«Արմեն Գալստյանը կլինի ազատության մեջ». Քրիստինե Վարդանյան
- Telegram
- Skype
- ВКонтакте
- РћРТвЂВВВВВВВВнокласснРСвЂВВВВВВВВРєРСвЂВВВВВВВВ
- Viber
Դիտել նաև
Այսպիսի ողբերգական դեպքից հետո պետք էր հրաժարական տալ»․ Քրիստինե Վարդանյան
«Չկա գեթ մի իրավունք, որ Ադրբեջանը չի խախտել հայ ռազմագերիների նկատմամբ»․ Ռուբեն Վարդանյանի փաստաբան
Բաքվում կշարունակվի Ռուբեն Վարդանյանի գործով շինծու դատավարությունը
Ռուբեն Վարդանյանին զրկել են Աստվածաշնչից օգտվելու հնարավորությունից. Փաստաբան
Ռուբեն Վարդանյանը վերաքննիչ բողոք և առարկություն է ներկայացրել դատավորների կազմի դեմ
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նոյեմբերի 21-ին Լևոն Գալստյանի հայր Արմեն Գալստյանը կլինի ազատության մեջ: Նրա խափանման միջոցը փոխարինվեց ստորագրությամբ երկրից չհեռանալով»:
Գալստյանի խափանման միջոցի փոփոխությանն անդրադարձել է նաև «Որդիների Կանչ» ՀԿ-ն: «Դատավոր Անի Մարտիրոսյանը որոշեց չերկարաձգել նահատակված հերոս Լևոն Գալստյանի հոր` Արմեն Գալստյանի կալանքի ժամկետը։ Նա ազատ կարձակվի նոյեմբերի 21-ին։ Նիստը հետաձգվել է, քանի որ տուժող Հովիկ Աղազարյանը նիստին չէր ներկայացել։ Հույս ունենք դատավարության արդար վճիռի կայացմանը»: