«Reuters»-ն աղավաղել է Պարույր Հովհաննիսյանի միտքն ու շփոթել ԱԳ փոխնախարարներին. ՀՀ ԱԳՆ
![«Reuters»-ն աղավաղել է Պարույր Հովհաննիսյանի միտքն ու շփոթել ԱԳ փոխնախարարներին. ՀՀ ԱԳՆ](/timthumb.php?src=/disc/21-09-23/7dcfd35dc91cc1fec3298b9850304d7f.jpg&w=450)
ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունը հաղորդագրություն է տարածել՝ տեղեկացնելով, որ «Reuters» լրատվական գործակալությունն աղավաղել է ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանի միտքը, ինչպես նաև շփոթել ԱԳ փոխնախարարներին: Նշվում է, որ լրագրողն ընդունել է իր սխալը և շտկել հոդվածը։
«ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը «Reuters» լրատվականին տված իր հարցազրույցում, պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյո՞ք Լեռնային Ղարաբաղի հայերը կարող են ապրել Ադրբեջանի վերահսկողության տակ, նշել է հետևյալը. «Լեռնային Ղարաբաղի հայերը տեսականորեն կարող էին ապրել Ադրբեջանի վերահսկողության տակ, եթե մենք ապրեինք կատարյալ աշխարհում, սակայն պատմությունը վկայում է, որ դա դժվար է պատկերացնել»,- մասնավորապես նշված է ԱԳՆ հաղորդագրության տեքստում: