Բարձր տնտեսական աճի «փուչիկը» պայթում է․ Թադևոս Ավետիսյան Երևանի քաղաքապետարանը պայմանագիր է կնքել «ՍԵՄ 2017» ՍՊ ընկերության հետ` մեկ միավորի գինը 137 հազար դրամ արժողությամբ գնելով 75 նստարան՝ ընդհանուր 10 մլն 284 հազար դրամի Ալիեւը հստակ բացահայտել է, թե ի՞նչ միջանցք է պահանջում Փաշինյանից (տեսանյութ)
9
Ոստիկանությունը բերման է ենթարկել «Զանգ» շարժման ակցիայի մասնակիցների Աղմկահարույց տեսանյութի օտարերկրյա քաղաքացիները ձերբակալվել են. ոստիկանության պարզաբանումը Բանտը ինձ չի կոտրել, ոչ էլ՝ իշխանության կիրառած պատիժները․ Տաթև Վիրաբյան ՊԵԿ-ը հորդորում է ժամանակավոր ներմուծված ավտոմեքենաները մաքսազերծել հնարավորինս շուտ Ալիևը փորձում է նոր պատերազմի առիթ ստեղծել. Արա Պողոսյան (տեսանյութ) Ադրբեջանն իր հաշվարկներն ունի. Արմեն Ռուստամյան (տեսանյութ) Փաշինյանի փոխարտգործնախարարը խույս տվեց լրագրողներից Քաղաքացին թալանի մատերիալ չէ Հայաստանի վերջնական կործանման նախազդը. Փաշինյանն ու Ալիևը աշխատակազմերով գրկախառնվել են ԱՅՍ ՊԱՀԻՆ I ՈւՂԻՂ I Խորհրդարանական քառօրյայի վերջին նիստն է Պատերազմ Արցախում
Բարձր տնտեսական աճի «փուչիկը» պայթում է․ Թադևոս Ավետիսյան Ոստիկանն ինքնասպանության փորձ է արել քննչական բաժնում․ ՔԿ-ն մանրամասներ է ներկայացնում Ոստիկանությունը բերման է ենթարկել «Զանգ» շարժման ակցիայի մասնակիցների Աղմկահարույց տեսանյութի օտարերկրյա քաղաքացիները ձերբակալվել են. ոստիկանության պարզաբանումը Երբ ախորժակն իսկապես էլ ուտելիս է բացվում. «Փաստ» Ալիևը չի համապատասխանում Ադրբեջանում Թուրքիայի պատկերացրած իշխանությանը․ քաղաքագետ (տեսանյութ) Բաքվի բռնապետի խոստումներին ու ստորագրություններին չպետք է հավատալ. Վարդան Ոսկանյան (տեսանյութ) Առանցքային գաղափարախոսությունը՝ ցինիզմ. «Փաստ» Բանտը ինձ չի կոտրել, ոչ էլ՝ իշխանության կիրառած պատիժները․ Տաթև Վիրաբյան Երևանի քաղաքապետարանը պայմանագիր է կնքել «ՍԵՄ 2017» ՍՊ ընկերության հետ` մեկ միավորի գինը 137 հազար դրամ արժողությամբ գնելով 75 նստարան՝ ընդհանուր 10 մլն 284 հազար դրամի Բանտը ինձ չի կոտրել, ոչ էլ իշխանության կիրառած պատիժները․ Տաթև Վիրաբյան Մոսկվայի օդանավակայաններում 21 չվերթ է հետաձգվել, ևս 2-ը` չեղարկվել Հայերը, ովքեր ցանկանում են ապրել Ղարաբաղում, պետք է դիմեն Ադրբեջանի քաղաքացիություն ստանալու համար․ Ալիև ՔՊ-ականը Ալավերդիում գաղտագողի երդվել է Պատգամավորների մոտ մինչեւ Ամանոր դեռ թեժ աշխատանքային են լինելու 70 հազար դոլար արժողությամբ համակարգչային ծրագիր՝ համացանցը հետախուզելու համար Ի՞նչ երաշխիքներ կան, որ այդ տեղեկությունները չեն հայտնվի Ադրբեջանի կամ Թուրքիայի ձեռքում ՊԵԿ-ը հորդորում է ժամանակավոր ներմուծված ավտոմեքենաները մաքսազերծել հնարավորինս շուտ Վերջին հինգ տարիների ընթացքում ՀՀ-ում քաղբանտարկյալների թիվը աննախադեպ է. Գոհար Մելոյան (տեսանյութ) Ալիևը փորձում է նոր պատերազմի առիթ ստեղծել. Արա Պողոսյան (տեսանյութ) Թալինի ղեկավարը 16 մլն դրամի պայմանագիր է կնքել իր ընտանիքին պատկանող ընկերության հետ. «Հետք» Ալիեւը հստակ բացահայտել է, թե ի՞նչ միջանցք է պահանջում Փաշինյանից (տեսանյութ) Պետականություն կարող է չունենանք, բայց միլիոնատերերն ավելացել են. «Կարճ ասած» (տեսանյութ) Ադրբեջանն իր հաշվարկներն ունի. Արմեն Ռուստամյան (տեսանյութ) Փաշինյանն ու Ալիևը պայմանավորվել են Հայաստանի հաշվին Պաղեստինում հայտարարել են Գազայի հատվածում Իսրայելի հարվածների հետևանքով շուրջ 17 հազար 500 զոհվածների մասին Պուտինը հայտարարել է նախագահական ընտրություններում առաջադրվելու մասին «Ողջունում ենք Երևանի և Բաքվի որոշումը». Զախարովա Ինչու էր Խաչատուր Սուքիասյանը «փչացնում» Ալեն Սիմոնյանին (տեսանյութ) Թափառող շների խնդիրն ու նրանց սպանդը կառավարության և իրավապահների թերի աշխատանքի հետևանք է․ Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

Հայ-ռուսական հարաբերությունները վտանգված են

Տևական ժամանակ է՝ Ռուսաստանի ու Հայաստանի իշխանությունների միջև փոխադարձ մեղադրանքներ, վիրավորանքներ են հնչեցվում: Սա աննախադեպ իրավիճակ է, որը չի եղել մեր համատեղ պատմության ընթացքում:

ԱԱԾ պահեստազորի սպաների միությունն իր գործունեության ողջ ընթացքում մշտապես հանդես է եկել Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունները խորացնելու, զարգացնելու օգտին: Դրանով է նաև պայմանավորված, որ մեր գործընկեր կազմակերպությունների` «Հայրենիքի վահան» պահեստազորի միություն ՀԿ-ի և Պահեստազորի սպաների շարժման հետ մեկտեղ վարչապետ Նիկոլ Փաշինյանից երկու անգամ պահանջել ենք անհապաղ ստորագրել ՀԱՊԿ-ի կողմից Հայաստանին օժանդակելու փաթեթը, Հայաստանի ու Ադրբեջանի շփման գծի ողջ երկայնքով ՀԱՊԿ խաղաղապահ զորախմբի տեղակայումը:

Այսօր էլ մենք մնում ենք նույն համոզմունքին, որ Հայաստանի ապագան Ռուսաստանի հետ է, որ մենք համախոհներ ենք, դաշնակիցներ ու կարող ենք դիմակայել առկա խնդիրներին բացառապես միասին գործելով, ընդհուպ կողմ ենք Եվրոմիության օրինակով միութենական երկիր կազմելուն, քանի որ բացի Թուրքիայի ազդեցության տակ ընկնելուց որևէ այլ ռեալ համագործակցության առաջարկ չկա, հնարավորություն չենք տեսնում:

Բայց այնուամենայնիվ Արցախում այս վերջին օրերին ծավալված ողբերգական իրադարձությունները, երբ մարդիկ հարկադրված գաղթում են իրենց պատմական հայրենիքից, վկայում է, որ հայ-ռուսական հարաբերությունները լրջորեն խաթարված են, խիստ մշուշոտ է ապագան, ինչը մեզ մտահոգում, ցավ է պատճառում:

Մենք չենք ուզում խոսել, թե ստեղծված իրավիճակում ով է սխալ, ով է ճիշտ, սակայն փաստն այն է, որ ռուսական խաղաղապահների ներկայությամբ հայրենազրկվեց, տեղահան եղավ, գաղթական դարձավ շուրջ 120 հազար մարդ:

Ըստ մեզ` օբյեկտիվորեն մենք մշտապես քննադատել ենք Հայաստանի օրվա իշխանությունների ու մասնավորապես Նիկոլ Փաշինյանի վարած ներքին ու արտաքին քաղաքականությունը, սակայն Ռուսաստանի նկատմամբ Արցախի հարցում Նիկոլ Փաշինյանի դժգոհությունն այնուամենայնիվ օբյեկտիվ է, քանի որ շուրջ 4 հազար տարի իր հողի վրա ապրած ժողովուրդը խաղաղապահ ուժերի ներկայությամբ փաստացի հայրենազրկվեց, գաղթի հարկադրվեց, ինչն աննախադեպ է խաղաղապահ առաքելության միջազգային պրակտիկայում:

Մեզ լրջագույնս անհանգստացնում է հայ-ռուսական հարաբերությունների խզման փաստը: Եթե Ռուսաստանը մնալու է այս տարածաշրջանում, այստեղ ունի ազգային, պետական շահեր, ապա պետք է հաշվի առնի հայկական միջավայրում տեղի ունեցող տրամադրությունների օբյեկտիվ փոփոխությունները, հետևություններ անի, Հայաստանի հետ վարի փոխշահավետ հարաբերություններ, այլապես Հայաստանը շատ կարճ ժամանակում համալրելու է արևմտյան կողմնորոշում ունեցող երկրների շարքը, և Ռուսաստանի մեսիջները արդյունք չեն ունենալու` չի կարելի երկակի ստանդարտներով առաջնորդվել` ինչպես, օրինակ, Ղրիմի ու Արցախի հարցերում:

Մենք զենքի եղբայրներ ենք, բնական դաշնակիցներ, հաղթել ենք, երբ միասին ենք եղել: Սերունդները մեր հարաբերությունների խզումը չեն ների:

 

ԱԱԾ պահեստազորի սպաների միություն ՀԿ

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan