Դավիթ Սարգսյանը և Ցոլակ Ակոպյանը ազատ են արձակվել

Դիտել նաև
Եթե այն տեսքով պիտի ստորագրվի այդ խաղաղության պայմանագիրը, որ տեսքով մեզ տեղեկություններ են հասնում, ապա Հայաստանի այսօրվա կառավարիչը կոչվելու է կրկնակապիտուլյանտ. Սերժ Սարգսյան (տեսանյութ)
Ինչո՞ւ իշխանությունները Դավիթ Բաբայանի հարցով չեն զբաղվում
Հայրս երկու անգամ է Բաքվից զանգահարել․ ի՞նչ է պատմում Դավիթ Իշխանյանի որդին
Ջավախքում մարդիկ զարմանում են Երևանի անհոգ ու անտարբեր կյանքի վրա. Վահե Սարգսյան
Ինձ համար Արցախի էջը փակված չէ. Սերժ Սարգսյան (տեսանյութ)
Նախօրեին տեղեկացվել էր, որ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ԵՊՀ-ում առերևույթ խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել են Երևան քաղաքի 38-ամյա բնակիչ Ց․Ա․-ն և 32-ամյա բնակիչ Դ․Ս․-ն։ Այս մասին հաղորդում է ՀՀ ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։
«Վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ նրանք ազատ են արձակվում ձերբակալումից՝ դրա անհրաժեշտությունը վերանալու հիմքով։ Քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է։ Հ․Գ․ Զուտ հնարավոր հարցերը կանխելու համար նշեմ, որ այս պահի դրությամբ նրանց նկատմամբ քրեական հետապնդում հարուցված չէ։», - հավելել է Աբրահամյանը։