Հայաստանի ու հայ ժողովրդի ճակատագրի հաշվին ընտանիք են պահում Հեռանկարներ և ռիսկեր (տեսանյութ) Պայքարը մաքրվում է, ինչը շատ լավ է. Բագրատ սրբազան
15
Փաշինյանը Հայաստանը վերածում է պատերազմի խաչմերուկի 18+ գրառումներ․ Փաշինյան-Հակոբյան զույգի ֆեյսբուքի էջերը՝ մեկնաբանությունները մաքրելուց առաջ Քաղաքացին Գլխավոր դատախազության շենքում բենզին է լցրել իր վրա Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ալեքսանդր Չեֆերինի հետ Իսպանիան հաղթեց Անգլիային ու չորրորդ անգամ դարձավ ֆուտբոլի Եվրոպայի չեմպիոն Դոնալդ Թրամփը կշարունակի քաղաքական պայքարը Անհավատալի է․ Թրամփը մեկնաբանել է իր դեմ մահափորձը (տեսանյութ) Կրակել են Դոնալդ Թրամփի ուղղությամբ. վնասվել է նրա ականջը (տեսանյութ) ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը այցելել է Հաղպատի վանական համալիր Մենք երկրորդ փուլ կամ երկրորդ շրջան ենք անցել. Բագրատ Սրբազան Պատերազմ Արցախում
Փաշինյանը Հայաստանը վերածում է պատերազմի խաչմերուկի Հայաստանի ու հայ ժողովրդի ճակատագրի հաշվին ընտանիք են պահում Հույս ունեմ փոխել Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների ալգորիթմը. Գուրգեն Արսենյան Իշխանությունները չեն տրամադրում Տավուշում տեղադրված սահմանային սյուների կոորդինատները Մեկնարկել են հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունները. Սուրեն Պապիկյան Երբ ֆուտբոլային մեծ խաղերը «համընկնում են» ՀՀ պաշտոնյաների գործուղումներին Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ՀՅԴ բյուրոյի ներկայացուցչին 18+ գրառումներ․ Փաշինյան-Հակոբյան զույգի ֆեյսբուքի էջերը՝ մեկնաբանությունները մաքրելուց առաջ Հեռանկարներ և ռիսկեր (տեսանյութ) Էստոնիայի վարչապետը և երկրի կառավարությունը հրաժարական են տվել Հայաստանից Վերին Լարսի ուղղությամբ 500 բեռնատար կա. մաքսային կցորդ «Վերադարձ արմատներին»․ կայացել է նոր՝ «Toyota Land Cruiser-250»-ի հարավկովկասյան շնորհանդեսը 3.5 մագնիտուդով երկրաշարժ՝ Քաջարանից 14 կմ հյուսիս. Այն 4 բալ ուժգնությամբ զգացվել է Սյունիքի քաղաքներում Քաղաքացին Գլխավոր դատախազության շենքում բենզին է լցրել իր վրա Պայքարը մաքրվում է, ինչը շատ լավ է. Բագրատ սրբազան Երևանցու վրա մի քանի միլիոն դրամ արժեցող վոյաժներ, գործուղումներ, իսկ իրականությունը... (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ալեքսանդր Չեֆերինի հետ Իսպանիան հաղթեց Անգլիային ու չորրորդ անգամ դարձավ ֆուտբոլի Եվրոպայի չեմպիոն «Ասում են Նիկոլն ականջների համար բրոնի ժիլետ է ման գալիս». Արամ Մանուկյան Դոնալդ Թրամփը կշարունակի քաղաքական պայքարը Պետք էր ներքին անվտանգությունն ուժեղացնել․ Զախարովան՝ Թրամփի դեմ մահափորձի մասին Հայտնի է Թրամփի վրա կրակողի ինքնությունը Անհավատալի է․ Թրամփը մեկնաբանել է իր դեմ մահափորձը (տեսանյութ) «Գլոբալ պատերազմի» կուսակցությունը և Նիկոլ Փաշինյանի նետած նռնակները․ ինչ է սպասվում մինչև նոյեմբեր. Անդրանիկ Թևանյան Կրակել են Դոնալդ Թրամփի ուղղությամբ. վնասվել է նրա ականջը (տեսանյութ) ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը այցելել է Հաղպատի վանական համալիր Մենք երկրորդ փուլ կամ երկրորդ շրջան ենք անցել. Բագրատ Սրբազան Բագրատ սրբազանի հանդիպումը չարենցավանցիների հետ Շրջակա միջավայրի նախկին փոխնախարարը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին Ադրբեջանը Փաշինյանի ականջից բռնած՝ տանում-բերում է.Գառնիկ Դանիելյան

Ինչո՞ւ է Փաշինյանն այսպես հետևողականորեն չարչրկում Ալմա-Աթայի «տխրա»-հռչակագիրը

«Փաստ» օրաթերթը գրում է. «Փորձելով հակադարձել Ռուսաստանի ղեկավարության այն հայտարարություններին, որ հենց Հայաստանը, իսկ ավելի կոնկրետ՝ Նիկոլ Փաշինյանն է Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս, ՀՀ վարչապետի պաշտոնն զբաղեցնողը կրկին անցավ իր սիրելի «զբաղմունքին»՝ պատասխանատվությունից «թռնելուն» կամ այն իր վրայից «գցելուն»: Փաշինյանի կանխատեսելի ու արդեն հինավուրց ձայնապնակի նման «խազ ընկած», նոր սերնդի համար՝ «վիրուսակիր» պատասխանն այն է, թե՝ ինքն ի՜նչ կարող էր անել, եթե 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրով Հայաստանն արդեն ճանաչել էր Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, Արցախը՝ ներառյալ: Այս ընթացքում, նկատենք, Հայաստանի բոլոր նախկին ղեկավարներն ու նրանց ներկայացուցիչները բազմիցս ոչ միայն հերքել են Նիկոլ Փաշինյանի՝ ավելի վաղ արած նման հայտարարությունները, այլև առանձին դեպքերում բավականին կոշտ հակադարձել են:

Այդ կոշտ հակադարձումների ամփոփ բովանդակությունն այն է, որ Նիկոլ Փաշինյանը ստում է և մանիպուլ յացիա է անում (և դա՝ դեռ չափազանց մեղմ վերաձևակերպմամբ, իրականում գնահատականներն ավելի կոպիտ են եղել): Այս անգամ էլ բացառություն չէր: Քանի որ Նիկոլ Փաշինյանի կրկնած սուտը օրուկես շրջանառվում էր զանազան հեռուստաալիքներով ու կայքերում, թե՛ Լևոն Տեր-Պետրոսյանի, թե՛ Ռոբերտ Քոչարյանի, թե՛ Սերժ Սարգսյանի ներկայացուցիչները հրապարակավ հակադարձեցին՝ վերստին բացատրելով՝ ա)Փաշինյանն անհեթեթություն է ասում, բ) ինչու է նրա ասածն անհեթեթ, գ) ինչու է նա նման բաներ ասում: Առհասարակ, այդ չարչրկված ԱլամաԱթայի հռչակագիրը վերաբերում է նախկին ԽՍՀՄ հանրապետություններից մի քանիսի կողմից Անկախ պետությունների համագործակցության ձևավորմանը: Հարկ է նկատել, որ ԱՊՀ ստեղծման մասին հռչակագրին նախ՝ Հայաստանն ու Ադրբեջանը տարբեր ժամանակներում են «միացել» կամ այն ստորագրել:

Մի բան, որ Նիկոլ Փաշինյանը միտումնավոր «մոռացության» է մատնում: Երկրորդ, որ ամենից կարևորն է. Հայաստանը այդ հռչակագրին միացել է չափազանց որոշակի վերապահումներով, իսկ վերապահումներն էլ ամրագրված են օրենքի ուժ ունեցող, տակավին գործող փաստաթղթով: Վերապահումների իմաստը, էությունը, «աղը» (ում ինչպես հարմար է) այն է, որ, այսպես կոչված, «տարածքային ամբողջականության ճանաչման սկզբունքը» չի՛ տարածվում ԽՍՀՄ նախկին ինքնավարությունների վրա, որոնք իրենց անկախությունը հռչակել են ԽՍՀՄ օրենքների համաձայն: Այդ վերապահումը ուղղակիորեն Արցախի մասին է, քանի որ 20-ականների սկզբին, այն էլ՝ կուսակցական մարմնի որոշմամբ, Ադրբեջանին «կցված» Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը հենց ԽՍՀՄ կազմում եղած ինքնավարություն էր, որը 1991թ. սեպտեմբերի 2-ին իր անկախությունը հռչակել է ԽՍՀՄ օրենքների տառին ու ստորակետին առավել քան համապատասխան: Նիկոլ Փաշինյանը միանգամայն կանխամտածված կերպով այս մասին (վերապահումների) ընդհանրապես ծպտուն չի հանում:

Մինչդեռ, եթե մի փաստաթղթի մասին խոսում ես, այն վկայակոչում ես, ապա գոնե պիտի դա ամբողջական անել: Արժե այն էլ ընդգծել, որ Ալմա-Աթայի հռչակագրում, եթե անգամ ընդունենք, որ այնտեղ անվերապահորեն «տարածքային ամբողջականության» մասին է միայն ասված (ինչն այդպես չի, արդեն նշեցինք), միևնույնն է, Ադրբեջանի «տարածքային ամբողջականության» մասին ոչ մի թիվ չկա: Փաշինյանը, որ այդպես հաճույքով, պատրաստակամորեն, անընդհատ Ալիևին բավարարող 86 600 քառակուսի կմ-ից է խոսում՝ դա կապակցելով իր սիրելի «տխրա»-հռչակագրի հետ, կարո՞ղ է այնտեղ այդ թիվը ցույց տալ, հանել-կոխել չուզողների աչքը: Կարո՞ղ է: Վերջապես, երրորդ՝ ամենից ցցուն ու ակնհայտ իրողությունը. եթե Արցախի խնդրում ամեն ինչ այդքան պրիմիտիվ ու հեշտ էր, ու Հայաստանն էլ, իբրև թե, դեռ 1991-ին «ճանաչել էր Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ներառյալ՝ Արցախը», ինչպես պնդում է Նիկոլ Փաշինյանը, ինչպես դայլայլում է նրա քարոզչամեքենան, հապա էլ ի՞նչ էին մի 30 տարի բանակցում բոլոր այդ ԵԱՀԿ Մինսկի խումբը, Մինսկի խմբի համանախագահները: Էհ, միանգամից կասեին՝ բանակցելու բան էլ չկա, ճանաչել-պրծել եք, «ցրվեք տներով»:

Այսինքն, բոլորը այդքան, կներեք, անբանիմաց էին, և միայն վերջում եկավ քանքար Նիկոլ Փաշինյանն ու «բոլոր հարցերը» լուծե՞ց: Հասկանում ենք՝ էլի անհեթեթություն է, բայց փակագծերը մեկ անգամ ևս չբացել չի կարելի: Ավելի տեղին կլիներ հայտնի ասացվածքն այն մասին, թե ինչպես 100 գիտուն չկարողացան ջրհորից հանել 1 անգետի նետած քարը, այս դեպքում՝ քարացած աթարը: Ի դեպ, այնպես չէ, թե Ալամա-Աթայի «տխրա»-հռչակագրի մասին վերջին 30 տարվա մեջ ընդհանրապես ոչ մի խոսակցություն չի եղել: Եղել է ու, որքան հայտնի է, «խոսակցություն» բացողը Նիկոլ Փաշինյանն էր, ճիշտ է, այն ժամանակ ընդամենը լրագրող Նիկոլ Փաշինյանը: Հայտնվելով վարչապետի աթոռին՝ նա հետևողականորեն իրականացնում է ադրբեջանական ագիտպրոպի թեզերն արտացոլած իր երբեմնի հրապարակումներում նշած մոտեցումները: Կյանքի է կոչում, այսպես ասած: Ու դա արդեն ոչ թե «երկրի հակառակ կողմն» է, այլ ամենաուղիղ իմաստով՝ «թարսված (շուռ տված) երկիր»:

Փաշինյանի դեպքում, ցավոք, ամեն ինչ պարզ է: Ինչպես պարզ է, որ Ալմա-Աթայի հռչակագիրը նրան պետք է իր կողմից Արցախի ուրացումը արդարացնելու, «ջրից չոր դուրս» գալու, մի խոսքով՝ պատասխանատվությունից խուսափելու համար: Դյուրահավատ-միամիտ կամ, ինչ-ինչ շահերից ելնելով, այդպիսին ձևացող լսարանի մոտ դա միգուցե նրան հաջողվի: Բայց միայն այդ «լսարանի» մոտ: «Պատասխանատվությունից խուսափել» կոչվող երևույթի թաքուն «հմայքն» այն է, որ պատասխանատվության պահը հաճախ վրա է հասնում հանկարծակի ու այն ժամանակ, երբ խուսափողին թվում է, թե՝ վերջ, արդեն խուսափել է:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan