Փաշինյանն Արցախի պահպանմանը նախընտրեց «Զանգեզուրի միջանցքի» բացումը» Այսօր հայրենիք ունենալու–չունենալու խնդիր է. Նիկոլ Փաշինյանին հեռացնելու ենք. Արթուր Սարգսյան (տեսանյութ) Փաշինյանը վախենում է Սամվել Կարապետյանի հնարավորությունից․ ի՞նչ սպասել (տեսանյութ)
8
Մեղադրանքի դրվագների հետ համաձայն չեմ, չեմ ընդունել, ցուցմունք չեմ տվել․ Սեյրան Օհանյան Նիկոլը հարձակվել է․ Սամվել Կարապետյանը հենց հիմա ունի 2 ճանապարհ․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Հայաստանում պատերազմ է․ Իվանիշվիլի՞, թե՞ Պատարկացիշվիլի Այս պահի դրությամբ «վտանգ» ներկայացնող երկու իր առգրավվել է խուզարկության շրջանակներում. երկու գլխարկ. փաստաբանը՝ Նարեկ Կարապետյանի տան խուզարկության մասին (տեսանյութ) Ամենայն հավանականությամբ կձերբակալեն, բայց չգիտեմ ինչի համար. բոլոր քայլերը պարզ են. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) Հարձակվեցին Արթուր Սարգսյանի վրա, ինչին հաջորդեց ՔՊ-ական ոհմակի լայնամասշտաբ գրոհը. Արծվիկ Մինասյան (տեսանյութ) Ռեպրեսիաները շարունակվում են․ Սամվել Հակոբյան (տեսանյութ) ՔՊ-ականները կանխամտածված, խմբակային նման հարձակվեցին ԱԺ ընդդիմադիր պատգամավորների վրա Փաշինյանի «մասկի-նինձյաները»՝ ՀԷՑ-ում Փաշինյանը հայտարարել է, որ անձամբ է գլխավորելու Վեհարանի վրա հարձակումը Պատերազմ Արցախում
Մեղադրանքի դրվագների հետ համաձայն չեմ, չեմ ընդունել, ցուցմունք չեմ տվել․ Սեյրան Օհանյան Ճակատին դաջված շշի հետքը կմաքրվի, բայց խարանը՝ երբեք ՊՆ զորավարժադաշտում ականանետային պայթյունի հետևանքով կան տուժածներ․ ընթանում է քննություն «Կալանքից մեկ ժամ առաջ». Արթուր Սարգսյանն ընտանիքի անդամների հետ լուսանկար է հրապարակել Հարցաքննության է կանչվել նաև Արծվիկ Մինասյանը Արթուր Սարգսյանն իմ ընկերն է՝ ամուր արժեհամակարգով, նվիրված, պայքարող ընկերը, ում հետ միասին ճանապարհ ենք անցել ու դեռ անցնելու ենք Խուզարկությունն ու կալանքը թարգի, վտանգը ուրիշ տեղ է․ «Կարճ ասած» Փաշինյանը ցանկանում է վարկաբեկել Հայ Եկեղեցին որպես ինստիտուտ. Զատուլին Փաշինյանն Արցախի պահպանմանը նախընտրեց «Զանգեզուրի միջանցքի» բացումը» ՀԾԿՀ-ն մերժեց ՀԷՑ-ի ներդրումային ծրագրի 2025 թվականի մասով առաջարկվող փոփոխությունները Սեյրան Օհանյանին մեղադրանք է ներկայացվել. Նա հրաժարվել է ցուցմունք տալուց Ներկայիս իշխանության լեզվաշարժությունը հղի է աղետալի հետևանքներով. Ռուբեն վարդապետ Զարգարյան Չեմ բացառում` վաղը կեղծ մահափորձի սցենար բեմադրվի. Արծվիկ Մինասյան Ընդդիմադիր բոլոր պատգամավորները հստակ գիտակցում են ՔՊ-ականների մտադրությունները և այդ գիտակցմամբ պատրաստ են անցնել ցանկացած փորձության միջով. Լևոն Քոչարյանի օգնական Այսօր հայրենիք ունենալու–չունենալու խնդիր է. Նիկոլ Փաշինյանին հեռացնելու ենք. Արթուր Սարգսյան (տեսանյութ) Փաշինյանը վախենում է Սամվել Կարապետյանի հնարավորությունից․ ի՞նչ սպասել (տեսանյութ) Խոստացել եմ, որ միշտ հորս կողքին եմ լինելու և ինչ պետք է, անելու եմ, Արթուր Սարգսյանի որդին ևս ՔԿ-ի մոտ է (տեսանյութ) «Սրանք ապացույցներ են, որ երկրում հաստատված է կուսակցապետություն եւ անձիշխանություն»,- Արման Թաթոյան Փաշինյանը շանս չունի, եթե եկեղեցին չնահանջի. Երվանդ Վարոսյան Անտարբերությունը հավասարազոր է լինելու չարի հետ համագործակցության Արթուր Սարգսյանը զրկվեց անձեռնմխելիությունից ԵՀԽ-ն խորը մտահոգություն է հայտնում ՀԱԵ-ի հետ կապված վերջին զարգացումների վերաբերյալ Նիկոլը հարձակվել է․ Սամվել Կարապետյանը հենց հիմա ունի 2 ճանապարհ․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Ձերբակալվել է ՀԷՑ-ի Մուսալեռի մասնաճյուղի գլխավոր ինժեները «Նիկոլ, դու ոչ միայն թրքաբարո վիժվածք ես, նաև հոգեխանգարված իշխանատենչ սրիկա ես»,-Ռուբեն Հակոբյան «Արևմտյան ադրբեջանցիների վերադարձի» հարցը դառնում է քննարկման թեմա միջազգային հարթակներում․ Թահիր Միրկիշիլի «Ձեր սիրով միշտ ուժ եք տալիս ինձ». Անդրեն ծննդյան օրը ներկայացրել է նոր տեսահոլովակ Նիկոլը բոլորին հարվածում է, բացի իրեն հեռացնելու «միակ ճիշտ ճանապարհն իմացող խմբից»․ Երվանդ Վարոսյան Ի՞նչ ցույց տվեցին հուլիսի 4-ի ցույցն ու երթը. «Փաստ» Որոշել եք կալանավորե՞լ՝ կալանավորե՛ք, ձերը էդ ա՝ մարդուն վախացնելը, մերը՝ պայքարելը. Արթուր Սարգսյան (տեսանյութ)

Վերահաստատում ենք մեր հանձնառությունը՝ տեր կանգնելու Արցախի ժողովրդի իրավունքներին. Արցախի ԱԺ-ի հայտարարությունը

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորները Արցախի Հանրապետության Անկախության հանրաքվեի, մարդու հիմնարար իրավունքների և ցեղասպանության կանխարգելման միջազգային օրվա կապակցությամբ այցելել են Եռաբլուր պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու Արցախի ազգային- ազատագրական պայքարի ճանապարհին նահատակված հայորդիների շիրիմներին:
Օրվա կապակցությամբ ԱՀ ԱԺ-ն հանդես է եկել հայտարարությամբ .

«Արցախի ազգային – ազատագրական պայքարի պատմության մեջ ինքնորոշման և ժողովրդավարական սկզբունքների հիման վրա Հանրապետության կայացման առհավատչյան 1991 թվականի Անկախության հանրաքվեն է: 1991 թվականի Անկախության հանրաքվեն այն հիմնաքարն էր, որի վրա կառուցվեց Արցախի Հանրապետությունը և դարձավ համայն հայության պարծանքն ու հաղթանակի փարոսը: Արցախի ժողովուրդը 2006 թվականի նույն օրը Սահմանադրության ընդունման հանրաքվեով մեկ անգամ ևս արտահայտեց անկախ պետություն ունենալու և ազատության համար պայքարի ուղին անշեղորեն շարունակելու իր կամքը:
2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքով զոհվեցին հարյուրավոր մեր հայրենակիցներ, այդ թվում ՝ երեխաներ և կանայք, հայաթափվեց հայ ժողովրդի հազարամյա հայրենիք Արցախը:
Անվտանգության և իրավունքների իրացման անհնարինությունից ելնելով՝ Արցախի բնակչությունը դիմեց հայրենիքը լքելու ծայրահեղ քայլի։ Այս ամենին իր գնահատականը տվեց նաև միջազգային հանրությունը: Ֆրանսիայի և Կիպրոսի արտաքին գործերի նախարարությունները, Գերմանիայի Բունդեսթագը, Ավստրիայի և Նիդեռլանդների խորհրդարանները, Եվրախորհրդարանը, Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտը և այլ միջազգային հեղինակավոր կազմակերպություններ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածը որակեցին որպես էթնիկ զտում։
Ադրբեջանը, հայ ժողովրդի դեմ ցեղասպանություն իրականացնելուց հետո , միջազգային դերակատարների աչքին թոզ փչելու և իր արարքն արդարացնելու համար, որպես ռազմական գործողությունների դադարեցման նախապայման, Արցախի Հանրապետության Նախագահին պարտադրեց ստորագրել փաստաթուղթ:

Ի սկզբանե գիտակցելով Ադրբեջանի կողմից պարտադրվող փաստաթղթի հակասահմանադրականությունը, գնահատելով խաղաղ բնակչությանը ցեղասպանության ենթարկելու, նրա ազատ տեղաշարժը խոչընդոտելու և կամայական ձերբակալությունների հնարավոր վտանգների առկայությունը՝ նախագահի կողմից ընդունվեց հրամանագիր, որով մինչև 2024 թվականի հունվարի 1-ը պետք է կազմալուծվեին Արցախի պետական ինստիտուտները, իսկ բնակչությունը որոշում կայացներ՝ լքել հայրենիքը կամ ինտեգրվել Ադրբեջանին։

Հաշվի առնելով Արցախի հարցի վերջնական փակմամբ շահագրգռված կողմերի կատարված և կատարվող քայլերի ինտենսիվությունն ու դրանում շահագրգիռ կողմերի ագրեսիվ վարքագիծը՝ Ազգային ժողովը վերահաստատում է իր հանձնառությունը՝ տեր կանգնելու Արցախի ժողովրդի իրավունքներին և հայտնում իր պատրաստակամությունը՝ շահագրգիռ կողմերի հետ քննարկելու բոլոր խնդրահարույց հարցերը։

Արցախի Հանրապետության Ազգային ժողովը, հավատարիմ Արցախի ժողովրդի ազատ կամքի արտահայտման արդյունքում ստացած մանդատին, վճռակամ է պաշտպանելու հայ ժողովրդի հազարավոր հայորդիների արյունով ու քրտինքով իրացված իրավունքներն ու ազատությունը»:

Աղբյուր՝ 168.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan