, ու քանի որ կա Լաչինի միջանցք, հետևաբար, Ադրբեջանը պահանջում է հաղորդակցություն Հայաստանի տարածքով՝ Ռուսաստանի ԱԴԾ սահմանային ծառայության հսկողության ներքո։ Եթե Արցախը չլինի, չի լինի Լաչինի միջանցքը։ Չի լինի Լաչինի միջանցք ՝ Ադրբեջանն իրավունք չի ունենա Հայաստանի միջոցով հաղորդակցություն պահանջել, և առավել ևս կկորչի այդ հաղորդակցությունների նկատմամբ Ռուսաստանի ԱԴԾ Սահմանապահ ծառայության վերահսկողության գործոնը։

Ռուս սահմանապահներին հաղորդակցությունների նկատմամբ հսկողություն չտալու համար (հսկողություն՝ համաձայն փաստաթղթի, որը ստորագրել է ինքը՝ Փաշինյանը), նա հանձնեց Արցախը։ Բայց Արարատ Միրզոյանն այլ կերպ է մեկնաբանում իրականությունը…
Իշխանություններն այստեղ էլ են փորձում մոլորեցնել հասարակությանը: Եթե նման սկզբունքային հարցում նրանք անկեղծ չեն հասարակության հետ ու իրենց ընտրողների հետ, ապա պատկերացրեք, թե ինչքան այլ հարցերում են նրանք բացահայտ խեղաթյուրում իրականությունը ՝ ամեն ինչ ներկայացնելով այլ լույսի ներքո…
Մտածեք այս ամենի մասին…

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan