ՀՀ-ում բուժում է ստանում Արցախից բռնի տեղահանված 345 բուժառու. 102-ի վիճակը ծանր է, 37-ինը՝ ծայրահեղ ծանր

Դիտել նաև
Հայաստանի Հանրապետության տարբեր բուժհաստատություններում շարունակում է բուժում ստանալ 345 բուժառու. նրանք ԼՂ-ից ՀՀ էին տեղափոխվել օդային և ցամաքային ճանապարհներով: Այդ մասին այսօր՝ հոկտեմբերի 4-ին, հումանիտար կենտրոնում ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը՝ ներկայացնելով առողջապահության նախարարությունից ստացված տվյալները:
«Նրանցից 102-ի վիճակը շարունակում է մնալ ծանր, 37-ինը՝ ծայրահեղ ծանր: Վերակենդանացման բաժանմունքներում ունենք 9 երեխա»,- ասաց Նազելի Բաղդասարյանը: