Պաղեստինը հաղորդում է 160 զոհի և հարյուրավոր վիրավորների մասին, Գազայի հատվածում Իսրայելի հարվածներից հետո
Դիտել նաև
Իրանը նախապատրաստվում է «Դեպի Երուսաղեմ» զորավարժությանը, որին կմասնակցի 30,000 զինծառայող
Իրանը հերքել է իսրայելական հարվածի հետևանքով իր տարածքում 20 կետերի ոչնչացման մասին տեղեկությունը
ԵՄ գագաթնաժողովը հաստատեց Վրաստանի անդամակցության կասեցումը՝ փորձելով ազդել այդ երկրի ընտրության արդյունքի վրա
Իրանում նոր երկրաշարժ է գրանցվել
Եթե անհրաժեշտ լինի, Իրանը նորից կհարվածի Իսրայելի ռեժիմին. մեր գործողությունն օրինական էր. այաթոլլահ Ալի Խամենեի
Պաղեստինի առողջապահության նախարարությունը հաղորդագրություն է տարածել՝ Իսրայելի կողմից Գազայի հատվածում այսօր պատասխան օդային հարվածների հետևանքների վերաբերյալ: Ըստ այդմ՝ առնվազն 160 հոգի զոհվել է, ևս 931 հոգի վիրավորվել:
Ինչպես հայտնի է, այսօր առավոտյան «Համաս»-ի ռազմական թևը Գազայից զանգվածային հրթիռային հարվածներ է հասցրել Իսրայելին, միաժամանակ, օդային ու առափնյա դեսանտով, ցամաքային ուժերով հարձակվել էր Գազային մերձակա իսրայելական բնակավայրերի, ռազմական օբյեկտների, հենակետերի վրա: «Համաս»-ը այդ ռազմագործողությունն անվանել էր «Ալ Աքսայի ջրհեղեղ» (Ալ Աքսան Երուսաղեմի մզկիթներից է, համարվում է իսլամական աշխարհի սրբավայրերից մեկը):
Իսրայելի վարչապետ Նեթանյահուն հայտարարել էր պատերազմական վիճակի մասին, միաժամանակ, պահեստազորի զանգվածային զորահավաք էր հայտարարվել: Նշվել էր նաև, որ Իսրայելը պատասխան ռազմագործություն է իրականացնելու, որն անվանել էին «Երկաթե սրեր»:
Սպասելի էր, որ Իսրայելի ռազմաօդային ուժերն օդային հարվածներ կհասցնեն Գազային, ինչը և տեղի ունեցավ:
Իսրայելի վարչապետ Նեթանյահուն հայտարարել էր պատերազմական վիճակի մասին, միաժամանակ, պահեստազորի զանգվածային զորահավաք էր հայտարարվել: Նշվել էր նաև, որ Իսրայելը պատասխան ռազմագործություն է իրականացնելու, որն անվանել էին «Երկաթե սրեր»:
Սպասելի էր, որ Իսրայելի ռազմաօդային ուժերն օդային հարվածներ կհասցնեն Գազային, ինչը և տեղի ունեցավ:
Պաղեստինի նախագահն արտակարգ խորհրդակցության ժամանակ ընդգծել է, որ պաղեստինցի ժողովուրդը իսրայելական զորքերից ու վերաբնակներից ինաքնապաշտպանվելու իրավունք ունի:
Նշենք նաև, որ ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և մի շարք այլ երկրներ դատապարտել են «Համաս»-ի հարձակումը և աջակցություն են հայտնել Իսրայելին: Իսկ Իրանի առաջնորդի զինվորական խորհրդականն էլ աջակցություն է հայտնել «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողությանը:
Zham.am
Zham.am