Հանուն Կաշենի հանքի Փաշինյանն ու Ալիևը հայերին վտարեցին Արցախից Մեր մեծ թշնամին. Հայկական ստրատեգիական անհամբերություն 2026թ․ ընտրությունները կարող են վերջինը լինել. մարդկանց որսում, «լցնում են» բանտերը․ Սուքիասյան (տեսանյութ)
24
Սամվել Կարապետյանը 11 հայց է ներկայացրել դատարան. վարույթ է ընդունվել 8-ը Գեղարքունիքում բախվել են ՊՆ 2 «Ուրալ»-ները ու «Ford Transit»-ը, 4 զինվորականներ վիրավորվել են Մի քանի փակագծեր բացեմ՝ ինչպես է Փաշինյանը իշխանազրկվելու՝ մինչև 2026թ․-ը․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Իրավական «ապտակ» Փաշինյանի ու ՔՊ-ի իշխանությանը. Սամվել Կարապետյանը միջազգային դատարանում ՀԷՑ-ը պետականացնելու գործով հաղթել է ՀՀ կառավարությանը Որտե՞ղ պարտվեց Փաշինյանը. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Ապուշացման տեխնոլոգիան և նիկոլական քարոզը․ Անդրանիկ Թևանյան Ինչո՞ւ Փաշինյանը հենց այս պահին որոշեց սրել հարաբերությունները եկեղեցու հետ և ո՞րն է նրա գլխավոր նպատակը Քաղբանտարկյալ Ռուբեն Հակոբյանի նամակը՝ կալանավայրից «Դատարանը դատի՜». Բագրատ Սրբազանի փաստաբանը խոստանում է նոր հայցեր՝ նախարարի, պատգամավորի, «պեչատով զրպարտիչ»-ների դեմ հայցերից հետո ՔՊ ու «Հանրապետություն» կոալիցիոն թալանչիների հերթական «արարը» Պատերազմ Արցախում
18+․ Օգտատերերի արձագանքը՝ Փաշինյանի ամուսնական կյանքի գաղտնիքներին Տնտեսության մեջ 5-րդ շարասյունը․ «Կարճ ասած» Սա ազդանշան է, որ Հայաստանի տարածքը կդառնա Ադրբեջանի տարածք. Ալեքսանդր Սեմչենկո Սիրիան պաշտոնապես օգնություն է խնդրել Թուրքիայից ԱՄՆ 87 կոնգրեսականներ Սպիտակ տան վարչակազմին կոչ են անում ապահովել հայերի անվտանգ վերադարձը Արցախ Անահիտ Ավանեսյանը զրպարտիչներով համալրված լիգա է հավաքագրում Բագրատ Սրբազանի դեմ խմբային հայց ներկայացնելու համար Սա 2018-ը չի, եկեղեցին էլ նախկին իշխանությունը չի, չի ստացվելու․ Արսեն Բաբայան Հանուն Կաշենի հանքի Փաշինյանն ու Ալիևը հայերին վտարեցին Արցախից Ուշադրություն դարձրեք գերագույն շայթանի սահմանած չափանիշներին. Մելիքյան Միքայել Սրբազանի գործով նախաքննությունն ավարտվել է Ովքեր են գրոհելու Մայր Աթոռը Մեր մեծ թշնամին. Հայկական ստրատեգիական անհամբերություն Դավիթ Ղազինյանը դիմել է դատարան` ՀԷՑ-ում իր նախկին պաշտոնում վերականգնվելու համար Առաջարկում եմ օր առաջ կատարել դատարանի օրինական որոշումը. Նարեկ Կարապետյանը՝ ՀՀ կառավարությանը Խորապես մտահոգված ենք Մայր Աթոռ ներխուժման և բարձրաստիճան հոգևորականների կալանավորման կապակցությամբ․ հայտարարություն Ի՞նչ կարող է լինել, եթե Հայաստանը չկատարի միջազգային արբիտրաժի որոշումը՝ ՀԷՑ-ի մասով ՀԾԿՀ-ն հայտարարություն է տարածել Սամվել Կարապետյանը 11 հայց է ներկայացրել դատարան. վարույթ է ընդունվել 8-ը Գեղարքունիքում բախվել են ՊՆ 2 «Ուրալ»-ները ու «Ford Transit»-ը, 4 զինվորականներ վիրավորվել են «ՔՊ-ն ակնարկում է, որ չի ենթարկվելու»․ Հովհաննես Իշխանյան «Կառավարությունը կռուտիտի նոր ռեկորդ է սահմանել». Ոսկան Սարգսյան ՔԿՀ-ում պատարագ կմատուցվի ՀՀ ՊՆ 4 ծառայող է վիրավորվել Լեւոն Տեր-Պետրոսյան. Լավատեսական ահազանգ Մի քանի փակագծեր բացեմ՝ ինչպես է Փաշինյանը իշխանազրկվելու՝ մինչև 2026թ․-ը․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) 2026թ․ ընտրությունները կարող են վերջինը լինել. մարդկանց որսում, «լցնում են» բանտերը․ Սուքիասյան (տեսանյութ) «Դատարանն արգելել է ՀՀ կառավարությանը՝ բռնագրավել կամ վաճառել ՀԷՑ-ի ակտիվները». Նարեկ Կարապետյան Իրավական «ապտակ» Փաշինյանի ու ՔՊ-ի իշխանությանը. Սամվել Կարապետյանը միջազգային դատարանում ՀԷՑ-ը պետականացնելու գործով հաղթել է ՀՀ կառավարությանը Ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանը պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել Հայ բնապահպան ակտիվիստների մեծ մասի համար, եթե հանքերն օգուտ են բերում Ադրբեջանին, ապա իրենք խնդիր չեն տեսնում

Ընտրատեղամասերը փակվեցին. ընտրատեղամասերում հաշվում են քվեաթերթիկները. Տեսանյութ

Սեպտեմբերի 17-ին, կայացան Երևանի ավագանու ընտրությունները, որոնց մասնակցում էր 13 կուսակցություն և 1 դաշինք։

Ընտրությունների կազմակերպման նպատակով Երևանում կազմավորվել է 475 ընտրատեղամաս, դիտորդական առաքելություն է իրականացվել միջազգային 2, տեղական` 3 կազմակերպություն:

Ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերն էին`

«Հանրային ձայն» կուսակցություն (քաղաքապետի թեկնածու` Արտակ Գալստյան),

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քաղաքապետի թեկնածու` Տիգրան Ավինյան),

«Արդար Հայաստան» կուսակցություն (քաղաքապետի թեկնածու` Նորայր Նորիկյան),

«Հաղթանակ» կուսակցություն (քաղաքապետի թեկնածու` Վիկտոր Մնացականյան),

«Ուժը հայրենյաց» կուսակցություն (քաղաքապետի թեկնածու` Նելլի Հարությունյան),

«Հայաստանի եվրոպական» կուսակցություն (քաղաքապետի թեկնածու` Տիգրան Խզմալյան),

«Ազգային առաջընթաց» կուսակցություն (քաղաքապետի թեկնածու` Հայկ Մարության),

«Հանուն սոցիալական արդարության» կուսակցություն (քաղաքապետի թեկնածու` Արման Ղուկասյան),

«Հանրապետություն» կուսակցություն (քաղաքապետի թեկնածու` Արտակ Զեյնալյան),

«Միացյալ Հայաստան» կուսակցություն (քաղաքապետի թեկնածու` Երվանդ Թարվերդյան),

«Լուսավոր Հայաստան» կուսակցություն (քաղաքապետի թեկնածու` Դավիթ Խաժակյան),

«Ժողովրդավարական համախմբում» կուսակցություն (քաղաքապետի թեկնածու` Սուրեն Պետրոսյան),

«Ապրելու երկիր» կուսակցություն (քաղաքապետի թեկնածու` Մանե Թանդիլյան),

«Մայր Հայաստան» դաշինք (քաղաքապետի թեկնածու` Անդրանիկ Թևանյան)։

 




***

Երևանում մեկնարկել է ավագանու ընտրությունը։

Առավոտյան ժամը 08:00-ին բացվել են Երևանի 10 ընտրատարածքների 475 տեղամասերը: Քվեարկությունը կավարտվի ժամը 20:00-ին:

Երևանի ավագանու ընտրություններին մասնակցում է 14 քաղաքական ուժ՝ 13 կուսակցություն և 1 դաշինք։

Համաձայն ՀՀ ներքին գործերի նախարարության տվյալների՝ Երևանի ավագանու ընտրությունններին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը 824 հազար 250 է։

***

Առավոտյան՝ ժամը 8.00-ին, ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված կարգով բացվել են ընտրությունների համար ձևավորված բոլոր 475 ընտրական տեղամասերը և ընդունել առաջին ընտրողներին: Ընտրողների էլեկտրոնային գրանցման նպատակով օգտագործվում է 1362 տեխնիկական սարքավորում:

Ընտրությունները դիտարկելու նպատակով հավատարմագրվել են «Ականատես», «Անկախ դիտորդ» և «Հայաքվե» համատեղ դիտորդական առաքելությունները։

Ընտրությունների և քվեարկության վերաբերյալ լուսաբանում իրականացնելու համար հավատարմագրվել են 40 տեղական զանգվածային լրատվության միջոցներ:

Ընտրությունները դիտարկելու համար հավատարմագրվել է նաև 2 միջազգային դիտորդական առաքելություն և 3 օտարերկրյա ԶԼՄ։

Երևան համայնքի ընտրողների թիվը 824250 է։

Ընտրությունների քվեարկության մասնակիցների թիվը, ըստ համայնքների, այսօր՝ ժամը 12.00-ից սկսած երեքժամյա պարբերականությամբ, կհրապարակվի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում՝ www.elections.am, նաև կհեռարձակվի թե՛ Հանրային հեռուստատեսությամբ, թե՛ ԿԸՀ սոցիալական հարթակներով։

Այս մասին հայտնում է ԿԸՀ-ն:

 

***

 

Yerevan.Today-ն առաջարկում է ուղիղ միացմամբ հետևել Երևանի 4 ընտրատեղամասերում քվեարկության ընթացքին։

Դրանք են՝ N 1/20, N 3/5, N 9/6, N 7/2 ընտրատեղամասերը։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan