Ալիեւը հստակ բացահայտել է, թե ի՞նչ միջանցք է պահանջում Փաշինյանից (տեսանյութ) Փաշինյանն ու Ալիևը պայմանավորվել են Հայաստանի հաշվին Ինչու էր Խաչատուր Սուքիասյանը «փչացնում» Ալեն Սիմոնյանին (տեսանյութ)
9
ՊԵԿ-ը հորդորում է ժամանակավոր ներմուծված ավտոմեքենաները մաքսազերծել հնարավորինս շուտ Ալիևը փորձում է նոր պատերազմի առիթ ստեղծել. Արա Պողոսյան (տեսանյութ) Ադրբեջանն իր հաշվարկներն ունի. Արմեն Ռուստամյան (տեսանյութ) Փաշինյանի փոխարտգործնախարարը խույս տվեց լրագրողներից Քաղաքացին թալանի մատերիալ չէ Հայաստանի վերջնական կործանման նախազդը. Փաշինյանն ու Ալիևը աշխատակազմերով գրկախառնվել են ԱՅՍ ՊԱՀԻՆ I ՈւՂԻՂ I Խորհրդարանական քառօրյայի վերջին նիստն է ԱԺ-ն ընդունեց 2024-ի պետբյուջեի նախագիծը Ալավերդիում իշխանությունները հանցագործություն են արել Թե ինչպես են Երևանում իրականացնում անորակ ասֆալտապատում անձրևի տակ (տեսանյութ) Պատերազմ Արցախում
ՊԵԿ-ը հորդորում է ժամանակավոր ներմուծված ավտոմեքենաները մաքսազերծել հնարավորինս շուտ Վերջին հինգ տարիների ընթացքում ՀՀ-ում քաղբանտարկյալների թիվը աննախադեպ է. Գոհար Մելոյան (տեսանյութ) Ալիևը փորձում է նոր պատերազմի առիթ ստեղծել. Արա Պողոսյան (տեսանյութ) Թալինի ղեկավարը 16 մլն դրամի պայմանագիր է կնքել իր ընտանիքին պատկանող ընկերության հետ. «Հետք» Ալիեւը հստակ բացահայտել է, թե ի՞նչ միջանցք է պահանջում Փաշինյանից (տեսանյութ) Պետականություն կարող է չունենանք, բայց միլիոնատերերն ավելացել են. «Կարճ ասած» (տեսանյութ) Ադրբեջանն իր հաշվարկներն ունի. Արմեն Ռուստամյան (տեսանյութ) Փաշինյանն ու Ալիևը պայմանավորվել են Հայաստանի հաշվին Պաղեստինում հայտարարել են Գազայի հատվածում Իսրայելի հարվածների հետևանքով շուրջ 17 հազար 500 զոհվածների մասին Պուտինը հայտարարել է նախագահական ընտրություններում առաջադրվելու մասին «Ողջունում ենք Երևանի և Բաքվի որոշումը». Զախարովա Ինչու էր Խաչատուր Սուքիասյանը «փչացնում» Ալեն Սիմոնյանին (տեսանյութ) Թափառող շների խնդիրն ու նրանց սպանդը կառավարության և իրավապահների թերի աշխատանքի հետևանք է․ Արեգնազ Մանուկյան (տեսանյութ) Ադրբեջանը Ուկրաինային էլեկտրատեխնիկա է ուղարկել Փաշինյանի փոխարտգործնախարարը խույս տվեց լրագրողներից Խաչատուր Սուքիասյանի և Ալեն Սիմոնյանի փոխադարձ կսմիթները (տեսանյութ) Քաղաքացին թալանի մատերիալ չէ Փաշինյանը Ղազախստանի նախագահին հրավիրել է Հայաստան Հերթական նվերը հպա՛րտ քաղաքացիներին… Հայաստանի վերջնական կործանման նախազդը. Փաշինյանն ու Ալիևը աշխատակազմերով գրկախառնվել են 2024-ից առցանց տաքսիներով ուղևորությունները կհարկվեն Լարսը բաց է Մենք հանդես ենք գալիս Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ ստորագրման օգտին. Թուրքիայի ԱԳՆ Ուսապարկերը, փաստորեն, դուրս են գալիս կոնտրոլից ՔՊ-ական պատգամավորը շուտով ստիպված կլինի դատարանում բացատրություն տալ ԱՅՍ ՊԱՀԻՆ I ՈւՂԻՂ I Խորհրդարանական քառօրյայի վերջին նիստն է Պատմաբանի ինչ գործն է, որ պատմության դասագիրք գրի Քա՞նի մարդ է զրկվել կյանքից Նիկոլի օրոք. «Կարճ ասած» (տեսանյութ) Նիկոլից հետո հանրային համերաշխության և արդարության վերականգնման համար խիստ կենսական է, որ չլինեն քաղաքական հետապնդումներ. Աշոտյանը՝ կալանավայրից ԱԺ-ն ընդունեց 2024-ի պետբյուջեի նախագիծը

Նման չափի մաքսատուրքի սահմանումն անխղճություն է. կոչ եմ անում շրջանառությունից հանել նախագիծը. Գառնիկ Դանիելյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Գառնիկ Դանիելյանի հայտարարությունը՝ ԱԺ ամբիոնից «ՀՀ Պետեկամուտների կոմիտեն հանրային քննարկման է դրել մի նախագիծ, որով առաջարկվում է Վրաստանում գրանցված ավտոմեքենաները Հայաստանում շահագործելու համար գրավ վճարել։ Այս պարագայում, ՀՀ քաղաքացիները, ինչպես նաև՝ երկքաղաքացիները, Վրաստանում գրանցված տրանսպորտային միջոցը ՀՀ ժամանակավորապես ներմուծելու համար ստիպված կլինեն բավականին մեծ գումար վճարել հատուկ դեպոզիտային հաշվին։ Ստացվում է, որ ՀՀ քաղաքացիներն ու երկքաղաքացիները մուծելու են մեքենայի մաքսազերծման ամբողջ գումարը, որը կազմելու է մեքենայի արժեքի կրկնապատիկը կամ եռապատիկը։

Իմ գնահատմամբ՝ սա մարդկանց գրպանը մտնելու հերթական փորձն է։ Նախկինում ևս Վրաստանում մաքսազերծված և Հայաստանում շահագործվող մեքենաների պարագայում սահմանափակումներ էին մտցվել՝ ժամանակավոր ներմուծման համար տարեկան տուրքը 2%-ից 4%-ի հասցնելով: Ինչու՞ հանկարծ որոշեցին նման նախագիծ շրջանառել։ ինձ մոտ տպավորություն է, որ իշխանությունները քնում արթնանում, մտածում են՝ ինչպես կպնեն քաղաքացու գրպանին։ Ի դեպ, հայկական պետհամարանիշներով մեքենաները Վրաստանի տարածքում կարելի է շահագործել առանց որևէ խնդրի, և 1 տարի անց՝ սահմանը հատելուց հետո, կարող են շարունակել դրանց շահագործումը Վրաստանում։ Այս նախադեպին հետևելով, վրացական կողմը ևս կարող է սահմանափակումներ կիրառել, ինչի արդյունքում քաղաքացիները չեն կարողանա հայկական պետհամարանիշներով մեքենա վարել Վրաստանի տարածքում։

Հարկ համարեցի այստեղից՝ ԱԺ ամբիոնից բարձրաձայնել այս մասին, քանի որ նախագծի ընդունման դեպքում շուրջ 10․000 ՀՀ քաղաքացի ահռելի ֆինանսական վնասներ կկրի։ Շատերը ստիպված են լինելու բավականին մատչելի արժեքով՝ կրկնակի էժան, վերավաճառել իրենց ավտոմեքենաները Վրաստանում, քանի որ մաքսազերծումը Հայաստանում ձեռնտու չէ։ Գաղտնիք չէ, որ Վրաստանից ավտոմեքենաներ ներմուծում են հիմնականում այն անձինք, որոնք այստեղից թանկարժեք մեքենաներ գնելու հնարավորություն չունեն։ Եվ նման չափի մաքսատուրքի սահմանումը, անխղճություն է այդ մարդկանց նկատմամբ։ Ստացվում է, որ երկու դեպքում էլ՝ թե Վրաստանում վերավաճառելու, և թե ՀՀ-ում մաքսատուրքը վճարելու պարագայում, քաղաքացիները ֆինանսական մեծ կորուստներ են կրելու։ Ի դեպ, սա կարող է խնդիրներ ստեղծել նաև Ջավախքի մեր հայրենակիցների համար։ Որևիցե առիթով ՀՀ մուտք գործելիս, նրանք ստիպված կլինեն սահմանը հատելիս մուծել գրավը։

e-draft.am կայքում հանրային քննարկման դրված այս օրինագծին հանրությունը արդեն իսկ արտահայտել է իր դիրքորոշումը՝ մեծամասամբ դեմ քվեարկելով։ Բոլորովին դեմ չլինելով մաքսազերծման համար խելամիտ վճարի սահմանմանը՝ կոչ եմ անում հրաժարվել և շրջանառությունից հանել քաղաքացիներին կեղեքող նախագծի այս տարբերակը»։ Դանիելյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan