1-օրյա ռազմական գործողության համար դա խայտառակ մեծ թիվ է. Հակառակորդի լիարժեք օդային և հրետանային միջոցների կատարյալ գերակայության պայմաններում, կռվել են ԱՌՅՈՒԾԻ պես
Ադրբեջանի իշխանությունների հրապարակած տեղեկատվության համաձայն 24 ժամ տևած մարտական գործողությունների ընթացքում Ադրբեջանի կորուստները կազմում են 192 զոհ և 512 վիրավոր։
Ռազմագետները կփաստեն, որ 1-օրյա ռազմական գործողության համար դա խայտառակ մեծ թիվ է։
Սա նշանակում է, որ Արցախի Պաշտպանության Բանակի մարտիկները՝ ավելի քան 9 ամիս լինելով կատարյալ շրջափակման մեջ, և հակառակորդի լիարժեք օդային և հրետանային միջոցների կատարյալ գերակայության պայմաններում, կռվել են ԱՌՅՈՒԾԻ պես։
Սա հերքում Հայաստանում տարածվող այն թշնամական և դավաճանական թեզը, որ հայ ժողովուրդն այլևս ունակ չէ դիմադրության և միակ հույսն է ապավինել թուրք-ադրբեջանական տանդեմի ողորմությանը։
Փառք ու պատիվ ՄԵՐ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ, որոնց անունները և գործած սխրանքներն այդպես էլ անհայտ մնացին մեր հանրությանը։
Գոհար Մելոյանի ֆեյսբուքյան էջից