Նույնիսկ Ալիևը այլևս չի հանդուրժում Փաշինյանի ստերը Նիկոլն Ալիևի «ատամի փերին» է (տեսանյութ) Հայաստանը հանելու ենք աշխարհաքաղաքական զnհի վիճակից. Սամվել Կարապետյան
22
Որտե՞ղ պարտվեց Փաշինյանը. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Ապուշացման տեխնոլոգիան և նիկոլական քարոզը․ Անդրանիկ Թևանյան Ինչո՞ւ Փաշինյանը հենց այս պահին որոշեց սրել հարաբերությունները եկեղեցու հետ և ո՞րն է նրա գլխավոր նպատակը Քաղբանտարկյալ Ռուբեն Հակոբյանի նամակը՝ կալանավայրից «Դատարանը դատի՜». Բագրատ Սրբազանի փաստաբանը խոստանում է նոր հայցեր՝ նախարարի, պատգամավորի, «պեչատով զրպարտիչ»-ների դեմ հայցերից հետո ՔՊ ու «Հանրապետություն» կոալիցիոն թալանչիների հերթական «արարը» Կաթողիկոսին խելապակասը ոչինչ անել չի կարող․ կարող է ընդամենը վարկաբեկել Կոչ ենք անում մեր ժողովրդին պատրաստ լինելու օրինական միջոցներով կանխարգելելու ծրագրված հանցագործությունն ու պաշտպանելու մեր սրբության սրբոցը. ՀՅԴ Կրոնական ազատության պաշտպանները կոչ են անում Հայաստանին՝ դադարեցնել հարձակումները Եկեղեցու դեմ Հորդորում ենք իշխող քաղաքական ուժին դադարեցնել հակաեկեղեցական, անօրինական արշավը և լծվել երկրի առջև ծառացած լրջագույն հիմնախնդիրների հաղթահարմանը. Մայր Աթոռ Պատերազմ Արցախում
Ղեկավարությանը հաճոյանալու ձեր բարձր ունակությունը գերազանցում է ձեր գիտելիքներին․ Տեր Գաբրիելը՝ Ռուբինյանին Չկա ավելի ծանր երևույթ, քան զոհվածի հորը բանտում տեսակցելը. Վահան Հովհաննիսյան Նույնիսկ Ալիևը այլևս չի հանդուրժում Փաշինյանի ստերը 28 վարչապետի հրաժարական․ ո՞ր մեկի օրինակին կհետևի Նիկոլը ․ «Կարճ ասած» Նիկոլն Ալիևի «ատամի փերին» է (տեսանյութ) Որտե՞ղ պարտվեց Փաշինյանը. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Հայաստանն ու Մայր Աթոռը վկա՝ դա կդառնա քո տղամարդության, ոչ՝ մարդության իրական սաղմոսը և երկրպագությունը. Րաֆֆի Հովհաննիսյան Դիանա Գասպարյանի սկեսրոջը մեղադրանք են առաջադրել. նա հարցաքննվել է Նուբարաշենի հոգեբուժարանից փախուստի դիմած երկու հարկադիր բուժվողներից մեկը հայտնաբերվել է Ապուշացման տեխնոլոգիան և նիկոլական քարոզը․ Անդրանիկ Թևանյան Ինչո՞ւ Փաշինյանը հենց այս պահին որոշեց սրել հարաբերությունները եկեղեցու հետ և ո՞րն է նրա գլխավոր նպատակը Վրաստանն արտաքսել է ապօրինի ներգաղթյալների, այդ թվում՝ ՀՀ քաղաքացիների Քաղբանտարկյալ Ռուբեն Հակոբյանի նամակը՝ կալանավայրից «Նուբարաշեն» հոգեկան առողջության կենտրոնից 2 հոգի դիմել է փախուստի «Դատարանը դատի՜». Բագրատ Սրբազանի փաստաբանը խոստանում է նոր հայցեր՝ նախարարի, պատգամավորի, «պեչատով զրպարտիչ»-ների դեմ հայցերից հետո Բայրամովը պաշտոնական այցով մեկնել է Վրաստան Թանկացված «աղբահանություն» ՔՊ ու «Հանրապետություն» կոալիցիոն թալանչիների հերթական «արարը» Կաթողիկոսին խելապակասը ոչինչ անել չի կարող․ կարող է ընդամենը վարկաբեկել ԱՆպատասխանատուների իշխանություն Փաշինյանն ուզում է, որ իր հոգին «փառավորվի». «Փաստ» Դատարանը 9 մլն դրամի կալանք է դրել Արսեն Թորոսյանի հաշիվների վրա. «Հրապարակ» ՀԷՑ-ում «թեժ» լինելու պարագայում՝ Պետրոսյանը երկար կմնա այդ պաշտոնում, իսկ ՊՎԾ-ն՝ առանց ղեկավարի Թաղապետարաններում հրաժարվում են գրոհի դուրս գալ Ուզում են մարդկանց «աչքը վախեցնել». «Փաստ» Վստահեցնում եմ՝ ՀՅԴ-ն լինելու է Եկեղեցու կողքին ոչ միայն հայտարարություններով, այլև ֆիզիկապես՝ իր համակիրներով, իր շարքերով. ՀԱԵ-ն պետք է պաշտպանել երիտքպական արշավանքից. Իշխան Սաղաթելյան «Հայ Առաքելական եկեղեցին․ երեկ, այսօր, վաղը». զրույց առաջին Կոչ ենք անում մեր ժողովրդին պատրաստ լինելու օրինական միջոցներով կանխարգելելու ծրագրված հանցագործությունն ու պաշտպանելու մեր սրբության սրբոցը. ՀՅԴ Կրոնական ազատության պաշտպանները կոչ են անում Հայաստանին՝ դադարեցնել հարձակումները Եկեղեցու դեմ Ալիևը փակագծեր է բացում․ ի՞նչ են բանակցել Աբու Դաբիում․ «Կարճ ասած»

Նիկոլ Փաշինյանի իշխանությունը մեզ թնդանոթի միս է դարձնում Ռուսաստանի և Իրանի դեմ պատերազմում. քաղաքագետ (տեսանյութ)

Հայաստանի այս իշխանությունը շատ վաղուց է փոխել մեր երկրի արտաքին քաղաքական վեկտորը. փոխել է առնվազն այն պահից, երբ ստեղծվեց արևմտյան հարթակ կոչվածը, որի նպատակի մասին օրերս հայտարարվեց ԱՄՆ Կոնգրեսում։
Կոնգրեսում շատ պարզ ասացին, որ ԱՄՆ-ի նպատակն է Հարավային Կովկասից հեռացնել Ռուսաստանին, տարածաշրջանային կոմունիկացիաներն էլ այնպես ապաշրջափակել, որ Իրանը հնարավորություն չունենա դրանից օգտվել։
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, խոսելով պատերազմից հինգ պակաս երկրում արտաքին քաղաքական վեկտորի փոփոխության գնացող ՀՀ իշխանության որդեգրած քաղաքականության մասին, նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը՝ ընդգծելով.
«Դուք այսքան ժամանակ մի լուրջ եվրոպական կառույցից կամ ՆԱՏՕ-ական պաշտոնյայից լսե՞լ եք արդյոք, որ պատրաստ են Հայաստանի եվրաինտեգրման կամ ՆԱՏՕ անդամ դարձնելու գործընթաց սկսել։ Չկա նման որևէ առաջարկ։ ԱՄՆ-ի նպատակը հետևյալն է՝ Հարավային Կովկասում ստեղծել ռազմաքաղաքական ժամանակավոր միավոր՝ Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի մասնակցությամբ։ Երբ ԱՄՆ Պետդեպ-ի օգնականը խոսում էր այն մասին, որ իրենք սպասում են, թե երբ է ստորագրվելու Խաղաղության պայմանագիրը, հենց այդ միությանը Հայաստանին միանալու մասին են ակնարկում։ Իրենք բացահայտ ասում են՝ Հայաստանին և Ադրբեջանին դիտարկում են ընդամենը որպես բութ գործիք՝ Իրանի դեմ գործողություններ սկսելու համար»,-ասաց Բենիամին Մաթևոսյանը։
Քաղաքագետն ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից արվող, իբրև թե, հայանպաստ հայտարարությունները համարում է ընդամենը ծխածածկույթ՝ Հայաստանի ինտեգրումը Թուրքիային արևմտյան շղարշով պատելու համար։
«Հայաստանի իշխանությունն ընտրել է դեպի Թուրքիա ճանապարհը։ Իրենց նպատակն է՝ ինտեգրվել թուրքական աշխարհին։ Թուրքական Հայաստանի դեպքում է, որ Հայաստանի այս իշխանությունն ունի ապագա. այս մարդիկ քաղաքական ապագա չունեն, եթե Ռուսաստանն է մնում որպես Հայաստանի դաշնակիցը։ Այն ճանապարհը, որով այս իշխանությունը գնում է, հանգեցնելու է Հայաստանի լուծարման, որովհետև, երբ Հայաստանը միանա Թուրքիայի և Ադրբեջանի հետ այդ ժամանակավոր ռազմաքաղաքական դաշինքին, պետք է նախ դուրս գա ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից, իսկ նման քայլի գնալուց հետո թուրք-ադրբեջանական տանդեմին ոչինչ չի խանգարելու, որ ռազմական ճանապարհով լուծեն Հայաստանի հարցը։ Այս երկու պետությունները մտածում են՝ չկա Հայաստան, ապագայում չի լինի նաև հայցվոր կողմ՝ գործընթաց սկսելու համար։ Հայաստանի իշխանության կողմից տարվող գործընթացները հենց այս տրամաբանությամբ են գնում, որից հետո այս քաղաքական թիմը, եթե հասցնի ճողոպրել, կունենա անձնական ինչ-որ ապագա։ Եթե Մարտի 1-ին կարելի էր անել այնպես, որ զոհեր լինեին, ու ճողոպրել, ինչո՞ւ հիմա նա չի կարող ճողոպրել՝ ավելի մեծ մասշտաբով»,-ասաց Մաթևոսյանը։
Քաղաքագետն ընդգծեց՝ Փաշինյանը պատմական փայլուն հնարավորություններ է տվել՝ ինչպես Ադրբեջանին և Թուրքիային, այնպես էլ՝ Եվրամիությանն ու հավաքական Արևմուտքին, ուստի պատահական չէ, որ Փաշինյանի իշխանությունը նրանք ամեն գնով պահպանում են՝ մի դեպքում՝ դատապարտելով Հայաստանի Գլխավոր Շտաբի հայտարարությունը՝ Փաշինյանի հեռացման պահանջով, մյուս դեպքում՝ խոստանում Հայաստանի ներսում անկայունություն թույլ չտալ, ինչպես հայտարարեց օրերս Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan