Հանուն Կաշենի հանքի Փաշինյանն ու Ալիևը հայերին վտարեցին Արցախից Մեր մեծ թշնամին. Հայկական ստրատեգիական անհամբերություն 2026թ․ ընտրությունները կարող են վերջինը լինել. մարդկանց որսում, «լցնում են» բանտերը․ Սուքիասյան (տեսանյութ)
24
Սամվել Կարապետյանը 11 հայց է ներկայացրել դատարան. վարույթ է ընդունվել 8-ը Գեղարքունիքում բախվել են ՊՆ 2 «Ուրալ»-ները ու «Ford Transit»-ը, 4 զինվորականներ վիրավորվել են Մի քանի փակագծեր բացեմ՝ ինչպես է Փաշինյանը իշխանազրկվելու՝ մինչև 2026թ․-ը․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Իրավական «ապտակ» Փաշինյանի ու ՔՊ-ի իշխանությանը. Սամվել Կարապետյանը միջազգային դատարանում ՀԷՑ-ը պետականացնելու գործով հաղթել է ՀՀ կառավարությանը Որտե՞ղ պարտվեց Փաշինյանը. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Ապուշացման տեխնոլոգիան և նիկոլական քարոզը․ Անդրանիկ Թևանյան Ինչո՞ւ Փաշինյանը հենց այս պահին որոշեց սրել հարաբերությունները եկեղեցու հետ և ո՞րն է նրա գլխավոր նպատակը Քաղբանտարկյալ Ռուբեն Հակոբյանի նամակը՝ կալանավայրից «Դատարանը դատի՜». Բագրատ Սրբազանի փաստաբանը խոստանում է նոր հայցեր՝ նախարարի, պատգամավորի, «պեչատով զրպարտիչ»-ների դեմ հայցերից հետո ՔՊ ու «Հանրապետություն» կոալիցիոն թալանչիների հերթական «արարը» Պատերազմ Արցախում
18+․ Օգտատերերի արձագանքը՝ Փաշինյանի ամուսնական կյանքի գաղտնիքներին Տնտեսության մեջ 5-րդ շարասյունը․ «Կարճ ասած» Սա ազդանշան է, որ Հայաստանի տարածքը կդառնա Ադրբեջանի տարածք. Ալեքսանդր Սեմչենկո Սիրիան պաշտոնապես օգնություն է խնդրել Թուրքիայից ԱՄՆ 87 կոնգրեսականներ Սպիտակ տան վարչակազմին կոչ են անում ապահովել հայերի անվտանգ վերադարձը Արցախ Անահիտ Ավանեսյանը զրպարտիչներով համալրված լիգա է հավաքագրում Բագրատ Սրբազանի դեմ խմբային հայց ներկայացնելու համար Սա 2018-ը չի, եկեղեցին էլ նախկին իշխանությունը չի, չի ստացվելու․ Արսեն Բաբայան Հանուն Կաշենի հանքի Փաշինյանն ու Ալիևը հայերին վտարեցին Արցախից Ուշադրություն դարձրեք գերագույն շայթանի սահմանած չափանիշներին. Մելիքյան Միքայել Սրբազանի գործով նախաքննությունն ավարտվել է Ովքեր են գրոհելու Մայր Աթոռը Մեր մեծ թշնամին. Հայկական ստրատեգիական անհամբերություն Դավիթ Ղազինյանը դիմել է դատարան` ՀԷՑ-ում իր նախկին պաշտոնում վերականգնվելու համար Առաջարկում եմ օր առաջ կատարել դատարանի օրինական որոշումը. Նարեկ Կարապետյանը՝ ՀՀ կառավարությանը Խորապես մտահոգված ենք Մայր Աթոռ ներխուժման և բարձրաստիճան հոգևորականների կալանավորման կապակցությամբ․ հայտարարություն Ի՞նչ կարող է լինել, եթե Հայաստանը չկատարի միջազգային արբիտրաժի որոշումը՝ ՀԷՑ-ի մասով ՀԾԿՀ-ն հայտարարություն է տարածել Սամվել Կարապետյանը 11 հայց է ներկայացրել դատարան. վարույթ է ընդունվել 8-ը Գեղարքունիքում բախվել են ՊՆ 2 «Ուրալ»-ները ու «Ford Transit»-ը, 4 զինվորականներ վիրավորվել են «ՔՊ-ն ակնարկում է, որ չի ենթարկվելու»․ Հովհաննես Իշխանյան «Կառավարությունը կռուտիտի նոր ռեկորդ է սահմանել». Ոսկան Սարգսյան ՔԿՀ-ում պատարագ կմատուցվի ՀՀ ՊՆ 4 ծառայող է վիրավորվել Լեւոն Տեր-Պետրոսյան. Լավատեսական ահազանգ Մի քանի փակագծեր բացեմ՝ ինչպես է Փաշինյանը իշխանազրկվելու՝ մինչև 2026թ․-ը․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) 2026թ․ ընտրությունները կարող են վերջինը լինել. մարդկանց որսում, «լցնում են» բանտերը․ Սուքիասյան (տեսանյութ) «Դատարանն արգելել է ՀՀ կառավարությանը՝ բռնագրավել կամ վաճառել ՀԷՑ-ի ակտիվները». Նարեկ Կարապետյան Իրավական «ապտակ» Փաշինյանի ու ՔՊ-ի իշխանությանը. Սամվել Կարապետյանը միջազգային դատարանում ՀԷՑ-ը պետականացնելու գործով հաղթել է ՀՀ կառավարությանը Ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանը պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել Հայ բնապահպան ակտիվիստների մեծ մասի համար, եթե հանքերն օգուտ են բերում Ադրբեջանին, ապա իրենք խնդիր չեն տեսնում

Յուղոտ կտորներ՝ պետգնումներում. Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող ընկերության հետ կնքվել են միլիոնավոր դրամների պայմանագրեր

Հայաստանում պետական գնումների նախընտրելի եղանակը մրցույթն է. խորհրդարանն է այդ մասին օրենքն ընդունել, իսկ Նիկոլ Փաշինյանն էլ, չբավարարվելով օրենքով, նույնիսկ պահանջով է ամրագրել այն՝ դեռ 2019 թվականին հայտարարելով. «Մենք ցանկանում ենք, որպեսզի պետական գնումների համակարգը բարեփոխվի այն ուղղությամբ, որպեսզի այն հնարավորինս լինի ճկուն և մոբիլ, միևնույն ժամանակ, պահպանի արդար մրցակցության սկզբունքը և հնարավորինս զերծ լինի կոռուպցիոն երևույթներից, երրորդը՝ երաշխավորի պետական միջոցների ծախսման և ստացվող արդյունքի որակը»:

Բայց արի ու տես, հետհեղափոխական այլ խոստումների պես, այս մեկն էլ կոռոզիայի ենթարկվեց. Փաշինյանի ու իր թիմի «ռոբինհուդյան» կերպարը հօդս ցնդեց, ու հանրությունն ականատեսը դարձավ մեկ անձ, հրատապ մեկ անձ ընթացակարգով ոչ մրցակցային բազմաթիվ պետական գնումների: Հետո էլ վստահեցնում են, թե կոռուպցիա չկա. իրենց մտերիմներին, ազգականներին, թիմակիցներին պետական միջոցներով նման թանկարժեք նվերը կոռուպցիա չէ՞: Հետևեք փաստերին, և հետևությունն ինքներդ արեք:

Այս անգամ 168.am-ն անդրադարձել է «Սիլ ինշուրանս» ապահովագրական փակ բաժնետիրական ընկերությունից պետական ոչ մրցակցային գնումներին:

Տարեսկզբից մինչ օրս՝ 54 պայմանագիր, որից 37-ը՝ մեկ անձ2-ը՝ հրատապ մեկ անձ, ոչ մրցակցային գնման ընթացակարգերով. «Սիլ ինշուրանս»-ը շարունակում է մնալ Նիկոլ Փաշինյանի կառավարության պետգնումների սրտի մատակարարը: Գաղտնիք չէ, որ այս ընկերությունը պատկանում է գործարար, Ազգային ժողովի իշխանական խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին:

Այսպիսով, մեկ անձ և հրատապ մեկ անձ ընթացակարգով առավել խոշոր գնումների մասին՝ մանրամասն:

Նոյեմբեր ամսին Երևանի քաղաքապետարանը մեկ անձ ընթացակարգով պատվիրակել է «ՍԻԼ ինշուրանս» ԱՓԲԸ-ին՝ փոխադրամիջոցների հետ կապված ապահովագրական ծառայություններ: Պայմանագրի գինը ՝ 6 միլիոն 371 հազար դրամ:

Այս տարվա հուլիսին Ներքին գործերի նախարարությունը հրատապ մեկ անձ ընթացակարգով այս ապահովագրական ընկերության հետ կնքել է շարժիչներով փոխադրամիջոցների ապահովագրական ծառայությունների (ԱՊՊԱ) համար. այս գնումը նախարարության վրա արժեցել է 5 միլիոն 600 հազար դրամ:

Ի դեպ, նույն Ներքին գործերի նախարարությունը դեռ տարեսկզբին ոչ մրցակցային ընթացակարգով մեկ այլ պայմանագիր էլ էր կնքել. հունվարի 16-ին մեկ անձ ընթացակարգով այդ պայմանագրով «Սիլ ինշուրանսը» պետք է իրականացներ շարժիչներով փոխադրամիջոցների ապահովագրման ծառայություններ՝ ընդհանուր 39 միլիոն 984 հազար դրամ գնով:

ՀՀ վարչապետի աշխատակազմը փետրվարին «Սիլ ինշուրանս»-ից մեկ անձ ընթացակարգով 2 միլիոն 12 հազար դրամով այս ընկերությունից գնել է ԱՊՊԱ ծառայություններ՝ ապահովագրելով շուրջ 40 ավտոմեքենա:

Առողջապահության նախարարությունը դարձյալ մեկ անձ ընթացակարգով «Սիլ ինշուրանս»-ից փետրվարին գնել է հիվանդանոցային ծառայություններ, որի արժեքը սեպտեմբերին կնքված համաձայնագրով հաշվարկվել է 560 միլիոն 20 հազար 573 դրամ:

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը դարձյալ անմասն չի մնացել մեկ անձ գնումների այս շքերթից և փետրվար ամսին «Սիլ ինշուրանս»-ին պատվիրակել է շարժիչներով փոխադրամիջոցների ապահովագրման ծառայություններ՝ 3 միլիոն 444 հազար դրամ արժողությամբ:

Դարձյալ փետրվարին, դարձյալ մեկ անձ ընթացակարգով այս ընկերության հետ պայմանագիր է կնքել Արդարադատության նախարարությունը, գնել ԱՊՊԱ ծառայություններ, որի արժեքը, ըստ մարտին կնքված համաձայնագրի, կազմել է 3 միլիոն 13 հազար 500 դրամ:

Ազգային ժողովն իր կարիքների համար հունվար ամսին 2 միլիոն 497 հազար 338 դրամ ընդհանուր գնով պայմանագիր է կնքել այս ԱՓԲԸ-ի հետ՝ 41 տրանսպորտային միջոցների ապահովագրության համար: Մեկ այլ պայմանագրով էլ ձեռք է բերել Ավտոմեքենայի ԿԱՍԿՈ ապահովագրման ծառայություն՝ այդ անգամ վճարելով 1 միլիոն 602 հազար դրամ՝ 1 մեքենայի համար, և այդ մեքենան ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ծառայողական մեքենան էր:

Այսպիսով, դարձյալ միլիարդավոր դրամների ոչ մրցակցային գնումներ:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan