Հայաստանի համար ի՞նչ «ուկրաինական ուղու» մասին է խոսում Պեսկովը Տիգրան Ավինյանի կկուն կանչե՞ց Մեր պարտության գործոնները (տեսանյութ)
27
Օլիմպիական 33-րդ խաղերը մեկնարկեցին, Հայաստանի թիմն էլ «սահեց» Սենայի ալիքների վրայով Սյունիք մեկնելու ճանապարհին պատահաբար նկատեցի՝ այդ հենակետի վրա այլևս ծածանվում է թշնամու դրոշը․ Ասլանյան Լավրովը հանդիպել է Ֆիդանին Իրանի և Հայաստանի միջև ռազմական պայմանագրի մասին լուրը Իրանի դեսպանը հերքել է Աղոթքի մեջ մնացեք մեր սիրելի Հրանտ Թոխատյանի առողջության համար Կիրանցում մոլեգնում է Փաշինյանի երազած ապագան, զուգահեռդասարանցին էլ մոլորեցնում է «միամիտ խալխին» Նիկոլ Փաշինյանը կրկին Տավուշի մարզ կայցելի. «Ժողովուրդ» 515.430 արձանագրություն կես տարում. քաղաքացին «տուգանքի մատերյալ է», իսկ ՔՊ-ականները անձեռնմխելի. «Ժողովուրդ» Դավթաշենի այգու վիճակը արտացոլում է ՔՊԿ իշխանության 6 տարիների պատկերը... (տեսանյութ, լուսանկարներ) Սրբազանը վստահեցրեց՝ պայքարը շարունակվելու է Պատերազմ Արցախում
Ավտոները գալիս ընկնում են փոսը, միշտ խցանում ա, ավտոյի տակերը ջարդում ենք. ահազանգ (տեսանյութ) Աջափնյակում կանաչ գոտին թողած՝ անցել են քանդելուն․ «Մայր Հայաստան» ավագանու անդամ (տեսանյութ) Օլիմպիական 33-րդ խաղերը մեկնարկեցին, Հայաստանի թիմն էլ «սահեց» Սենայի ալիքների վրայով Վարչապետն ու ՔՊ-ականները Գյումրիում եւ Հրազդանում միջոցառումների կմասնակցեն Կիրանցի բնակիչներին ԱԱԾ աշխատակիցները վախեցնում են, թույլ չեն տալիս շփվել լրագրողների հետ․ Անի Գևորգյան Սյունիք մեկնելու ճանապարհին պատահաբար նկատեցի՝ այդ հենակետի վրա այլևս ծածանվում է թշնամու դրոշը․ Ասլանյան Վրաստանի վարչապետը հայտնել է Ռուսաստանի դեմ «երկրորդ ճակատ» բացելու՝ արտաքին ուժերի փորձերի մասին Փոքր Վեդիում երեխային ծեծի ենթարկած մանկապարտեզի աշխատակիցը ձերբակալվեց 2019-ից Երևանում աղբահանությունը կազմակերպելու համար ստեղծվում է ՀՈԱԿ, որի միայն պահպանման համար նախատեսվել է 5,6-ից 7,5 մլրդ դրամ Փաշինյանն անում է այն, ինչի մասին գրել է դեռ 2001-ին․ «Կարճ ասած» Հայաստանի համար ի՞նչ «ուկրաինական ուղու» մասին է խոսում Պեսկովը Այս 3+3-ը մեր համար իրոք հնարավորություն է հակազդելու ադրբեջանական, թուրքական ուժեղ ազդեցությունը՝ տեսնելով ռուս-իրանական հարաբերությունների ստրատեգիական բնույթը․ Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Լուծարվում է Հայաստանի ամենամեծ գրադարանը Արարատ Միրզոյանին երկրորդ անգամ տրամադրվել է արձակուրդ Արգելվում է միայն կարանտին վնասակար օրգանիզմներով վարակված բեռների արտահանումը․ ՍԱՏՄ ԱՄՆ-ի և ԵՄ-ի նպատակն է խզել Հայաստանի և Ռուսաստանի կապերը. Ալեքսեյ Գրոմիկո (տեսանյութ) Լավրովը հանդիպել է Ֆիդանին Հայաստանի բուհ-երում կրթության ստանալու նկատմամբ հետաքրքրությունն անկում է ապրում Իրանի և Հայաստանի միջև ռազմական պայմանագրի մասին լուրը Իրանի դեսպանը հերքել է Աղոթքի մեջ մնացեք մեր սիրելի Հրանտ Թոխատյանի առողջության համար Տիգրան Ավինյանի կկուն կանչե՞ց Իրանական կողմն էլ է հերքում Հայաստանի՝ զենք ձեռք բերելու մասին լուրերը «Ռուսաստանը փորձում է փրկօղակ նետել Հայաստանին. կկարողանա՞նք օգտվել՝ կունենանք շանս». Նաիրա Կարապետյան Բերքաբերի վարելահողերը շարունակում են մնալ Ադրբեջանի հսկողության տակ. Ադրբեջանն այդ տարածքներից դուրս կգա, երբ նրա վրա ճնշում լինի. Ռուբեն Գալչյան Հայաստանի պաշտպանական դոկտրինը՝ «Դաչես ու ես» Կառավարությունը վաղաժամկետ դադարեցրել է սահմանամերձ գյուղերում պետական աջակցությամբ տների կառուցման ծրագիրը. լրագրող ՀՀ-ն հանձնառու է պայմանավորվածությունների կատարմանը և նույնն ակնկալում է Թուրքիայից. ԱԳՆ Ակադեմիական քաղաքը կլինի քաղաք՝ առանց ուսանողների Կիրանցում մոլեգնում է Փաշինյանի երազած ապագան, զուգահեռդասարանցին էլ մոլորեցնում է «միամիտ խալխին» Նիկոլ Փաշինյանը կրկին Տավուշի մարզ կայցելի. «Ժողովուրդ»

Պապիկյան Սուրեն․ հարյուրավոր զոհեր տված «զորավարը». «Կարճ ասած» (տեսանյութ)

Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը նշում է. «Պաշտպանության նախարարության կայքն եմ բացում, կարդում եմ իրար հետևից երկու լուր։ Երեկվա լուրը՝ Սուրեն Պապիկյանը մեկնել է կենտրոնական հավաքակայան, զրուցել է զորակոչիկների հետ, մաղթել բարի և անվտանգ ծառայություն, խոսել բարեփոխումներից։ Էսօրվա լուրը՝ ՊՆ N զորամասի մարտական դիրքում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող Կարեն Արայիկի Կարապետյանի դին՝ հրազենային վնասվածքով: Արագածոտնի Ոսկեվազ համայնքի բնակիչ էր, 23 տարեկան: Մինչև ՊՆ-ն քննություն է անում, մամուլն արդեն գրել է, որ Վարդենիսի պոստերում է եղել, ոչ կանոնադրական հարբերությունների պատճառով։ ՊՆ-ն ցավակցում է զոհվածի հարազատներին․ սրանք դա պարտաճանաչորեն են անում։ Թերթում եմ ՊՆ կայքը ու տեսնում, որ բազմաթիվ են դեպքերը մեր բանակում զոհերի՝ ոչ թշնամու կրակոցների պատճառով։ Նախորդ տարվա բազմաթիվ դեպքերից մի քանիսին անդրադառնամ․ հոկտեմբերի 9, հրազենային վնասվածքից մահացել է զինծառայող Նարեկ Արմենի Նազարյանը: ՊՆ-ն վշտակցում է։ Սեպտեմբերի 12․ հրազենային վիրավորումից մահացել է զինծառայող Ալեքս Սուրենի Ավանեսյանը: 20 տարեկան էր, Կոտայքի մարզի Գետամեջ գյուղից, տան միակ զավակը։ ՊՆ-ն վշտակցում է։ Սեպտեմբերի 2 ինժեներական աշխատանքներ կատարելիս տեղի ունեցած պայթյունի հետևանքով մահացել են մայոր Արման Ռուբիկի Բաբաջանյանը և զինծառայող Արթուր Հայկի Պողոսյանը: Օգոստոսի 27․ հրազենային վիրավորումից մահացել են զինծառայողներ Արտյոմ Արայի Հայկազյանը և Արմեն Հայկի Խաչատրյանը: Դրանից մի օր առաջ՝ օգոստոսի 26-ին, հոսանքահարման հետևանքով մահացել է զինծառայող Շավարշ Հովհաննեսի Ակինյանը։ ՊՆ-ն, իհարկե, վշտակցեց, բայց էդ օրերին մեր երկրում «Ֆեստիվառ» փառանոտ էր, դա ստոպ չտվեց։ Օգոստոսի 11․ հրազենային մահացու վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Գրանիկ Վարդանի Խնկոյանը: Դրանից մեկ օր առաջ՝ օգոստոսի 10-ին հրազենային վիրավորումից մահացել է զինծառայող Ժորա Զոհրաբի Կարապետյանը: Պատկերացնում ե՞ք, 5 զոհ՝ նույն ամսվա մեջ։ Էլի հետ ենք գնում։ Հուլիսի 26․ հրազենային վիրավորումից զոհվում է զինծառայող Մուրադ Սերյոժայի Գրիգորյանը: Մարտի 31․ զոհվում է զինծառայող Հրաչյա Արայի Սարուխանյանը․ ՊՆ-ն ասում է՝ թյուրիմացաբար իրար վրա են կրակել: Մարտի 11․ զոհվում է զինծառայող Արտուշ Գևորգյանը։ Մեկ այլ զինծառայող, ըստ Քննչական կոմիտեի, Արտուշ Գեւորգյանի անձնական պատիվն ու արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու միջոցով վերջինիս հասցրել էր ինքնասպանության։ Մարտի 8․ ՊՆ-ն շնորհավորում է մարտի 8-ը և հայտնում, որ հայտնաբերվել է զինծառայող Անդրանիկ Կարոյի Օհանյանի մարմինը: Փետրվարի 19․ զոհվում է զինծառայող Հայկ Արամի Պետրոսյանը: Հունվարի 19․ զինվորների կացարանում հրդեհի հետևանքով զոհվում է 15 զինծառայող՝ Արամ Արսենի Մանուկյանը, Վոլոդյա Մհերի Ներսիսյանը, Գոռ Դավթի Մարտիրոսյանը, Ռոստոմ Արայիկի Ասրյանը, Մուշեղ Վահագնի Համբարյանը, Տարոն Սեդրակի Ղարիբյանը, Պավլիկ Վարդանի Աբազյանը, Դավիթ Նորայրի Սարգսյանը, Հրաչյա Կարենի Գրիգորյանը, Նարեկ Ռոբերտի Ավագյանը, Գագիկ Արմանի Բարսեղյանը, Միշա Կարենի Դումիկյանը, Հայկ Գաբրիելի Կիրակոսյանը, Սերգեյ Կարենի Գևորկովը, Համլետ Սպարտակի Դավթյանը։ Ու սա տարվա ոչ բոլոր դեպքերն էին։
Նախորդ տարին սկսեցինք բարդակից զոհերով, էս տարին սկսում ենք բարդակից զոհով։ Չեմ խոսում թշնամու կրակոցների մասին, թշնամու առաջխաղացման մասին, չեմ խոսում թշնամու դիվերսանտների, Արցախում պատերազմի մասին, խոսում եմ բանակի բարդակի պատճառով զոհերի մասին։
Իսկ ի՞նչ է արել էդ ընթացքում Հայաստանի երրորդ հանրապետության պատմության ընթացքում ամենաարագը չաղացած պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը․ դա էլ ասեմ․ այցելել է Հունաստան, այցելել է Կիպրոս, այցելել է ԱՄԷ՝ 2 անգամ, այցելել է Չինաստան, այցելել է Բրյուսել, այցելել է Ֆրանսիա՝ 2 անգամ և այլն և այլն, սաղ աշխարհը ման ա եկել, Ալեն Սիմոնյանի ծննդին է մասնակցել ու միասին մի լավ տռճիկ են տվել, շնորհավորել են իրար, որ ոչ մեկից դարձել են էն, ինչ որ կան։ Տղերքին տարել են բանակ, վշտակցման նամակ են հետ ուղարկել տնեցիքին ու բաց չեն թողել տռճիկ տալու և ոչ մի առիթ, ոչ մի կնունք ու ծնունդ, ոչ մի ՔՊ-ականի պաշտոնի նշանակվելու քեֆ։ Էն օրը ԱԺ-ում խոսում էր զինվորի համազգեստից, իրա իբր բարեփոխումներից․ պիտի՞ նենց անես զինվորդ ողջ մնա, որ էդ համազգեստը հագնի։ Էս ա՞ ձեր աննախադեպ բարեփոխումը բանակում։ Սրա ի՞նչն եք բարեփոխել։ Տանում զոհում եք, հետո մինիստրը պիջակի կոճակները հազիվ կոճկած, կանգնում հայտարարում ա՝ զինծառայությունը հարմարավետ և արդյունավետ դարձնելու համար արվում է առավելագույնը։
Եթե կա զոհ, կա ուրեմն անպայման մեղավոր․ զինվորն է, վաշտի հրմանատարն է, դասակի, գնդի, կորպուսի հրամանատարներն են․ բայց եթե զոհերը մշտական են և բոլոր տեղերում, ուրեմն մեղավորը նախարարն է, ընդհանուր մթնոլորտն է այդպիսին։ Է բա հանեք, ռադ արեք։ Երբ պաշտպանության նախարարը զորամաս է գնում ախռանիկների շքախմբով, դա խոսում է կա՛մ այլանդակ վատ անվտանգության մասին, կա՛մ նախարրի վախկոտ լինելու մասին։ Իսկ վախկոտ ՊՆ նախարար ո՞ւմ է պետք, կասե՞ք։
Երբ երկրի ղեկավարը զբաղված է հագուստի կախիչ պոկելով, Պ նախարարը հարսանիք բաց չի թողնում, օրինաչափ է էս բարդակը, կզարմանայինք, եթե էսպես չլիներ։ Երբ երկրի ղեկավարը էությամբ դեղին թերթի խմբագիր է, իսկ ՊՆ նախարարը ընդամենը պատմության ուսուցչի աշխատանքային փորձ ունեցող մեկը, բա չէի՞ք զարմանա, որ սենց չլիներ։ Էս ի՞նչ եք անում բանակի հետ։ Մի անգամ էլ եմ ասել, ՊՆ ղեկավարության մեջ, այսօր, մի զինվորական չկա․ նախարարը պատմության դասատու, տեղակալները՝ տնտեսագետներ ու մեկ միլիցա․ ասեք էլի, բա ի՞նչ էինք ուզում։ Հլը սա քիչ ա, սպա պատրաստող կադրերն էլ են իրենցից։ Լուր եմ կարդում՝ «Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան»-ի տնօրենի պաշտոնակատար է նշանակվել Սուրեն Պապիկյանի համակուրսեցի Ալեքսանդր Մանուչարյանը, որը մինչև էս Չարենցավանի ավագ դպրոցում պատմության դասատու էր։ Կարդում եմ վարժարանի նախկին տնօրենների զինվորական կոչումները, երեքը եղել են գնդապետ, մեկը մայոր, մեկը փոխգնդապետ ու սա՝ պատմության դասատու։ Է լավ, դուք նամուս ունե՞ք առհասարակ։ Պատերազմում պարտված բանակը պետք է իրեն թափ տար, կտրուկ փոփոխություն արվեր, արմատական։ Էս ի՞նչ եք անում։
Ես անկեղծորեն, Սուրեն Պապիկյանի շուրջ վերջին մի քանի տարում մի շարք սկանդալներ եմ լսել, բայց չեմ լսել, որ որպես պաշտպանության նախարար որևէ մի կարևոր ձեռքբերում ունենա։ Ասեք հասկանանք էլի, քանի միջադեպից հետո պետք է Պապիկյանը հրաժարական տա։ Մի ցնցուխի համար մարզպետ ես գործից հանում, մի ժամ զոհերի անուններն էի կարդում, իրենց հիշատակը հարգելու համար ինչի՞ նախարարիդ գործից չես հանում։
Սուրեն Պապիկյանի նախարար եղած ժամանակ Հայաստանը կորցրել է 150 քառակուսի կիլոմետր տարածք, Հայաստանն ունեցել է 250-ից ավելի զոհ թշնամու հարձակումներից, տասնյակ զոհեր՝ բանակի ներսում բարդակից, Սուրեն Պապիկյանը գնել է 2 տուն, ըստ հայտարարագրի, ստացել է 105 հազար դոլար էլ նվեր՝ մեկ տարում։ Դա 2022 թվականին։ 2023 թվականին, Արցախի դեմ պատերազմ է եղել, եղել է 200-ից ավելի զոհ, Սուրեն Պապիկյանը մի հատ ավտոմատ չի ուղարկել Արցախ՝ օգնելու, հիմա հայտարարագիրը տան տեսնենք թե 2023-ին ինչքան նվեր է ստացել ու քանի տուն է առել։ Ու հետաքրքիր է, թե ինչքան նվեր կստանա Սուրեն Պապիկյանը, եթե էս կորուստները կրկնապատկվեն։ Նվիրատուների անունները չեն հայտնում․ տեսնես ովքե՞ր են, որ գաղտնի են պահվում։ Երևի պետք է պարզել՝ Հայաստանից է, թե դրսից, բարեկամ պետություններից է, թե հարևան։ Այլապես ո՞վ պետք է նվեր տար մեկին, որը տարվա սկզբից մինչ վերջ իր ոլորտում մահ ու կորուստ ա բաժանում։ Ասում է՝ պետք է ամեն օր քնելուց առաջ երդվենք, որ պատրաստ ենք մեր արյան գնով պահել մեր հայրենիքի ամեն միլիմետրը: Քո արյան գնով դու ի՞նչ ես պատրաստ պահել, կասե՞ս, բացի ծակ գրպանով պաշտոնի եկած ու դիզած կարողությունիցդ։
Էս տխուր պատկերը, ի միջի այլոց, շատ օրինաչափ է․ Փաշինյանը համալսարան չի ավարտել, վերջին տարիներին դիմորդների թիվը քչացել է, անգամ պետպատվերով տեղերը թափուր են մնում, ասում են ինչի սովորենք, եթե հնարավոր է առանց կրթութուն ու գիտելիք ստանալու դառնալ պետության թիվ 1 պաշտոնյան։ Դիջեյ աշխատած ՔՊ-ականը սովորական բան է համարում, որ փարթիներում նարկոտիկների ազատ շրջանառություն է, մեկ էլ տեսնում ես՝ թմրամիջոցների շրջանառությունն աճեց։ Պաշտպանության նախարարը ծառայության ժամանակ ոչ կանոնադրային հրաբերությունների մեջ է գտնվել․ հիմա տեսնում ենք, նույն բանը իր պահած բանակում է։
Կարճ ասած՝ խոսեցինք բանակում կորուստների մասին, իսկ արդյո՞ք էդ կորուստները ամեն տեղ չեն։ Նայեք ցանկացած ոլորտ, մտեք ու մի քիչ ուսումնասիրեք, կտեսնեք, որ ամեն մեկը քանդվել է իր ձևով։ Ժողովուրդ ջան, էս զոհերը էս բարդակը հենց նույնպիսի որակի իշխանության արդյունքն է, որի համար վճարում է սովորական քաղաքացին, իսկ վճարում է, որովհետև հանդուրժում է։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan