Վաղը առավոտյան 7:30-ից սկսում ենք գործողությունները. Անդրանիկ Թևանյան. Տեսանյութ
Դիտել նաև
Նիկոլ Փաշինյանի արյան ու ստի 5-ամյակը. անբարոյականության կարմիր կետագծերը. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)
ԿԸՀ-ն «Մայր Հայաստան» խմբակցության երկու նոր ավագանու անդամ է գրանցել
Հայաստանցիները կարող են արժանանալ արցախահայության ճակատագրին. Անդրանիկ Թևանյան
Բացվել է «Մայր Հայաստան» շարժման տարածքային կառույցը (լուսանկար, տեսանյութ)
Անդրանիկ Թևանյան․ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի համար նախատեսել է Արցախի ճակատագիրը (տեսանյութ)
Վաղը առավոտյան 7:30-ից սկսած հնարավոր բոլոր խմբերով Երևանի տարբեր հատվածներում, բոլորս մեր մոտական խաչմերուկները և փողոցները փակում ենք, որպեսզի քաղաքում տեղաշարժը պարալիզացվի:
Այս մասին այսօր Հանրապետության հրապարակում հանարահավաքի ժամանակ ասել է «Միացյալ Հայաստան» դաշինքի ղեկավար Անդրանիկ Թևանյանը:
«Թույլ է տրվում միայն Շտապօգնության մեքնաների, հրշեջների և խիստ ծանր վիճակում գտնվող մարդկանց տեղաշարժը: Հաջորդ խաղի կանոնը՝ որևէ կերպ ոստիկանության հետ բախման չենք գնում»,- ասել է նա:
Անդրանիկ Թևանյանն իր ելույթի վերջում հանրահավաքի մասնակիցներին ուղղորդեց դեպի Երևանի մի շարք հատվածներ, մասնավորապես՝ Ամիրյան, Մաշտոց, Սարյան, Նալբանդյան, Սայաթ-Նովա փողոցներ:
Նա բոլորին հորդորում է միացնել ուղիղ եթեր և մարդկանց կանչել հանրահավաքին: