Ժոզեպ Բորելը և Հաքան Ֆիդանը Նյու Յորքում քննարկել են Արցախում ստեղծված վիճակը
Դիտել նաև
Թուրքերը զարմացած են Փաշինյանի պահվածքից
Ինչո՞ւ հենց այս պահին Փաշինյանը որոշեց քայլեր ձեռնարկել ՍամվելԿարապետյանի դեմ, և ի՞նչ կապ ունի դա Ադրբեջանի հետ
Պաշտոնական․ հունիսի 20-ին Նիկոլ Փաշինյանը կմեկնի Թուրքիա
Մոսկվան պատրաստվում է լուրջ քայլեր ձեռնարկել Ալիևի դեմ
«Թուրքիան չի պատրաստվում իր զորքերը դուրս բերել Սիրիայից»․ Թուրքիայի ՊՆ
Եվրամիության (ԵՄ) արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը X (Twitter) միկրոբլոգում անդրադարձել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ Նյու Յորքում կայացած հանդիպմանը։
Բորելը նշել է, որ ՄԱԿ-ի 78-րդ վեհաժողովի շրջանակներում հնարավորություն է ունեցել Ֆիդանի հետ կարծքիներ փոխանակելու։
Նա մասնավորապես նշել է․ «ԵՄ հանձնաժողովի հետ միասին նախքան ԵՄ Խորհրդին զեկույց ներկայացնելը խոսել ենք ԵՄ-Թուրքիա հարաբերություններում ձեռնարկվելիք ապագա քայլերի մասին»։
Բորելը նաև հայտնել է, որ Ֆիդանի հետ քննարկել են Ղարաբաղում ծայրահեղ մտահոգիչ վիճակը։