Ակադեմիայում ևս դասեր չեն կայացել․դասադուլ է

Hraparak.am գրում է
Հանրապետության մի շարք ուսումնական հաստատություններ այսօր դասադուլ են հայտարարել` Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով և հանուն Արցախի:
Մեր տեղեկություններով` Գիտությունների ազգային ակադեմիայի գիտակրթական կենտրոնում ևս դասեր չեն կայացել, ուսանողները նախօրոք միացել են հայտարարված դասադուլին: