Դեղինը կփոխարինվի բաց մոխրագույնով. քաղաքացիները բողոքել են, մետրոպոլիտենը՝ հաշվի է առնել
![Դեղինը կփոխարինվի բաց մոխրագույնով. քաղաքացիները բողոքել են, մետրոպոլիտենը՝ հաշվի է առնել](/timthumb.php?src=/disc/01-11-23/cdc69133a7921680f4475494a6042353.jpg&w=450)
«Անդրադառնալով Երևանի մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանի միջսյունային հատվածները դեղին գույնով ներկելու հետևանքով առաջացած դժգոհություններին և անսալով քաղաքացիների հորդորներին՝ տեղեկացնում ենք, որ այսօրվանից կմեկնարկի նշված կայարանի միջսյունային հատվածների դեղին գույնի փոխարինումը բաց մոխրագույնով»,- հայտնում է «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ»-ի մամուլի խոսնակ Տաթևիկ Խաչատրյանը:
«Երևանի մետրոպոլիտենի տնօրինությունը միշտ ականջալուր է ուղևորների կողմից բարձրացված հարցերին և խնդիրներին՝ փորձելով արդարացնել բոլորի սպասումները»,- նշել է նա: