Ո՞րն է Ալեն Սիմոնյանի ու մյուս ՔՊԿ-ականների հայրենիքը (տեսանյութ) Յուղոտ կտորներ՝ պետգնումներում. Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող ընկերության հետ կնքվել են միլիոնավոր դրամների պայմանագրեր Իշխանությունները չեն հասկանում թուրքի հոգեբանությունը. Սեյրան Օհանյան (տեսանյութ)
28
Բերման են ենթարկվել Սերգեյ Բագրատյանի կնոջ՝ ապօրինի շահագործված հանքի աշխատակիցները Փաստորեն, զրահապատ նոր մեքենան Արցախն ուրանալու ու պատմությունը կեղծելու դիմաց է 65,000 վարդով 2 բեռնատար Լարսից հետ են ուղարկել, ֆինանսական լուրջ կորուստներ ունենք․ ջերմոցային տնտեսության տնօրեն Վերին Լարսի մոտ շուրջ 1500 հայկական բեռնատար է սպասում իր հերթին Սա շատ մեծ քաղաքական սխալ է. Բորդյուժան՝ ՀԱՊԿ-ի վերաբերյալ Երևանի դիրքորոշման մասին (տեսանյութ) Ավտոներկրողների ակցիան՝ ՀՀ նախագահի նստավայրի դիմաց. ուղիղ Կտրուկ անկում․ «Հայաստան» Համահայկական հիմնադրամին հանգանակությունները՝ 2018-2023թթ․․ ինֆոգրաֆիկա Ռումբի ահազանգը կեղծ էր Ռումբի ահազանգ՝ թիվ 76 հիմնական (արգենտինական) դպրոցում Նորից փող է պահանջել. այս անգամ՝ 8.5 միլիոն դրամ Պատերազմ Արցախում
Եկեք երկրի անունը դնենք գժանոց ու գնանք այդ գժանոցից. Հրանտ Բագրատյան (տեսանյութ) Բերման են ենթարկվել Սերգեյ Բագրատյանի կնոջ՝ ապօրինի շահագործված հանքի աշխատակիցները «Մանվել Գրիգորյանի նկատմամբ տեղի է ունեցել հաշվեհարդար և փողոցային արդարադատություն». Լևոն Բաղդասարյան Փաստորեն, զրահապատ նոր մեքենան Արցախն ուրանալու ու պատմությունը կեղծելու դիմաց է 65,000 վարդով 2 բեռնատար Լարսից հետ են ուղարկել, ֆինանսական լուրջ կորուստներ ունենք․ ջերմոցային տնտեսության տնօրեն Ընթացիկ տարվա 11 ամիսների ընթացքում Ադրբեջանի զինված ուժերը 258 զինծառայող է կորցրել, որոնց մեծ մասը՝ Արցախում Ո՞րն է Ալեն Սիմոնյանի ու մյուս ՔՊԿ-ականների հայրենիքը (տեսանյութ) Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Գերմանիայի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի դիվանագետները ՀՀ-ում և Կորեայում փոխադարձության հիմունքներով դեսպանատներ կբացվեն Փաշինյանը հասկացրել է՝ չի ցանկանում, որ Հայաստանը լիովին կախված լինի ՌԴ-ից. Ջեյմս Օ՛Բրայեն 44-օրյայի ընթացքում՝ մարտի ժամանակ, գումարտակի հրամանատարի տեղակալն ինքնակամ լքել է մարտադաշտը «Թող վերցներ, երևի չէր կարողանում»․ Վահագն Խաչատուրյանը՝ Արցախը Փաշինյանից առաջ Ադրբեջանի չգրավելու մասին Յուղոտ կտորներ՝ պետգնումներում. Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող ընկերության հետ կնքվել են միլիոնավոր դրամների պայմանագրեր Իշխանությունները չեն հասկանում թուրքի հոգեբանությունը. Սեյրան Օհանյան (տեսանյութ) Հարցը միայն երաշխիքները կամ դրանք տրամադրողները չեն․ «Փաստ» Աղբահանությունը չի կատարվում բնականոն ընթացքով․ կա նաև աղբամանների պակաս (լուսանկար) Վերին Լարսում ավելի քան 2660 մեքենա թույլտվության է սպասում Կայացել է Փաշինյան-Բլինքեն հեռախոսազրույցը. Քննարկել են Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթաց Ադրբեջանի նպատակը զուտ հայկական 8 գյուղերի նկատմամբ վերահսկողությունը չի. Տիգրան Աբրահամյան Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար «Հայաքվեին» դեմ քվեարկելը նույնականացնում ենք նոր կապիտուլյացիային կողմ քվեարկելուն Արցախի հարցով միջազգային հանձնախումբ են ուզում ձեւավորել «Մեր առաքելությունն է՝ լինել հայամետ». Հարություն Հարությունյան (տեսանյութ) Ո՞վ կհիշեցնի՝ ինչ է ասել Փաշինյանը ընդամենը երկու օր առաջ.«Կարճ ասած» (տեսանյութ) Վերին Լարսի մոտ շուրջ 1500 հայկական բեռնատար է սպասում իր հերթին Որքան էլ Փաշինյանը հղում անի Պուտինի հետ իր լավ հարաբերություններին, ամեն դեպքում լարվածություն կա. Խաչատրյան (տեսանյութ) Սա շատ մեծ քաղաքական սխալ է. Բորդյուժան՝ ՀԱՊԿ-ի վերաբերյալ Երևանի դիրքորոշման մասին (տեսանյութ) «Այս տիկինը լավ կանի իր հանցագործության մասին խոսի»․ Բորիս Մուրազի Աբխազիայի հայերն ունեն այն ամենը, ինչ Նիկոլ Փաշինյանը չկարողացավ երաշխավորել ղարաբաղցի հայերին. Ասլան Բժանիա Ավտոներկրողների ակցիան՝ ՀՀ նախագահի նստավայրի դիմաց. ուղիղ

Սա Փաշինյանի, բայց ոչ հայ ժողովրդի ընտրությունն է. Պետդումայում արձագանքել են Արցախի Հանրապետության լուծարման որոշմանը

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության լուծարման որոշումը դրական է ռազմական գործողությունները դադարեցնելու տեսանկյունից, ասել է Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Վիկտոր Վոդոլացկին։

Միևնույն ժամանակ Lenta.ru-ի հետ զրույցում նա ափսոսանք է հայտնել Արցախը ստիպված լքող արցախցիների ճակատագրի առնչությամբ:

«Հաշվի առնելով, որ Հայաստանը և նրա առաջնորդ Փաշինյանը բոլոր վերահսկողական հարթակներում Ղարաբաղը ճանաչել են որպես Ադրբեջանի տարածք, ապա հիմա ընթանում է հանրապետության լուծարման գործընթաց. Հանրապետությունը գոյություն ուներ շատ երկար ժամանակ և, բնականաբար, Ղարաբաղի հայ բնակիչները լքում են տարածքը և, ամենայն հավանականությամբ, կապրեն Հայաստանում, նաև Ռուսաստանում։ Ադրբեջանական կողմն այս տարածքում նորմալ կյանքի համար պայմաններ կստեղծի այն մարդկանց համար, որոնք կմնան այնտեղ, քանի որ սա արդեն իրենց տարածքն է՝ իշխանության բոլոր մարմիններով»,-ասել է Պետդումայի պատգամավորը։

Մինչդետ Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի վերաբերյալ Վոդոլացկին նշել է. «Բնականաբար, այնտեղ տեղակայված մեր խաղաղապահ զորախմբի ներկայությունը, ամենայն հավանականությամբ, այլևս արդիական չի լինի: Բայց դա կորոշեն երեք պետությունների՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարները, քանի որ նրանք երեքով են նման որոշում են կայացրել»։

Միաժամանակ նա նշել է, որ նման հանգուցալուծումը չի կարելի անվանել որոշում «հօգուտ ժողովրդի»։

«Սկզբունքորեն, Ղարաբաղն այլևս չի լինի վիճելի կետ, ինչպես որ այս տարիների ընթացքում եղել է Հայաստանի և Ադրբեջանի միջև: Պարզապես ցավում եմ այն մարդկանց համար, որոնք այժմ լքում են իրենց հայրենի վայրերը՝ թողնելով իրենց նախնիների գերեզմանները։ Սա Փաշինյանի, բայց ոչ հայ ժողովրդի ընտրությունն է»,-նշել է Վոդոլացկին։

«Տասնյակ հազարավոր մարդիկ լքում են իրենց տները. նրանց համար սա մեծ հարված է թե՛ հոգեբանական, թե՛ տնտեսական, նրանք գնում են դեպի անհայտություն, թողնում են իրենց տները, իրենց հողը։ Նրանց կարելի է հասկանալ, նրանք գտնվում են ծանր սթրեսային իրավիճակում։ Հիմա Փաշինյանի խնդիրն է նրանց համար հարմարավետ պայմաններ ստեղծել Հայաստանի տարածքում»:

Խոսելով ստեղծված իրավիճակին Ռուսաստանի վերաբերմունքի մասին՝ պատգամավորն ընդգծել է, որ Մոսկվայի առաջնահերթությունը տարածաշրջանում ռազմական գործողությունների դադարեցումն է։

«Ռուսաստանի համար գլխավորն այն է, որ չլինեն զինված բախումներ, խաղաղ բնակիչներ չզոհվեն, մեզ համար գլխավորն այն է, որ այնտեղ չլինի այնպիսի թեժ կետ, որը կարող է բռնկվել և դուրս գալ Ղարաբաղի սահմաններից։ Ռուսաստանի համար կարևոր է Հարավային Անդրկովկասում կայունությունը, որպեսզի առճակատումներ չլինեն և, որ ամենակարևորն է, ռազմական գործողություններ չլինեն»,- եզրափակել է Lenta.ru-ի զրուցակիցը։

Աղբյուրը՝ Tert.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan