«Արցախյան բանակցություններ» 1300 էջանոց գրքում ներկայացված են փաստեր․ Խաչատրյան Առաջնորդության «Տաղավար դեպրեսիա» Փաշինյանն ու Զելենսկին՝ «աշխարհաքաղաքական երկվորյակ եղբայրներ»
25
Ալիևն ու Փաշինյանը գործում են Հայաստանի, Ռուսաստանի և Իրանի դեմ. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանին ուղղված ի՞նչ մեսիջով էին փորձում հանդես գալ ամերիկացիներնիրենց հարցումներով Ռուսաստանն ու Իրանը կարող են պատժե՞լ Ադրբեջանին Հայցադիմումն ընդդեմ Աննա Վաչիկի Հակոբյանի ընդունվել է վարույթ Ոչ պատահական նշանակումներ ՀԷՑ-ում. ովքե՞ր են նրանք. «Ժողովուրդ» Եվս մի ողբերգություն զորքերում. Սյունիքում ԱԱԾ սահմանապահ զորքերի զինծառայող է մահացել Այսինքն իրենք ՀԷՑ-ը վերցնեն կառավարեն, մենք ներդրումային ծրագիրը իրականացնե՞նք. Դավիթ Ղազինյան Ռոմանոս Պետրոսյանը եկած-չեկած կադրային փոփոխություններ է արել ՀԷՑ-ի բարձրաստիճան պաշտոնյաների կազմում Իհարկե, չեմ բացառում թանկացումը․ էլեկտրաէներգիայի սակագինը բազմակոմպոնենտ թիվ է․ ՀԾԿՀ փաշինյանական նախագահ Արտահերթ հայց է ներկայացվել Ռոմանոս Պետրոսյանի դեմ. Փաստաբան Պատերազմ Արցախում
Փաշինյանը կարող է Վեհափառին կալանավորել, բայց իր արշավը եկեղեցու դեմ չի ստացվի.քաղտեխնոլոգ Իշխանություններն այդ ծանրաձողը չկարողացան վերցնել, գցեցին իրենց ոտքին, այնուհետև Արցախը ճանաչեցին Ադրբեջանի մաս․ Սեյրան Օհանյան Արթուր Խաչատրյանի` «Արցախյան բանակցությունները» երկհատորյակի շնորհանդեսը «Արցախյան բանակցություններ» 1300 էջանոց գրքում ներկայացված են փաստեր․ Խաչատրյան Առաջնորդության «Տաղավար դեպրեսիա» Հարամ բառն էլ ոտից գլուխ ձեր «փոքրիկ խմբակի» մասին է. Ռուբեն Մխիթարյան Սիրաշահեցին ու «խուրդեցին»․ «Կարճ ասած» Մեզ նույնիսկ չեն լսել, որ այլընտրանք առաջարկեն․ ակցիայի մասնակից Հայաստանը հրաժարվում է ժողովրդավարությունից ու խորանում ավտորիտարիզմի մեջ․ Օսկանյան Կգնի՞ ՀԷՑ-ը նորահայտ մեծահարուստը, որը խարդախության համար դատապարտվել է․ «Ժողովուրդ» «Ազատություն Սամվել Կարապետյանին» կոչեր՝ ֆուտբոլային երեկոյի ավարտին․ «Ժողովուրդ» Փաշինյանն իր հայտարարությամբ ամբողջ գործընթացի վրա դրել է ապօրինության կնիք. Թաթոյան Էրդողանը կզանգահարի Պուտինին և Թրամփին՝ Ստամբուլում նրանց հանդիպումը կազմակերպելու հարցով Ալիևն ու Փաշինյանը գործում են Հայաստանի, Ռուսաստանի և Իրանի դեմ. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Այս տարի որքա՞ն ծիրան է արտահանվել Հայաստանից Թուրքիայում հայկական երաժշտական խմբին արգելել են մասնակցել փառատոնի Նիկոլ Փաշինյանին ուղղված ի՞նչ մեսիջով էին փորձում հանդես գալ ամերիկացիներնիրենց հարցումներով Տավուշում հացահատիկի ցանքերն ավելի քան 3 անգամ նվազել են․ Ոսկան Սարգսյան Ռուսաստանն ու Իրանը կարող են պատժե՞լ Ադրբեջանին Եթե չճանաչի, ի ցույց կդնի «մակրոնյան Ֆրանսիայի» անլրջությունը․ Հակոբ Բադալյան Կառավարությունը փորձում է մտնել վեճի առարկայի դաշտ, մինչդեռ այս որոշումը դրա մասին չէ. Արա Ղազարյանը՝ ՀԷՑ-ի վերաբերյալ արբիտրաժային դատարանի որոշման ու կառավարության արձագանքի մասին «ՈւԱԶ»-ով սարում սպանության փորձ կատարած անձինք կալանավորվել են Հայցադիմումն ընդդեմ Աննա Վաչիկի Հակոբյանի ընդունվել է վարույթ Փաշինյան, դու նստիր, քո պարականոն Ավետարանը գրիր Մանկական երկաթուղու մոտակայքում հրդեհ է բռնկվել Սամվել Կարապետյանը կմասնակցի ընտրություններին Իշխանությունն ապարդյուն ելքեր է փնտրում. լարված իրավիճակ է. «Ժողովուրդ» Ոչ պատահական նշանակումներ ՀԷՑ-ում. ովքե՞ր են նրանք. «Ժողովուրդ» Փաշինյանը որոշել է Կաթողիկոսի ԺՊ նշանակել Եվս մի ողբերգություն զորքերում. Սյունիքում ԱԱԾ սահմանապահ զորքերի զինծառայող է մահացել

«Ժողովուրդը հրաբխի նման եռում է. երբ ժայթքի՝ վա՜յ նրան, ով մոտակայքում կլինի». Սերժ Սրապիոնյան

«Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ այսօր ուսուցիչների աշխատավարձը ողորմելի և մարդու ինքնասիրությունը վիրավորող աշխատավարձ է. չի՛ բարձրացել ուսուցիչների աշխատավարձը, այն բարձրացել է միայն ՔՊ-ի ընդհանուր ժողովներում կամ ԱԺ ամբիոնից: Չի՛ կարելի մոլորության մեջ գցել այն մարդկանց, ովքեր դպրոցի հետ կապ չունեն»,-168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց գրականագետ Սերժ Սրապիոնյանը:

Նիկոլ Փաշինյանը բոլոր հնարավոր առիթներով թմբկահարում է, թե ուսուցիչների աշխատավարձը բարձրացրել են, մինչդեռ Կառավարության և ԿԳՄՍ նախարարության շենքերի դիմաց բողոքի ակցիաներ իրականացնող ուսուցիչները հակառակն են նշում: Ավելին, գործող իշխանությունների օրոք նույնիսկ դպրոցական դասագրքերն այս ուսումնական տարում ամբողջությամբ չեն տպագրվել, և ծնողները դժգոհում են, որ իրենք են ստիպված լինում տպել և երեխաների հետ ուղարկել տվյալ օրվա դասին համապատասխանող էջերը:

«Եթե գրքերը չեն կարողանում տպագրել, բայց կարող են 6 միլիոն դոլար տրամադրել՝ մի կապիկի այստեղ բերելու և մայմունություններ անել տալու համար, ինչո՞ւ պետք է մենք վստահենք այս իշխանություններին: Ժողովուրդը, որը նիրհից արդեն արթնանում է, պետք է հասկանա, որ ինքը գտնվում է մի միջավայրում, որտեղ նռնակի օղակը քաշելուն մոտ իրավիճակ է»,-նկատեց գրականագետը:

Սոցհարցումները ցույց են տալիս, որ ժողովուրդը դեմ է, օրինակ՝ Արցախի հարցում Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունը, նրա վարկանիշն առհասարակ սրընթաց անկում է ապրում: Հարցին՝ ե՞րբ կտեսնենք հասարակական ընդվզում, Սերժ Սրապիոնյանն այսպես պատասխանեց. «Որքան էլ համաշխարհային գործող հրաբուխների վերաբերյալ երկրաբաններն ամենաճշգրիտ դիտարկումներ են անում, մի բան չեն կարողանում ճշգրիտ որոշել՝ ե՞րբ կժայթքի այդ հրաբուխը: Երբ էլ հրաբուխը ժայթքում է, հանկարծակի է ժայթքում: Այս ժողովուրդը հրաբխի նման ընդերքում եռում է: Ես ինքս ժողովրդի մեջ եմ, ինքս տեսնում եմ այդ ընդերքը, և մի օր նույն այդ երկրաբանների համար, որոնք քաղաքական վերլուծաբանները, կանխագուշակողներն ու աստղաբաններն են, ՔՊ-ն է իր ամբողջ կազմով, հանկարծ կտեսնեն՝ հրաբուխը ժայթքեց, և վա՜յ նրան, ով մոտակայքում կլինի՝ կմոխրանա, կվերջանա: Ժողովուրդներն այդպես են ժայթքում, այդպես են զայրանում: Ժողովուրդը դեռ Արցախի ողբերգությունն էլ ամբողջությամբ չի ընկալել, որովհետև անխղճորեն ամեն րոպե խաբում են ժողովրդին»:

Նա անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի կողմից Արցախի նորընտիր նախագահին չշնորհավորելու փաստին. «Եթե դա լիներ Քըլըչդարօղլուն, միանգամից մինչև նիստի ավարտը շնորհավորանքը կգնար, բայց քանի որ դա Շահրամանյանն էր, այդ շնորհավորանքը չէր կարող լինել: Այստեղ վրիպեց ՔՊ-ն, վրիպեց ոչ թե չշնորհավորելով, այլ՝ որովհետև նրանք ոչ մի հաշվարկներով չէին սպասում նախորդի հեռացմանը և այսպիսի սահուն և անսխալ կերպով այս մարդուն նախագահ դարձնելուն: Փաշինյանի գլխավոր նպատակը, որը նա երբեք չի թաքցրել, Արցախն իր եղբորը նվիրելն է, հիմա դժվարացավ այդ գործընթացը, և այստեղ ինքը ճիշտ է ասում՝ շնորհավորելու առանձնապես բան չկա, որովհետև իր պլաններն են ձախողվում»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan