Սիսիանում և Գորիսում բնակիչների հետ ունեցանք շատ ջերմ և անմիջական հանդիպումներ․ Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) «Առաջարկ Հայաստանին» ծրագրում Գյումրին առանձնահատուկ տեղ է զբաղեցնում Կորցնում է իշխանությունը, ողջ մաղձը ժողովրդի վրա է թափում․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)
20
Հունիսի 7. թռիչքային զարգացում կամ թռիչքային կործանում. Երվանդ Բոզոյան Դավթաշե՜ն, միացի՜ր, որ փոխենք։ N 7 Ընտրությունը հայկական և ադրբեջանական օրակարգերի միջև է. Անդրանիկ Թևանյանի ասուլիսը (տեսանյութ) Փաշինյանը փորձում է կրկնել Հիտլերի փորձը՝ «մասկի շոու» ձևով, ինչպես նացիստները հրկիզեցին Ռեյխստագը, սակայն պատմությունը նմանակողներին չի հավատում Փաշինյանին պետք չէ ներել, ինքը լավ գիտի՝ ինչ է արել. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Հունիսի 7-ը հռչակենք Նիկոլ Փաշինյանին քաղաքական ապտակ հասցնելու օր․ Աջափնյակ (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանը Գորիսում է (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանի արձագանքը Փաշինյանի սպառնալիքներին. 15-0՝ հօգուտ Ծառուկյանի (տեսանյութ) ԵՄ վերնախավը, ռուսական «վտանգից» պաշտպավելով, ԱՄՆ-ի փոխարեն Թուրքիային է օգնության կանչում. Մակրոնի փարիսեցիությունը բացահայտվում է Այս ընտրությունն իսկապես վճռորոշ է (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Երբ ղեկավարը հիստերիայի մեջ է, դա վատ նշան է. Խաչիկյան Անթույլատրելի և դատապարտելի ենք նկատում հանուն քաղաքական սեփական նկրտումների՝ Եկեղեցու և եկեղեցականության թիրախավորման քայլերը Հունիսի 7. թռիչքային զարգացում կամ թռիչքային կործանում. Երվանդ Բոզոյան Գերագույն հոգևոր խորհուրդը հանդես եկավ հայտարարությամբ Արձանագրվել է պաշտոնական դիրքի և վարչական ռեսուրսի չարաշահման 16 դեպք.«Արդար քվե»-ի տվյալները Ալիևը ծաղրել է Մակրոնին Փաշինյանը ընդդիմադիր չորս քաղաքական գործիչների սպառնացել է ֆիզիկական հաշվեհարդարով. ՔԻՀԿ Ներքին խաղաղություն չունեցող մարդը չի կարող խաղաղ խոսել. Հայր Ռուբեն 4 կուսակցության 18 թեկնածու ինքնաբացարկ է հայտնել Դավթաշե՜ն, միացի՜ր, որ փոխենք։ N 7 Սիսիանում և Գորիսում բնակիչների հետ ունեցանք շատ ջերմ և անմիջական հանդիպումներ․ Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) Ապագա գյուղ․ հունիսի 7-ին ընտրի՜ր ✅7-ին (տեսանյութ) «Առաջարկ Հայաստանին» ծրագրում Գյումրին առանձնահատուկ տեղ է զբաղեցնում Ընտրությունը հայկական և ադրբեջանական օրակարգերի միջև է. Անդրանիկ Թևանյանի ասուլիսը (տեսանյութ) Վերաքննիչ դատարանը անփոփոխ թողեց Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկած ոստիկանության մայորի պատիժը Ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանը մայիսի 19-ի ցերեկը կնվազի 2-3 աստիճանով, 20-ի ցերեկը նույնքան կբարձրանա Փաշինյանը փորձում է կրկնել Հիտլերի փորձը՝ «մասկի շոու» ձևով, ինչպես նացիստները հրկիզեցին Ռեյխստագը, սակայն պատմությունը նմանակողներին չի հավատում «Կա ընդամենը երեք մարդ, ում վրդովեցնում է հայերի ողջ լինելը»․ Արման Աբովյան Ոստիկանական խմբեր՝ Երևանից մինչև Լոռի «Բերանս մի՛ փակի». ինչպես զոհվածի հարազատին հեռացրին հավաքի վայրից 1 շիշ օղի, 4 տուփ պանիր, 3 հատ երշիկ․ ի՞նչ է նվիրել Մոսկվան Փաշինյանին Գրում են՝ էս գիժը դեղերը չի խմել (տեսանյութ) Նիկոլին պետք է քաղաքական թարս ապտակ տալ (տեսանյութ) Հայաստանը երբեք նման ափռ-ցփռ դուրս տվող ղեկավար չի ունեցել (տեսանյութ) Երևանի որոշ հասցեների գազամատակարարումը կդադարեցվի Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանում լարվածությունը չի մարում․ դասախոսները՝ թիրախում Երևանում խոշորամասշտաբ խուզարկություններ են իրականացվում․ ՆԳՆ Զինված ուժերում սկսել են ցուցակագրել ծառայողներին Իշխանության համար օրենք չկա. «Փաստ» Պարտության հոտը. «Փաստ»

Ժողովրդին մի՛ մեղադրեք, ժողովուրդն այս ամենին դեմ է․ «Կարճ ասած» (տեսանյութ)

Անընդհատ խոսում և լսում ենք այն մասին, որ ժողովուրդն ա սրանց բերել, մեղավոր ա, հիմա էլ ոտքի չի կանգնում անգամ էս ծանր ժամանակ։ Ու փնտրում, նշանակում ենք մեղավորներ։ Մի մասն ասում է՝ մեղավորը լիդերներն են, ընդդիմությունն ա, ընդդիմությունը բան չի անում կամ չի կարողանում անել, մանդատները թող դնեն, թող մեջներից մեկին ընտրեն՝ ում ժողովուրդը կընդունի։ Մի մասն ասում է՝ չկան էնպիսի ուժեր կամ անհատներ, որ կկարողանան ժողովրդին ոտքի հանել։ Նրաց հակադարձում են, որ ժողովուրդը եթե ոտքի կանգնի, հենց էդ ժամանակ կձևավորվեն լիդերները։ Մեծ մասը մեղադրում է ժողովրդին՝ Նիկոլ ընտրելու համար։ Հայաստանի քաղաքացիները, փաստացի, երկու անգամ ոչ ստանդարտ, կասեի՝ շոկային իրավիճակում են հայտնվել ու երկու անգամն էլ սխալ ընտրություն կատարել՝ ընտրելով Նիկոլին։ Բայց արդյո՞ք մտածված ընտրություն է դա եղել։ Մեկ անգամը եղել է հեղափոխական էյֆորիայի տակ, երբ նորաձև էր դարձել նախկին իշխանությանը դեմ լինելը, նրա կողմնակից լինելը ամոթ էին սարքել, իսկ նորերին լսել ու հնազանդվելը՝ առանց մտածելու, նորմա էր։ Երկրորդ անգամը՝ հետպատերազմական ծանր իրավիճակում, շոկի մեջ։ Փաստացի՝ վերջին 5 տարվա ընթացքում մեր ապրած շոկերը ուղղակի բազմաթիվ են․ ես, անկեղծորեն, չեմ հիշում, որ վերջին 5 տարում եղած լինի էնպիսի 1 ամիս, որ ոչ մի դատապարտելի իրադարձություն տեղի չունենա։ Անդադար ցնցում՝ ցնցումի հետևից։

Բայց հիմա եկեք հասկանանք՝ լավ, ո՞րն է Նիկոլի հենարանը, ինչի՞ հաշվին է նա մնում։ Այո, ժողովուրդը մեծամասամբ ընդդիմադիր է, բայց՝ անմիաբան, համախմբված չէ, մարդիկ իրենց առօրյա կյանքով են շարունակում ապրել, բայց դեմ են Նիկոլին ու նրա արածին։ Իսկ Նիկոլի շուրջ կա՞ համախմբում։ Եկեք սա՛ դիտարկենք։ Փաստ է մեկ բան՝ Նիկոլը չունի ժողովրդի աջակցությունը, և ժողովուրդը այլևս նրա հենարանը չէ։ Ամենապարզ բանը ասեմ՝ եթե Նիկոլը ունենար քաղաքացու աջակցությունը, ընդդիմադիրներին չէր պահի կալանքի տակ, ռեպրեսիվ մեքենան պետք չէր լինի, ամեն փողոց փակող ցուցարարին չէր ձերբակալի, իմաստը չէր լինի․ ինչո՞ւ է ճչնշում գործադրում, ծեծել տալիս, ջարդել տալիս, դիմում ռեպրեսիվ մեքենային, ուժայիններին խոդի տվել ամբողջությամբ․ որովհետև նրանք են միակ հենարանը իր․ դա էլ ոչ թե իրենց կամքով, այլ՝ պաշտոնի բերումով, աշխատավարձի, եռակի, քառակի ավելացված փողի համար։

Գաղտնիք չէ, Նիկոլ Փաշինյանը 2020 թվականի պարտությունից հետո զբաղված է եղել մեղքը սրա-նրա վրա բարդելով։ Եթե նա ունենար հենարան, արդյո՞ք կարիք կլիներ կաշվից դուրս գալով արդարացներ իրեն։ Իսկ ի՞նչ եք կարծում՝ իր կտերը ուտող եղա՞վ․ Մադրիդյան սկզբունքներն էին մեղավոր, Ստամբուլյան Խարտիան, Ալմաթիի հռչակագիրը, նախկինները, բանակ չկար, բոլորը դավաճան էին, հետո ու մինչ հիմա՝ ռուսները․ որևէ մի թեզ աջակցություն ստացա՞վ։ Ոչ։ Էպիզոդիկ՝ գուցե, բայց փջվեց, տակը էլի մնաց ինքը, իր ՔՊ-ով։ Էսօրվա նոր թեզերը աջակցություն ստանո՞ւմ են։ Հիմա էլ ՔՊ-ական դեպուտատները տարածում են, թե ղարաբաղցիները էս երկու օրվա մեջ իրենք իրենց Ղարաբաղը հանձնին։ Լո՞ւրջ։ Ի հակառակ ձեզ, ղարաբաղցիները վիզ էին դրել, իրենց պապենական հայրենիքը հանձնեին, հանձնեցի՞ն, սրիկաները։ ՔՊ-ն պահո՞ղն էր, նրանք էլ հանձնեցի՞ն։ Պրահայի փաստաթուղթը, որով Արցախը հանձնովում է, ո՞վ է բանակցել։ 2023 թվականի մայիսի 22-ին ասուլիսի ժամանակ ո՞վ ասաց ես ճանաչում եմ Արցախը Ադրբեջանի կազմում։ Ո՞վ էր ասում՝ դե մենք չկանք, իրար մեջ խոսեք։ Զորքերը հանում եմ, ինչ ուզում եք՝ արեք։ Մենք չկանք, կհետևենք իրադարձություններին, ժողովրդին ինֆո կտանք։ Նիկոլը չէ՞ր։ Նիկոլի էդ քայլերից չէ՞ր բխում հենց այսօրվա վիճակը։ Քոչարյան Անդոնն ասում է՝ Սամվել Շահրամանյանը պետք է ինքնասպան լինի․ հասկանում ե՞ք ով է ասում, ամբողջ ժողովուրդը մեռավ ասելով, որ եթե Նիկոլն ունենար ինքնասիրություն, պետք է իրեն գլխից խփեր, դեռ 3 տարի առաջ։ Նիկոլ Փաշինյանը ավելի շատ աղետ է բերել Արցախի գլխին, քան Արցախի ամբողջ պատմության ժամանակ հայ և օտար կառավարիչները միասին վերցրած, որովհետև նրանցից հետո Արցախ է մնացել ու Արցախի հայություն, իսկ հիմա չկա, մնաց թուրքին, իր ամենինչով։ Ու էդքան աղետեներից հետո Նիկոլը ժողով է անում այն մասին, թե ինչպես կառավարել աղետը։

Էն որ ժողովուրդը դուրս չի գալիս փողոց զանազան պատճառներով, դա բոլորովին չի նշանակում, թե համաձայն է իշխանության հետ, մեկ է՝ ինչ կլինի․ ոչ, ես պնդում եմ, այդպես չէ, ոչ մեկին էլ մեկ չէ, բոլորս անհանգիստ ենք, շոկի մեջ ենք։ Եթե մարդ 10 հատ պատճառ է գտնում փողոց դուրս չգալու համար, 10-ից ոչ մի պատճառում նա, միևնույն է, համաձայն չէ Նիկոլի հետ։ Խոսեք քաղաքացիների հետ, էս վիճակում իրենք Ադրբեջանին ավելի քիչ են մեղադրում Արցախում կատարվողի մեջ, քան Հայաստանի իշխանությանը։ Հակառակ տեսակետը հայտնող չկա։ Կա, իհարկե, իշխանական պրոպագանդայի տակ մնացած, ու բավականին շատ՝ որ ամենի մեղավորը ռուսներն են, խաղաղապահները, բայց վստահ եմ, սա էլ, ինչպես նախորդ թեզերն էին ժամանակավոր, սա էլ կդադարի ու տակը էլի կմնա Նիկոլն ու իր ՔՊ-ն, ով իրականում թողեց փոքրիկ Արցախը թշնամու հետ մենակ։ Եքա բանակ ունենք, զինված ուժեր, սահմանին ամենից մոտն ենք, մեղավորը ռուսն էր, մեկել Շահրամանյանը, որ չհասցրեց էլ հասկանա՝ ինչ կարող է, ինչ չի կարող։ Իսկ ո՞վ ասաց, որ Աբաջյան Ռոբերտի նման հերոս տված ժողովուրդը պատրաստ չէր կռվել՝ պաշտպանելու մեր փոքրիկ Արցախը, այնտեղի մեր քույրերին ու եղբայրներին, նրանց երեխաներին ու ծերերին, ո՞վ ասաց, Նիկոլը՞, իսկ ո՞վ որոշեց․ այո՝ Նիկոլը, բայց ազգը չէր հրաժարվել, մենակ չէր թողել, հլը տեսեք ինչա կատարվում, իսկ Նիկոլն ու իր խմբակը մենակ թողեց, հրաժարվեց, ուրացավ իր տված խոստումը ու իր պատասխանատվությունից փախավ, իսկ ավելի ճիշտ է՝ հանձնեց թշնամուն։ Հիմա ո՞վ ա մեղավոր, հայ ազգը՞, որին մոտիկ չթողեցին, թե՞ ռուսը, վրացին, պարսիկը, որոնք հայ չեն։ Հլը մենք կռիվ տայինք, այդ ժամանակ մուննաթ կգայինք, նույն ռուսի, վրացու, եվրոպացու կամ պարսիկի վրա։

2020 թվականի դեկտեմբերից սկսած՝ պարբերաբար, տարբեր ինտենսիվությամբ ակցիաներ են ընդդդեմ Նիկոլի ու իր իշխանության․ դուք բացի ՔՊ-ականներից, պետական աշխատողներից, առանձին իրանց դրած գործիչներից տեսել ե՞ք իշխանությանը աջակցություն, հանրային տեսանելի աջակցություն տեսել ե՞ք։ Չկա դա։ Հետո՞ ինչ, որ խոսում են ժողովրդի անունից։ Կրկնում եմ, քանի որ չունի հենարան, դրա համար էլ դիմում է բռնաճնշումների։ Աշխատանքից ազատում են քաղաքական հայացքների համար, ընդդիմադիր դասախոսներին բուհերից հեռացնում են, բարձի տակից Արցախի դրոշ են հանում և կալանավորում, ակցիաներից բերման են ենթարկում ու շինծու մեղադրանք ներկայացնում։ Զոնտիկ շպրտելու համար կնոջ են բռնում, Նիկոլին սիգնալ տալու համար քաղաքացու վրա ակտեր են գրում։ Այսօր կարդում եմ՝ քննիչին ասել են Լևոն Քոչարյանին կալանքի պետք ա տանես, ասել ա՝ հիմք չունի, գործից հանել են։ Եթե Նիկոլը ունենար հանրային աջակցություն, կասեր՝ դե լավ, ոչինչ, թող մի քանիսն էլ ակցիա անեն, թող մի երկու դասախոս էլ բողոքի, էն մեկն էլ սիգնալ տա կամ զոնտիկ շպրտի, հատ ու կենտ բաներ են։ Կասեր՝ ոչինչ, թող մի քանի հատ էլ ընդդիմադիր լրատվամիջոց լինի, մեկ ա՝ կարդացող չկա։ Բայց ոչ, տեսնում է, որ իր դեմ գործողությունները, խոսքերը հավանության են արժանանում։ Ընդդիմադիր կայքերը արդեն կախում են այցելուների քանակից։

Կրկնում եմ՝ մենք լսում ենք ընդդիմադիր խոսք ամեն օր, իսկ ո՞ւր է իշխանության աջակցի խոսքը։ Եթե ես իմ աշխատակիցներին խնդրեմ վաղը ինձ հետ երթի գան, կգան, որովհետև գաղափարակից են և կամ հարգում են։ Իսկ սրանք ի՞նչ են անում․ հրավիրում են երթի ու ցուցակով ներկա-բացակա են անում, որ ով չեկավ՝ գործից հանեն։ Բա խի՞ չեն գալիս, բա ինքներդ ձեզ չե՞ք հարցնում։ Ավելին ասեմ, իշխանության աջակիցների թիվը մեր երկրում 10-ից 1 է, 10-ը չեզոք է, ընդիմադիր է, խիստ ընդդիմադիր է կամ անտարբեր, իսկ մեկը իշխանական, էն էլ այդ մեկն էլ վարչական ռեսուրսով, կամ ինչոր շահով։ Երևանում ընտրությունները եկեք նայենք՝ 9-10 տոկոս աջակցություն ընդամենը, այն էլ էդքան վիզ դնելուց հետո։ Իսկ ովքե՞ր են նրանք՝ վարչական ռեսուրս, իշխանական բարիքներից օգտվողների փոքր թիվ, իշխանական քարոզչության ու փողի տակ մնացած շատ քիչ մարդիկ, արևմտյան գրանտներից սնվողներ, աղանդավորներ։ Հիմնականում իրենք։ Որ ուզում եք իմանաք, 2021 թվին էլ չկար այդ աջակցությունը, սաղ միջոցները ներդնելով՝ ստացավ թիվ, որը համ կասկածելի էր, համել մի տեսակ քթներից արուն գալով էին ստացել, գուցե նկարել։ Իսկ հիմա առավել ևս աջակցություն չկա, վարչապետը, 3 միլիոննոց երկրում, վարչական ռեսուրսի կուտակմամբ անգամ չի կարողանում 10 հազարանոց միտինգ անել։

Կրկնում եմ, ժողովուրդ ջան, եթե հիմա չի ստացվում իշխանափոխությունը, չի նշանակում, թե մարդիկ Նիկոլ են սատարում։ Չկա նման բան։ Ավելին ասեմ, շատ ավելի վտանգավոր փոփոխություն եմ նկատում։ Անգամ էն մարդիկ, որոնք միշտ համեստ են եղել, ապաքաղաքական են եղել, էսօր ծայրահեղական գրառումներ ու կոչեր են անում, հայհոյախառն գրառումներ են անում։ Ի՞նչ է դա նշանակում։ Մարդիկ բնական ցասում ունեն։ Օգոստոսին մի շարք գյուղերով ման եմ եկել, շփվել մարդկկանց հետ, զարմացած եմ մարդկանց մոտ փոփոխություններից։ Սրանք ինչքան երկար են մնում, այնքան անջրպետը խորանում է քաղաքացիների և իշխանության միջև, անգամ 2018-ին այսպես չի եղել։ Դժգոհություն, հոգնածություն՝ եղել է, բայց սենց կատաղություն՝ երբեք։ Եթե 2021 թվակաին մարդկանց խոսույթում իշխանության հեռացնելու կոչեր էին, այսօր պատժելու կոչեր չեն, այլ՝ ավելի վտանգավոր, ու ինչքան այս վիճակը ձգվում է, այնքան սկսում եմ դժվար պատկերացնել Նիկոլ Փաշինյանի ու թիմի խաղաղ հեռանալը։

Ասում են՝ Նիկոլը հանցագործություն է արել Արցախի ժողովրդի նկատմամբ, պետք է պատժվի, բայց ժողովուրդը կարծես հաշտ է այդ հանցագործության հետ։ Հաշտ չէ։ Ավելին, Նիկոլին ժողովուրդը երբեք քվե չի տվել նրա համար, որ էս վիճակը լինի, ճիշտ հակառակը, ժողովուրդը քվե է տվել Արցախը հետ բերելու համար, դրանից առաջ էլ քվե էր տվել այսպես ասած՝ թալանը հետ բերելու ու այլ պոպուլիստական ելույթների համար։ Ու Նիկոլը շատ լավ գիտի, որ չունի հանրային աջակցություն, հենց դրա համար էլ որոշում կայացրեց մի քանի հարյուր հազար դոլար տալ պետական շենքերի ուժեցացմանը։ Ինչո՞ւ։ Որովհետև հասկանում է, որ իր որոշնումները ընդունվելու են դժկամությամբ։

Կարճ ասած՝ շատ եմ լսում նեղացած, հուսահատ մարդկանցից, թե՝ դե մենք հա էլ էդ ենք եղել, անմիաբան, մենակ մեր մասին մտածող, ծախող և այլն․ ամբողջ հայ ազգին են մեղադրում, ցեղին, գենին: Դա, վստահ եմ, սխալ գնահատական է։ Ցանկացած ժողովրդի պատմության մեջ եղել են նման ժամանակներ։ Այդ ժամանակներն էլ են անցնում ու այդ առաջնորդները մնում են պատմության մեջ՝ որպես ազգի ամոթ։ Այս ժամանակները մենք կհաղթահարենք։

Սևակ Հակոբյան

Աղբյուրը՝ yerevan.today

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>