Ռուս խաղաղապահների ուղեկցությամբ անցած մարդասիրական մեքենան արդեն Ստեփանակերտում է

Դիտել նաև
Արցախում ծնված վերջին երեխայի անունը Արթուր է
Վերջին տեղահանվածները լքեցին Արցախը. այլևս ավտոբուսներ չեն գնա Արցախ՝ բնակիչներին դուրս բերելու
ԿԸՀ-ն հաստատել է «Հայաքվե»-ի ներկայացրած ստորագրությունների վավերականությունը
Մայր Աթոռն իր աջակցությունն է ցուցաբերում բռնի տեղահանված արցախահայությանը
Արցախում ևս 2 աճյուն է հայտնաբերվել. ԱԻՊԾ
Ռուսական խաղաղապահ զորախմբի ուղեկցությամբ առաջին մեքենաներն անցել են Ակնա-Ստեփանակետ ճանապարհով, գտնվում են Արցախի Հանրապետությունում և բեռնաթափվում են ԿԽՄԿ-ի պահեստում։ Այս մասին հայտնում է Ռուսական խաղաղապահ զորախմբի թելեգրամյան ալիքը։ Նշվում է, որ բեռը ներառում էր մանկական տակդիրներ, դեղորայք:
«Ներկայումս ԿԽՄԿ երկրորդ շարասյունը ռուսական խաղաղապահ զորախմբի ուղեկցությամբ Լաչինի միջանցքով շարժվում է դեպի Ստեփանակերտ, որը առաջինին զուգահեռ անցել է Լաչինի անցակետի կամրջի անցակետով։
Ռուսաստանի և նրա խաղաղապահների ջանքերի շնորհիվ հնարավոր եղավ սկսել հումանիտար օգնության մատակարարումը»,- նշված է թելեգրամյան ալիքում։


