Ահազանգում են քաղաքացիները հերթական տուգանքների համար (տեսանյութ) Գոնե ամոթ ունենան, գերիների վերադարձը հանրության վրա որպես լավություն չվաճառեն. Իշխան Սաղաթելյան Ընտրություններում հաջողության հասնելու համար
18
Անհույս է մտածելը, որ քաղաքային ոչ լեգիտիմ 9%-ոց «իշխանությունը» մտածելու է Ձեր մասին Նիկոլական «թավշյա» թվաբանություն Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդությունը մերժվեց, կիրառվեց տնային կալանք. Վարդևանյան Հայաստանն ունի թուրքի պահած իշխանություն. Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ) Ինչու է ՔՊ-ն դարձել համր ձուկ (տեսանյութ) Ինչո՞ւ է Դանիել Իոաննիսյանը փորձում հերքել անհերքելին Ալեն Սիմոնյանի կամակատարը, մեզ ապօրինի զրկել է հավատարմագրումից․ «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողներին ՊՊԾ-ն փորձում էր դուրս հանել ԱԺ-ից Այդ աբսուրդը պետք է ամբողջ դատական նիստերով գնա՞․ Ռոբերտ Քոչարյանը՝ դատավորին Առաջիկա ընտրություններում Թուրքիայի պաշտոնական թեկնածուն Փաշինյանն է Պատերազմ Արցախում
«Հայաստան» խմբակցությունը հանդիպումների շարք է սկսել․ Իշխան Սաղաթելյան Մեկ օրում 20 հազար դոլար ստանալը ժողովո՞ւրդն է որոշել. Լիա Սարգսյան Ֆիդանն աջակցում է ոչ թե Փաշինյանին, այլ այն գործին, որը նա անում է. Հայկ Նահապետյան Անհույս է մտածելը, որ քաղաքային ոչ լեգիտիմ 9%-ոց «իշխանությունը» մտածելու է Ձեր մասին Ահազանգում են քաղաքացիները հերթական տուգանքների համար (տեսանյութ) Կյանքից հեռացել է ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Զառա Արամյանը Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի պաշտպանների հրատապ ասուլիսը. ՈՒՂԻՂ Գերիների վերադարձի հետևում կան քաղաքական պայմանավորվածություններ. Սիրանուշ Սահակյան «Նողկալի է այդքան իջնելը»․ Միքայել սրբազանը՝ տիրադավ Տերտերյանին Նիկոլական «թավշյա» թվաբանություն Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Փաշինյանը մտադիր է «սրտիկի»-ը դարձնել նախընտրական քարոզարշավի մաս «Այս դատավորն ամոթ ունի՞»․ Գագիկ Համբարյան Թուրքիան Հայաստանում ունի և՛ գործակալներ, և՛ վարչապետի թեկնածու․ «Կարճ ասած» Ո՞ւմ դեմ է պայքարում Փաշինյանը. Կտրիճ Ներսիսյան անունով մարդ չկա ՀՀ-ում Իշխանության նպատակն է՝ անկախ, իր տեսակետները չարտահայտող ԶԼՄ-ներին և լրագրողներին չեզոքացնել. Աբրահամյան Թրամփն առավելագույնը պահանջելով՝ փորձում է ստանալ գոնե նվազագույնը. քաղաքագետ Գոնե ամոթ ունենան, գերիների վերադարձը հանրության վրա որպես լավություն չվաճառեն. Իշխան Սաղաթելյան Արման Վոլոդիայի Սարոյանը ցանկանում է դառնալ Մասյացոտն թեմի առաջնորդ. աննախադեպ պատմություն նիկոլի Հայաստանում. Մանուկյան Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդությունը մերժվեց, կիրառվեց տնային կալանք. Վարդևանյան Թևքերը քշտած՝ պարգևավճարվել է, որ պարգևավճարվում են. «Փաստ» Արտաքին «խաղացողներն» արդեն անթաքույց են խառնվում Հայաստանի ներքին գործերին. «Փաստ» Հայաստանն ունի թուրքի պահած իշխանություն. Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Հրաչյա Ռոստոմյանը «Առաջարկ Հայաստանին» նախագծին ներկայացրել է սպորտի զարգացման 14 տարվա ռազմավարություն Բոլոր ինստիտուտների փոխարեն որոշում է մեկ անձ՝ սա ամենամեծ վտանգն է․ ահազանգ ԶԳՈՒՇԱՑՈՒՄ. WhatsApp-ում ստեղծվել է Սերժ Սարգսյանի անունով հերթական կեղծ օգտահաշիվը. չպատասխանե՛ք Թեհրանը մեղադրում է ԱՄՆ-ին և Իսրայելին՝ Իրանի փլուզմանն ուղղված անկարգություններ կազմակերպելու մեջ Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանն առատաձեռն կաշառք բաժանում․ Իշխան Սաղաթելյան Վեհափառ Հայրապետի տնօրինությունը չի կարող դատական վերահսկողության առարկա դառնալ․ փաստաբան Իրանի կտրուկ հայտարարությունն աննախադեպ էր Հայաստանի համար. Փույա Հոսեյնի

Շարունակում ենք զբաղվել... ոչնչով. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Շատերն են երևի պարբերաբար իրենք իրենց, կամ իրար հետ զրույցներում հարց տալիս՝ «էս ի՞նչ ենք անում... հայերով»: Սակայն, հաշվի առնելով իրավիճակն ու առկա սպառնալիքները, թերևս ավելի տեղին կլիներ շեշտադրումը, թե՝ ինչ(եր) չենք անում հայերով: Բայց նախ՝ պետք է տալ մեկ այլ կարևոր հարց. ի՞նչ է անում թշնամին, տվյալ դեպքում՝ Ադրբեջանը, եթե կուզեք՝ այդ մարդակեր ու հայատյաց պետական կազմավորման պարագլուխ Ալիևը: Մակերեսային դիտարկումների սիրահարների տեսանկյունից՝ Ալիևը, գտնվելով իր պաշտոնավարման վարկանիշային բարձրակետում, զբաղված է «վերընտրություն» բեմադրելով, այսպես ասած՝ «արտահերթ նախագահական ընտրություններ» է անում: Իսկ իրականում և գործնականում թշնամին, ի դեմս Ալիևի, պատրաստվում է Հայաստանի դեմ նոր ագրեսիայի, ինչի մասին տևական ժամանակ զգուշացնում են բազմաթիվ փորձագետներ, հասարակական, քաղաքական գործիչներ:
Զինվում է, թարմացնում ու լրացնում է իր սպառազինությունը, դիվանագիտական երևացող, բայց ավելի շատ չերևացող խողովակներով իր համար ապահովում է հնարավորինս ձեռնտու պայմաններ՝ նախատեսած ագրեսիայի կամ իրավիճակի լարման դեպքում ձեռքերին ազատություն տալու համար: Ավելին, թշնամին չէր էլ դադարեցրել պատերազմական գործելակերպը, այս ընթացքում, ինչպես հիմա ընդունված է ասել, «հիբրիդային պատերազմ» էր շարունակում վարել: Այդօրինակ պատերազմի կոնտեքստում են քարոզչահոգեբանական ագրեսիվ գործողությունները՝ Հայաստանն «Արևմտյան Ադրբեջան» հռչակելը, Հայաստանի մարզերը ադրբեջանական «տեղանուններով» նշող քարտեզներ տարածելը, Արցախի գերված ղեկավարների բանտային նկարները տարածելը, ռազմաշունչ հռետորաբանությունը և այլն, և այսպես շարունակ:
Մեկը չէ, երկուսը չէ, դրսևորումներն էլ ամենօրյա են ու քաջածանոթ լրահոսին թեկուզ աչքի պոչով հետևողներին: Իսկ չհետևողների համար միևնույնն է. եթե նույնիսկ մարտական գործողությունները ծավալվեն նրանց շենքերի շքամուտքերի մոտ, էլի շարունակելու են մրմնջալ, թե՝ «դե, ինչ ուզում է՝ լինի, միայն թե... խաղաղություն լինի»: Բայց թողնենք ինքզինքը գիտակցաբար երազախաբության մատնող այդ յուրօրինակ հայրենակիցներին և դառնանք հարցին, թե ի՞նչ ենք անում առկա սպառնալիքների դեմ հանդիման: Ժողովրդական բառուբանով ասած՝ ի՞նչ բանի ենք: Ճիշտ է, Սահմանադրություն ենք փոխում, իսկ եթե ավելի ստույգ ասենք՝ ոտքով-գլխով ընկղմվել ենք Նիկոլ Փաշինյանի նետած խայծային թեմայի՝ «նոր Սահմանադրության» քննարկումների մեջ: Բանակից փողով «թռնելու» օրինագիծ ենք ընդունում: Կոչումներն ենք վերացնում: Չծանրաբեռնենք. յուրաքանչյուրը կարող է շարունակել թվարկումը: Այսինքն, մեզ հուզող հարցադրման տեսանկյունից՝ մենք զբաղված ենք... ոչնչով, ոչ մի բանով: Ո՛չ մի: Մի հատ էլ ընդգծենք. թշնամին պատրաստվում է պատերազմի, մենք... ոչ մի բան չենք անում:
Շարունակում ենք արձանագրել Հայոց բանակում ոչ մարտական պայմաններում կորուստները: Տարին նոր-նոր է սկսվել, բայց արդեն 4 զոհ ունենք: Թշնամին պատերազմի՞ է պատրաստվում: Գլուխը՝ քարին: Նիկոլ Փաշինյանը կգնա որևէ դպրոց, հանդերձարանի կախիչները կքաշքշի, ցնցուղներն ու զուգարանակոնքերը կցնցի, իսկ թշնամին երևի միայն այդ տեսարաններից կվատանա ու բերանքսիվայր կգետնատարածվի... Մի խոսքով, մենք շարունակում ենք ոչինչ չանել: Ու սա միայն այս իշխանություններին չի վերաբերում: Նրանց դեպքում ամեն ինչ պարզ է: Ավելին, նրանք հենց ամեն ինչ անում են: Ճիշտ է, ոչ մեր հարցադրման կոնտեքստում, այլ իրենց նպատակները մինչև վերջ կյանքի կոչելու, պատերազմի ու հազարավորների մահվան պատճառ դառնալուց, Արցախն ուրանալուց, Արցախը թշնամու հոշոտմանը հանձնելուց, արցախցիներին տնանկ անելուց հետո հիմա էլ պատրաստվում են նոր զիջումների՝ մեզ բոլորիս զբաղեցնելով վերը նշված ու բազմաթիվ նման հարցերով: Ու զբաղեցնում են: Իսկ մենք շարունակում ենք զբաղվել պարզապես... ոչնչով: Առավեագույնը ՝ դժգոհելով:

Հ.Գ.-Հա, չմոռանանք, «Հայոց պատմություն» առարկան էլ դարձնում ենք «Հայաստանի պատմություն»: Ծափ տվե՛ք, արա՛...

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan