Ցանկացած նման նոր գործողություն Մայր Աթոռում հանդիսանալու է «քմահաճ ոտնձգություն»․ Վարդևանյան ԱԺ-ում ընթանում է փակ քվեարկությունը․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ Սարքել սուտ-սեփական սուտը ուռճացնել-հղում անել սեփական ուռճացված ստին
8
Օրակարգ. Սամվել Կարապետյանը 4 տարբերակ ունի. նա կարող է դառնալ հայկական Իվանիշվիլի. Երվանդ Բոզոյան Մայր Աթոռի նկատմամբ այս պիղծ գործողությունները մեծ դժբախտություն են բերելու մեր ազգի գլխին. Արա Զոհրաբյան Փաշինյանը նախատեսում այսօր-վաղը, հակաեկեղեցական «իրավապահների» միջոցով կրկին գրոհել Մայր Աթոռը, պղծել սրբավայրը ու խուզարկություններ անցկացնել ՔՊ-ն միաձայն կողմ քվեարկեց Սեյրան Օհանյանի և Արծվիկ Մինասյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն Բագրատ սրբազանը ոչ մի աhաբեկչական խմբավորում չի ստեղծել․ Միքայել Աջապահյան Ինչու են Էրդողանն ու Ալիևը «դուխով» Թադևոս Ավետիսյանն առաջարկեց Արծվիկ Մինասյանի գործով «քրեական» բառը փոխարինել «քաղաքական» Մայր Տաճարում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ Ալիևը համաձայն չէ, Փաշինյանը գնում է նրան համոզելու. Ստեփան Դանիելյան Ալիևն ու Փաշինյանն՝ ընդդեմ ՀՀ սահմանադրության․ կանխել 3–րդ ժամկետը. Անդրանիկ Թևանյան Պատերազմ Արցախում
Օրակարգ. Սամվել Կարապետյանը 4 տարբերակ ունի. նա կարող է դառնալ հայկական Իվանիշվիլի. Երվանդ Բոզոյան Հերթական բարեկարգված անբարեկարգ բակը մայրաքաղաքում (տեսանյութ) Ցանկացած նման նոր գործողություն Մայր Աթոռում հանդիսանալու է «քմահաճ ոտնձգություն»․ Վարդևանյան Վեհարանը ասպատակելու փորձերը խայտառակել են ԱԱԾ ինստիտուտը. Վլադիմիր Մարտիրոսյան Դատախազը հայտարարեց, թե 2025 թ. սեպտեմբերին պլանավորված են եղել որոշ գործողություններ, նման տվյալ ընդհանրապես գոյություն չունի. Փաստաբան Վերաքննիչը Հրանտ Բագրատյանի արդարացման դատավճիռը թողեց անփոփոխ. փաստաբան Խմբակը շատ խառը գործընթացի մեջ է․ «Կարճ ասած» Մայր Աթոռի նկատմամբ այս պիղծ գործողությունները մեծ դժբախտություն են բերելու մեր ազգի գլխին. Արա Զոհրաբյան Փաշինյանը նախատեսում այսօր-վաղը, հակաեկեղեցական «իրավապահների» միջոցով կրկին գրոհել Մայր Աթոռը, պղծել սրբավայրը ու խուզարկություններ անցկացնել ՔՊ-ն միաձայն կողմ քվեարկեց Սեյրան Օհանյանի և Արծվիկ Մինասյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն Դուք այդ ամբիոնից կանգնած պարզապես ստել եք․ Աննա Գրիգորյանը՝ Վարդապետյանին Բագրատ սրբազանը ոչ մի աhաբեկչական խմբավորում չի ստեղծել․ Միքայել Աջապահյան Սեյրան Օհանյանը և Արծվիկ Մինասյանը զրկվեցին անձեռնմխելիությունից Ամերիաբանկը` Tech Week Vanadzor-ի ֆինթեք գործընկեր (լուսանկար) Գլխավոր դատախազը չիմացությամբ կամ դիտավորությամբ կրկնում է սիվիկների մանիպուլյացիան․ Փաստաբան ԱԺ-ում ընթանում է փակ քվեարկությունը․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ Հերթական ընտրական «կեղծիքը». ՔՊ-ն սխալ էր քվեարկելությունը կազմակերպել (տեսանյութ) Լևոն Քոչարյանը գլխավոր դատախազին մեղադրեց մանիպուլյացիայի մեջ Ադրբեջանում 69-ամյա սկեսրայրը uպանել է 24-ամյա հարսին Իրավիճակը լարվեց. թեժ վիճաբանություն ԱԺ–ում (տեսանյութ) Քաղաքապետարանը ձեզ համար նոր խցանումներ է պատրաստել «Սրբազաններն իրականացրել են հայտարարված հացադուլը». Սերգեյ Հարությունյան Գյումրիում կայացավ ԻՍՏՖ Թաեքվոն-դո-ի միջազգային գավաթի առաջնությունը Բուժքրոջ մոտից հայտնաբերվել է խոշոր չափի թմրամիջոց Միքայել Սրբազանի պաշտպաններն արձագանքել են Նիկոլ Փաշինյանի գրառմանը «Ձերբակալել են Դավիթ Շահնազարյանին և Սևակ Խաչատրյանին». «Ազգային ճակատ» Ինչու են Էրդողանն ու Ալիևը «դուխով» Սարքել սուտ-սեփական սուտը ուռճացնել-հղում անել սեփական ուռճացված ստին «Ձուկ գողացողից» մինչև Ստամբուլ (Պոլիս) Երբեք չեմ ընտրի Սարգիս Խանդանյանին, ով ուրացել է Արցախը․ նա ներկայացնում է ՔՊ-ն և ոչ՝ ՀՀ-ն․ Լիլիթ Գալստյանը՝ Civic-ի ստերի և ԵԱՀԿ ԽՎ-ում տեղի ունեցածի մասին

Ինչ է արվում Ռուբեն Վարդանյանին և մյուսներին Հայաստան բերելու ուղղությամբ. ինչու են լուռ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

Սեպտեմբերի 27-ին Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին ադրբեջանական կողմը Լաչինի միջանցքի վրա տեղակայված Հակարիի ապօրինի անցակետում ձերբակալեց, ինչի մասին հայտնեց նրա կինը: Ավելի ուշ Ադրբեջանը հայտնեց, որ Վարդանյանը կալանավորվեց 4 ամսով։ Ադրբեջանի ԱԱԾ-ն նաեւ հայտնեց, որ ԼՂ ՊԲ հրամանատարի նախկին առաջին տեղակալ Դավիթ Մանուկյանը եւս ձերբակալված է, որը, ըստ «Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկությունների, եղել է Ռուբեն Վարդանյանի մեքենայում, այսինքն՝ նրանք ձերբակալվել են նույն օրը: Սեպտեմբերի 29-ին ադրբեջանական լրատվամիջոցներում տարածվեց տեղեկություն, որ Արցախի ՊԲ նախկին հրամանատար Լեւոն Մնացականյանը եւս գերեվարված է: Հոկտեմբերի 4-ից սկսած՝ ադրբեջանական մամուլը սկսեց տարածել լուսանկարներ, տեսանյութեր նաեւ գերեվարված նախագահների՝ Բակո Սահակյանի, Արայիկ Հարությունյանի, Արկադի Ղուկասյանի մասնակցությամբ:

Սա դեռ միայն պաշտոնյաների մակարդակում տեղի ունեցած գերեվարություններն են, եւ միայն վերջին օրերին: Հարյուրավոր, եթե ոչ հազարավոր խաղաղ բնակիչներ, զինծառայողներ, պատերազմի մասնակիցներ, անչափահասներ այսօր Ադրբեջանի գերեվարության մեջ են: Իսկ ի՞նչ քայլեր է ձեռնարկում այս կապակցությամբ հայկական արդեն միակ պետությունը՝ Հայաստանը: Այն մարմինները, որոնք որ, ենթադրվում է, պետք է գործունեություն ծավալեին այս ուղղությամբ, բազմաբովանդակ լռում են:

«Ժողովուրդ» օրաթերթը հարցումներ է ուղարկել պետության ղեկավար մարմիններին՝ հասկանալու, թե ինչ քայլեր է անում ՀՀ-ն 2020թ. պատերազմի ընթացքում եւ հետո գերեվարվածներին, 2023թ. գերեվարված Արցախի Հանրապետության 3 նախագահներին եւ ռազմաքաղաքական նախկին ու ներկա ղեկավարներին հայրենիք վերադարձնելու ուղղությամբ: Նաեւ խնդրել ենք կոնկրետ նշել՝ վերջին քայլը Հայաստանի կողմից որն է եղել այդ ուղղությամբ, երբ եւ ինչ պատասխան է տվել Ադրբեջանը դրան: Նախագահն իր աշխատակազմով թեեւ փայլում է հարցումներին պատասխանելու արագությամբ, սակայն նույնը չի կարելի ասել նրա գործունեության հետ կապված: «Արտաքին քաղաքականության բնագավառում Հանրապետության նախագահի լիազորություններն ամրագրված են Սահմանադրությամբ: Ձեր գրության մեջ արծարծված հարցերը վերաբերելի չեն Հանրապետության նախագահի` Սահմանադրությամբ սահմանված լիազորություններին եւ գործառույթներին»,- տեղեկացնում են նախագահականից: Այս ամենից կարելի է ենթադրել, որ պարոն Խաչատուրյանի լիազորությունների մեջ է մտնում միայն ծնունդներ շնորհավորելն ու դեսպաններին ընդունելը, իսկ թե այդ ընթացքում Հայաստանը կշարունակի արդյոք քարտեզի վրա լինել, կամ լինելու դեպքում էլ մարդ կմնա արդյոք ներսում, թե բոլորը կգերեվարվեն, միեւնույնն է: Կարճ ասած, եկե՛ք տխուր բաներից չխոսենք»: Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan