Շատ շուտով կավարտվի Ադրբեջանը Նախիջևանի, Իրանի, Թուրքիայի հետ կապող տրանսպորտային միջանցքի կարևոր հատվածի շինարարությունը. Ալիև

Դիտել նաև
ԵՄ դիտորդները կլքեն Հայաստանը պատերազմական գործողությունների դեպքում. Սերգեյ Մելքոնյան (տեսանյութ)
Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման համար այլևս որևէ խոչընդոտ չկա. Ալիև
Հայաստանը չի կատարում իր պարտավորությունները. Ալիևը՝ միջանցքի և «խաղաղ համակեցության» մասին
Հնարավոր է՝ Միշել-Փաշինյան-Ալիև բանակցությունները տեղի ունենան դեկտեմբերին
«Հայաստանը հրաժարվել է դեպի Նախիջևան երթուղի տրամադրել, ուստի նախագիծն Իրանի տարածքով կիրականացվի». Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Արցախի օկուպացված տարածքներ, մասնավորապես՝ Կովսական կատարած այցի ժամանակ, անդրադարձել է կապի ուղուն, որն Ադրբեջանը կկապի Նախիջևանի Ինքնավար Հանրապետության և Թուրքիայի հետ:
«Հորադիզից Զանգիլան (Կովսական) երկաթուղու շինարարությունը իրականացման ակտիվ փուլում է։ Շատ շուտով կավարտվի Ադրբեջանի հիմնական հատվածը Նախիջևանի Ինքնավար Հանրապետության, այնուհետև Իրանի, Թուրքիայի և հետագայում Եվրոպայի հետ կապող տրանսպորտային միջանցքի այս կարևոր հատվածի շինարարությունը»,-ասել է Ալիևը։
Ընդգծելով, որ այդպիսով Կովսական կդառնա կարևոր տրանսպորտային կետ, քանի որ այնտեղ կառուցվում է օդանավակայան, երկաթգիծ, Բաքվից Կովսական և բոլոր այլ ուղղություններով վեց և չորս գոտի ունեցող մայրուղի։
Աղբյուրը՝ Tert.am