Արցախի նախագահի հրավիրած խորհրդակցությանը քննարկվել է առաջնագծում տիրող իրավիճակը. Տեսանյութ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 17-ին Անվտանգության խորհրդի անդամների մասնակցությամբ հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն: Այս մասին NEWS.am-ին տեղեկացնում են Արցախի Տեղեկատվական շտաբից:
Շփման գծի երկայնքով օպերատիվ իրավիճակի մասին զեկույցով հանդես է եկել պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատար Կամո Վարդանյանը: Քննարկվել են առաջնագծում տիրող իրավիճակն ու անվտանգային մարտահրավերները, դրանց դիմակայման ուղղությամբ անելիքները:
Նախագահը բարձր է գնահատել ուժային կառույցների կողմից կատարված աշխատանքը, տվել հանձնարարականներ: Անդրադարձ է կատարվել նաև երկրում տիրող ծանր հումանիտար իրավիճակին և այն մեղմելու ուղղությամբ իրականացվող քայլերին: