Հանուն Կաշենի հանքի Փաշինյանն ու Ալիևը հայերին վտարեցին Արցախից Մեր մեծ թշնամին. Հայկական ստրատեգիական անհամբերություն 2026թ․ ընտրությունները կարող են վերջինը լինել. մարդկանց որսում, «լցնում են» բանտերը․ Սուքիասյան (տեսանյութ)
24
Սամվել Կարապետյանը 11 հայց է ներկայացրել դատարան. վարույթ է ընդունվել 8-ը Գեղարքունիքում բախվել են ՊՆ 2 «Ուրալ»-ները ու «Ford Transit»-ը, 4 զինվորականներ վիրավորվել են Մի քանի փակագծեր բացեմ՝ ինչպես է Փաշինյանը իշխանազրկվելու՝ մինչև 2026թ․-ը․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Իրավական «ապտակ» Փաշինյանի ու ՔՊ-ի իշխանությանը. Սամվել Կարապետյանը միջազգային դատարանում ՀԷՑ-ը պետականացնելու գործով հաղթել է ՀՀ կառավարությանը Որտե՞ղ պարտվեց Փաշինյանը. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Ապուշացման տեխնոլոգիան և նիկոլական քարոզը․ Անդրանիկ Թևանյան Ինչո՞ւ Փաշինյանը հենց այս պահին որոշեց սրել հարաբերությունները եկեղեցու հետ և ո՞րն է նրա գլխավոր նպատակը Քաղբանտարկյալ Ռուբեն Հակոբյանի նամակը՝ կալանավայրից «Դատարանը դատի՜». Բագրատ Սրբազանի փաստաբանը խոստանում է նոր հայցեր՝ նախարարի, պատգամավորի, «պեչատով զրպարտիչ»-ների դեմ հայցերից հետո ՔՊ ու «Հանրապետություն» կոալիցիոն թալանչիների հերթական «արարը» Պատերազմ Արցախում
18+․ Օգտատերերի արձագանքը՝ Փաշինյանի ամուսնական կյանքի գաղտնիքներին Տնտեսության մեջ 5-րդ շարասյունը․ «Կարճ ասած» Սա ազդանշան է, որ Հայաստանի տարածքը կդառնա Ադրբեջանի տարածք. Ալեքսանդր Սեմչենկո Սիրիան պաշտոնապես օգնություն է խնդրել Թուրքիայից ԱՄՆ 87 կոնգրեսականներ Սպիտակ տան վարչակազմին կոչ են անում ապահովել հայերի անվտանգ վերադարձը Արցախ Անահիտ Ավանեսյանը զրպարտիչներով համալրված լիգա է հավաքագրում Բագրատ Սրբազանի դեմ խմբային հայց ներկայացնելու համար Սա 2018-ը չի, եկեղեցին էլ նախկին իշխանությունը չի, չի ստացվելու․ Արսեն Բաբայան Հանուն Կաշենի հանքի Փաշինյանն ու Ալիևը հայերին վտարեցին Արցախից Ուշադրություն դարձրեք գերագույն շայթանի սահմանած չափանիշներին. Մելիքյան Միքայել Սրբազանի գործով նախաքննությունն ավարտվել է Ովքեր են գրոհելու Մայր Աթոռը Մեր մեծ թշնամին. Հայկական ստրատեգիական անհամբերություն Դավիթ Ղազինյանը դիմել է դատարան` ՀԷՑ-ում իր նախկին պաշտոնում վերականգնվելու համար Առաջարկում եմ օր առաջ կատարել դատարանի օրինական որոշումը. Նարեկ Կարապետյանը՝ ՀՀ կառավարությանը Խորապես մտահոգված ենք Մայր Աթոռ ներխուժման և բարձրաստիճան հոգևորականների կալանավորման կապակցությամբ․ հայտարարություն Ի՞նչ կարող է լինել, եթե Հայաստանը չկատարի միջազգային արբիտրաժի որոշումը՝ ՀԷՑ-ի մասով ՀԾԿՀ-ն հայտարարություն է տարածել Սամվել Կարապետյանը 11 հայց է ներկայացրել դատարան. վարույթ է ընդունվել 8-ը Գեղարքունիքում բախվել են ՊՆ 2 «Ուրալ»-ները ու «Ford Transit»-ը, 4 զինվորականներ վիրավորվել են «ՔՊ-ն ակնարկում է, որ չի ենթարկվելու»․ Հովհաննես Իշխանյան «Կառավարությունը կռուտիտի նոր ռեկորդ է սահմանել». Ոսկան Սարգսյան ՔԿՀ-ում պատարագ կմատուցվի ՀՀ ՊՆ 4 ծառայող է վիրավորվել Լեւոն Տեր-Պետրոսյան. Լավատեսական ահազանգ Մի քանի փակագծեր բացեմ՝ ինչպես է Փաշինյանը իշխանազրկվելու՝ մինչև 2026թ․-ը․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) 2026թ․ ընտրությունները կարող են վերջինը լինել. մարդկանց որսում, «լցնում են» բանտերը․ Սուքիասյան (տեսանյութ) «Դատարանն արգելել է ՀՀ կառավարությանը՝ բռնագրավել կամ վաճառել ՀԷՑ-ի ակտիվները». Նարեկ Կարապետյան Իրավական «ապտակ» Փաշինյանի ու ՔՊ-ի իշխանությանը. Սամվել Կարապետյանը միջազգային դատարանում ՀԷՑ-ը պետականացնելու գործով հաղթել է ՀՀ կառավարությանը Ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանը պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել Հայ բնապահպան ակտիվիստների մեծ մասի համար, եթե հանքերն օգուտ են բերում Ադրբեջանին, ապա իրենք խնդիր չեն տեսնում

Ադրբեջանը հող է նախապատրաստում Հայաստանի վրա նոր հարձակման համար. Փաշինյան

Եվրոպական խորհրդարանում քիչ առաջ ունեցած երկարաշունչ ելույթի ընթացքում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Ադրբեջանը հող է նախապատրաստում՝ Հայաստանի վրա նոր հարձակման համար: 
Նման հայտարարությունը, մանավանդ Նիկոլ Փաշինյանի շուրթերից, բավականին յուրահատուկ է հնչում, քանզի քանի դեռ Հայաստանում նրա գլխավորած ՔՊ-ն է իշխանությունը, Ադրբեջանը մշտապես ունենալու է «հող»՝ նորանոր հարձակումների և Հայաստանը կտոր-կտոր զավթելու համար: Կործանված Արցախն ու Փաշինյանի կողմից Արցախի ուրացումը դրա ամենից թարմ ու ցայտուն վկայությունն են: 
Ինչ վերաբերում է Փաշինյանի երկարաշունչ ելույթին, որի ամբողջական տարբերակը զետեղված է կառավարության պաշտոնական կաքյում , ապա ՔՊ-ի ղեկավարը նախ, բավականին մանրամասն հեքիաթասացությամբ ձանձրացրել է Եվրոպական խորհրդարանի պատգամավորներին՝ «հայկական ժողովրդավարության հրաշքի» մասին ճառով: Նա ասել է, որ եթե Հայաստանը ժողովրդավարություն չունենար, ապա վաղուց արդեն կորցրած կլիներ ինքնիշխանությունը, անկախությունը, պետականությունը: Միանգամայն զավեշտական է հնչում: Բազմաթիվ քաղբանտարկյալներ ունեցող, քաղաքական հետապնդումներ իրականացնող, իրեն տհաճ հարցեր տվող լրագրողների դեմ հետապնդումներ իրականացնող, Հայաստանը ոստիկանական «աբեզյաննիկի» վերածած Նիկոլ Փաշինյանը, խոսում է... ժողովրդավարության մասին: 
Այնուհետև Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ մեղադրել է ՀԱՊԿ-ին ու Ռուսաստանին այն բանի համար, որ Հայաստանին ադրբեջանական ագրեսիայի դեմ միայնակ են թողել, ռուսական խաղաղապահներին էլ, որ ըստ էության, իրենց առաքելությունը չեն կատարել: 
Ելույթի ընթացքում Նիկոլ Փաշինյանը մասնավորապես նաև ասել է. «Ադրբեջանը հայտարարում է, թե Հայաստանի եւ Ադրբեջանի միջև սահման չկա, ինչը հակասում է Ալմաթիի հռչակագրին եւ վերը նշված պայմանավորվածություններին: Ադրբեջանը նաև երկիմաստություններ է պահում Խորհրդային Միության վերջին քարտեզները որպես դելիմիտացիայի հիմք ընդունելու հարցում, ինչը նույնպես որոշ փորձագետների հիմք է տալիս ենթադրելու, թե Ադրբեջանը Հայաստանի դեմ տարածքային պահանջներ ներկայացնելու և նոր ռազմական ագրեսիա նախաձեռնելու հիմքեր է ստեղծում»:
Քիչ անց նա նաև նշել է. «Ինչպես տեսնում եք, Հայաստանին տարածաշրջանի տրանսպորտային կոմունիկացիաների բացմանը խոչընդոտելու մեջ մեղադրելու որեւէ հիմք չկա եւ կան վերլուծություններ, որ պաշտոնական Բաքուն միջանցքային խոսույթը նենգափոխում է` տարածաշրջանում նոր պատերազմ հրահրելու, Հայաստանի նորանոր տարածքներ օկուպացնելու, կամ Հայաստանը շրջափակման մեջ պահելու համար»:
Սակայն, չնայած ամենին, կամ ոչնչի չնայելով, Նիկոլ Փաշինյանը վճռական է Հայաստանի տապանաքարը դնելու հարցում և հայտարարեց. «Բայց ի հեճուկս այս ամենի, մենք պետք է անսասան շարժվենք դեպի խաղաղություն: Դա անելու համար անհրաժեշտ է քաղաքական կամք եւ ես ու Հայաստանի կառավարությունը, խորհրդարանական մեծամասնությունն ունեն այդ քաղաքական կամքը: Մյուս կողմից միջազգային հանրությունը եւ Եվրամիությունը, մեր տարածաշրջանի երկրները մեզ պիտի աջակցեն, ամեն ինչ անեն այս հնարավորության օգտագործումը մեզ համար, Ադրբեջանի և Հայաստանի համար իրական դարձնելու նպատակով: Եվ հենց այս հարցում պիտի հայցեմ ձեր բոլորի շարունակական ուշադրությունն ու աջակցությունը՝ հատկապես այն սկզբունքների իրագործման հարցում, որոնց շուրջ, ինչպես արդեն ասացի, պայմանավորվածության ենք եկել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի եւ Ադրբեջանի նախագահի մասնակցությամբ»։
Փաշինյանը ելույթն ավարտեղ ժողովրդավարության վերաբերյալ բաժակաճառային ձևակերպումներով. «Եկեք շարունակենք կանգնած լինել ուս-ուսի՝ ժամանակները ավելի լավը դարձնելու հանձնառությամբ: Ինչպես ասացի, ես համոզված եմ, որ ժողովրդավարությունը կարող է ապահովել խաղաղություն, անվտանգություն, միասնություն, բարեկեցություն եւ երջանկություն: Եկեք միասին սա ապացուցենք: Կեցցե՛ ժողովրդավարությունը»:
Լուսանկարը՝ «Թերթ.ամ» կայքից: 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan