«Արցախյան բանակցություններ» 1300 էջանոց գրքում ներկայացված են փաստեր․ Խաչատրյան Առաջնորդության «Տաղավար դեպրեսիա» Փաշինյանն ու Զելենսկին՝ «աշխարհաքաղաքական երկվորյակ եղբայրներ»
26
Ալիևն ու Փաշինյանը գործում են Հայաստանի, Ռուսաստանի և Իրանի դեմ. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանին ուղղված ի՞նչ մեսիջով էին փորձում հանդես գալ ամերիկացիներնիրենց հարցումներով Ռուսաստանն ու Իրանը կարող են պատժե՞լ Ադրբեջանին Հայցադիմումն ընդդեմ Աննա Վաչիկի Հակոբյանի ընդունվել է վարույթ Ոչ պատահական նշանակումներ ՀԷՑ-ում. ովքե՞ր են նրանք. «Ժողովուրդ» Եվս մի ողբերգություն զորքերում. Սյունիքում ԱԱԾ սահմանապահ զորքերի զինծառայող է մահացել Այսինքն իրենք ՀԷՑ-ը վերցնեն կառավարեն, մենք ներդրումային ծրագիրը իրականացնե՞նք. Դավիթ Ղազինյան Ռոմանոս Պետրոսյանը եկած-չեկած կադրային փոփոխություններ է արել ՀԷՑ-ի բարձրաստիճան պաշտոնյաների կազմում Իհարկե, չեմ բացառում թանկացումը․ էլեկտրաէներգիայի սակագինը բազմակոմպոնենտ թիվ է․ ՀԾԿՀ փաշինյանական նախագահ Արտահերթ հայց է ներկայացվել Ռոմանոս Պետրոսյանի դեմ. Փաստաբան Պատերազմ Արցախում
Բագրատ սրբազանը զրպարտության և վիրավորանքի համար դատական նոր հայցեր է ներկայացրել Ծանոթացա կով կթելու տեխնիկային՝ տիկին Գալստյանի և նրա կովի՝ Սոնայի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանն այցելել է Գեղարքունիքի մարզ. Տեսանյութ Ադրբեջանի և Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են Հայաստանի հետ խաղաղության շուրջ բանակցությունները Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի ուխտավորների ՔՊ-ից հեռացված Թաթուլ Ասիլյանին մեղադրանք է առաջադրվել. Armlur.am Փաշինյանը կարող է Վեհափառին կալանավորել, բայց իր արշավը եկեղեցու դեմ չի ստացվի.քաղտեխնոլոգ Իշխանություններն այդ ծանրաձողը չկարողացան վերցնել, գցեցին իրենց ոտքին, այնուհետև Արցախը ճանաչեցին Ադրբեջանի մաս․ Սեյրան Օհանյան Արթուր Խաչատրյանի` «Արցախյան բանակցությունները» երկհատորյակի շնորհանդեսը «Արցախյան բանակցություններ» 1300 էջանոց գրքում ներկայացված են փաստեր․ Խաչատրյան Առաջնորդության «Տաղավար դեպրեսիա» Հարամ բառն էլ ոտից գլուխ ձեր «փոքրիկ խմբակի» մասին է. Ռուբեն Մխիթարյան Սիրաշահեցին ու «խուրդեցին»․ «Կարճ ասած» Մեզ նույնիսկ չեն լսել, որ այլընտրանք առաջարկեն․ ակցիայի մասնակից Հայաստանը հրաժարվում է ժողովրդավարությունից ու խորանում ավտորիտարիզմի մեջ․ Օսկանյան Կգնի՞ ՀԷՑ-ը նորահայտ մեծահարուստը, որը խարդախության համար դատապարտվել է․ «Ժողովուրդ» «Ազատություն Սամվել Կարապետյանին» կոչեր՝ ֆուտբոլային երեկոյի ավարտին․ «Ժողովուրդ» Փաշինյանն իր հայտարարությամբ ամբողջ գործընթացի վրա դրել է ապօրինության կնիք. Թաթոյան Էրդողանը կզանգահարի Պուտինին և Թրամփին՝ Ստամբուլում նրանց հանդիպումը կազմակերպելու հարցով Ալիևն ու Փաշինյանը գործում են Հայաստանի, Ռուսաստանի և Իրանի դեմ. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Այս տարի որքա՞ն ծիրան է արտահանվել Հայաստանից Թուրքիայում հայկական երաժշտական խմբին արգելել են մասնակցել փառատոնի Նիկոլ Փաշինյանին ուղղված ի՞նչ մեսիջով էին փորձում հանդես գալ ամերիկացիներնիրենց հարցումներով Տավուշում հացահատիկի ցանքերն ավելի քան 3 անգամ նվազել են․ Ոսկան Սարգսյան Ռուսաստանն ու Իրանը կարող են պատժե՞լ Ադրբեջանին Եթե չճանաչի, ի ցույց կդնի «մակրոնյան Ֆրանսիայի» անլրջությունը․ Հակոբ Բադալյան Կառավարությունը փորձում է մտնել վեճի առարկայի դաշտ, մինչդեռ այս որոշումը դրա մասին չէ. Արա Ղազարյանը՝ ՀԷՑ-ի վերաբերյալ արբիտրաժային դատարանի որոշման ու կառավարության արձագանքի մասին «ՈւԱԶ»-ով սարում սպանության փորձ կատարած անձինք կալանավորվել են Հայցադիմումն ընդդեմ Աննա Վաչիկի Հակոբյանի ընդունվել է վարույթ Փաշինյան, դու նստիր, քո պարականոն Ավետարանը գրիր Մանկական երկաթուղու մոտակայքում հրդեհ է բռնկվել

«Ստորագրում եմ Նարեկ Մալյանի այդ խոսքերի տակ»,-Կարեն Քոչարյան

«Հրապարակը» հարցազրույց է արել քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանի հետ:

- Պարոն Քոչարյան, վերջին շրջանում Հայաստանում մարդկանց ձերբակալում են, կալանքի տակ պահում քաղաքական ելույթների, գրառումների, կարծիք հայտնելու համար, ըստ Ձեզ, այս քայլերով Հայաստանն ո՞ւր է գնում, արդյո՞ք մեզանում բռնապետություն է կամաց հաստատվում:

- Հայաստանը ոչ թե գնում է, այլ արդեն գնացել է և միացել ամենաավտորիտար երկրներին՝ այդ թվում Հայաստանի այսօրվա իշխանությունների ամենասիրած պետությանը՝ Ադրբեջանին է հավասարվել:

- Այս պահին կալանքի տակ են գտնվում Նարեկ Մալյանը, Արմեն Աշոտյանը, Գրիգորի Խաչատուրովը, Մամիկոն Ասլանյանը և մի շարք այլ անձինք, այս տեմպերով հնարավո՞ր է, որ յուրաքանչյուր ոք, ով, ըստ իշխանության, վտանգ կներկայացնի իրենց համար ինչ-որ հորինած պատճառով հայտնվի բանտում, և ի՞նչ պետք է անել այս աբսուրդային վիճակից դուրս գալու համար: 

- Այո, ցանկացած մարդ կարող է հայտնվել այնտեղ, որտեղ այսօր գտնվում են քաղբանտարկյալները, անգամ, եթե չհայտնվի կալանքի տակ, միևնույն է, դատական հայցերը գրեթե բոլորի նկատմամբ կան, օրինակ, Բագրատյանի հետ կապված և այլ մարդկանց հետ կապված դեպքեր, այդ թվում, իմ հետ կապված են եղել դեպքեր: Մարդկանց պարզապես գրառումների համար  դատի են տալիս, քաշքշում են՝ այսինքն  փորձում են կտրել աշխատանքից, որպեսզի մարդիկ հոգնեն, զզվեն և ոչինչ չխոսեն: Ինչ վերաբերում է նրան, թե ինչ պետք է անել այս վիճակից դուրս գալու համար, կարծում եմ՝ պետք է պայքարել, երբեք չպետք է ընկճվել, կանգնել կես ճանապարհին: Ես կարծում եմ՝ պետք չէ նոր անիվ հորինել, դա այդպես է եղել  բոլոր ժամանակներում և բոլոր երկրներում, բացառություն չէ նաև այսօրվա Հայաստանը:

- Դուք ծանո՞թ եք Նարեկ Մալյանի գործից. Մալյանը նոր չէ, որ հետապնդվում է այս իշխանությունների կողմից, նա անգամ կատակում է, թե իր սեփական հոդվածն ունի ՀՀ Քրեական օրենսգրքում՝ 226.2 հոդվածը, որն ընդունվել է հատուկ իր գործունեությունը սահմանափակելու և լռեցնելու համար: Նաեւ եղել է առևանգման փորձ Մալյանի նկատմամբ, հիմա էլ նա կալանքի տակ է, գործը քննում է ԱԱԾ-ն,  Մալյանը զրկված է արտաքին աշխարհի հետ բոլոր տիպի շփումներից: Ըստ Ձեզ,  ինչո՞վ է Նարեկ Մալյանն այդքան խանգարում Նիկոլ Փաշինյանի իշխանությանը:

- Ճիշտն ասած, չեմ կարող ասել, թե կոնկրետ Նարեկ Մալյանն ինչով է խանգարում, որովհետև կարծում եմ, որ Նարեկ Մալյանն ու այն մարդիկ, ովքեր առաջին իսկ օրվանից պայքարել են այս իշխանության դեմ, բնականաբար, խանգարում են, դրա համար էլ մի մասին փորձում են մեկուսացնել, բայց կարծում եմ՝ Նարեկ Մալյանի դեպքը մի փոքր այլ է, և նրա հետևից ընկած է ոչ այնքան Նիկոլ Փաշինյանն անձամբ, այլ նրա այն շրջապատը, որ հասարակության մեջ ավելի հայտնի են որպես սորոսականներ:

- Երկար ժամանակ է քննարկվում է, որ Նիկոլ Փաշինյանին հեռացնելն օրհասական հարց է Հայաստանի համար, սակայն ընդդիմությունն ամեն անգամ հավաքվում է, քայլում, խոսում և ունենք այն, ինչ ունենք: Վերջերս Նարեկ Մալյանը հարցազրույց էր տվել եւ ասել, որ, իշխանափոխությունը շատ իրատեսական է, ինքն ունի հստակ ծրագիր, սակայն կարևոր է, որ ընդդիմությունը համախմբվի օրակարգի շուրջ, որի առաջին կետում Նիկոլ Փաշինյանին հեռացնելն է, Ձեր կարծիքով, ինչի՞ն է սպասում ընդդիմությունը կամ ի՞նչն է խանգարում նրան` համախմբվել Նիկոլ Փաշինյանին հեռացնելու օրակարգի շուրջ:

- Ես ինքս լրիվ համաձայն եմ և ստորագրում եմ Նարեկ Մալյանի այդ խոսքերի տակ: Բազմիցս ինքս տարբեր հարթակներից ասել եմ դրա մասին: Ի՞նչն է խանգարում, չեմ կարող ասել, բայց առաջին հայացքից, այնուամենայնիվ, տարբեր ընդդիմադիր բևեռների ամբիցիաները, ընդ որում, բոլորի, ոչ թե մեկի կամ երկուսի. Հայտնի խոսք կա, երբ կիսում են դեռ չսպանված արջի մորթին:

- Ի՞նչ կանխատեսումներ ունեք ապագայի, մի՞թե, Մալյանի խոսքերով ասած, ընդդիմությունն ընտրեց տանը բլինչիկ թխելն, այլ ոչ թե իշխանափոխություն իրականացնելու ուղին: 

- Երևի թե այս դեպքում չեմ համաձայնվի պարոն Մալյանի այս բնորոշման՝ տանը բլինչիկ թխելու հետ: Այսօր ընդդիմությունը շատ պասիվ է, խոսքը տիտուլային ընդդիմության մասին է, բայց ես գտնում եմ, որ պասիվ է հանրային դաշտում: Այնուամենայնիվ, ետկուլիսային, նախապատրաստական պրոցեսներ, միգուցե նաև այդ նույն համախմբման շուրջ պրոցեսներ գնում են, դրա համար հանրային հարթակում չի երևում ընդդիմությունը, բայց ես համոզված եմ, որ պրոցեսներ ընթանում են: 

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan