Մանկապարտեզից հիվանդանոց տեղափոխված 5 տարեկան տղան մահացել է

Դիտել նաև
3-ամյա երեխային կոնֆետի փոխարեն հաբ է հյուրասիրել
Ծննդատուն է տեղափոխվել 40 օրական տղայի մարմին
Արարատի մարզում երեխաների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել․ 11-ամյա երեխան տեղափոխվել է հիվանդանոց
2,5 տարեկան երեխայի մոտ ախտորոշվել է թոքաբորբ և առաջին աստիճանի ցրտահարություն
Գյումրիում 1,5 տարեկան երեխան կոյուղի մաքրող հեղուկ է խմել ու հայտնվել հիվանդանոցում
Երեկ՝ սեպտեմբերի 27-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։30-ի սահմաններում «Արմենիա» բժշկական կենտրոնից ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Դավթաշեն վարչական շրջանից «կլինիկական մահ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխված երեխան վերակենդանացման բաժանմունքում հանկարծամահ է եղել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ 5-ամյա Սահակ Հ-ն, ով հիվանդանոց է տեղափոխվել Դավթաշեն վարչական շրջանի մանկապարտեզներից մեկից։ Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։