Ինչն է հետաքրքիր, մենք կանխագուշակում էինք, որ դա լինելու է Հայկ Մարությանը
Դիտել նաև
«ՔՊ-ի Իրական Հայաստանը»․ Ստեփան Դանիելյան
«Թե ում հրահանգով է նման հայտարարություն տարածվել, դժվար չէ կռահել»․ Գառնիկ Դանիելյան
Հանձնում են․ սա ՀՀ-ի սուվերենության աստիճանի իջեցում է
Քաղաքային իշխանության անտարբերության հետևանքով տուժում են քաղաքացիները․ Գառնիկ Դանիելյան
Փաշինյանն ու իր շրջապատը կորցրել են նորություններ «սարքելու» ունակությունը․ Ստեփան Դանիելյան
Երբ քարոզարշավից առաջ քննարկում էինք հնարավոր տարբերակները, հիմնական սցենարն այն էր, որ Փաշինյանի համար ընդունելի ընդդիմությունը լինելու է այն թեկնածուն, ում դարձնելու են քննադատության թիրախ, դրանով բարձրացնելով նրա ձայների քանակը:
Ինչն է հետաքրքիր, մենք կանխագուշակում էինք, որ դա լինելու է Հայկ Մարությանը: Նրան դարձնելով հիմնական թիրախ, դարձնելու էին ՔՊ-ի այլընտրանքը: Դա պարզ տեխնոլոգիա է, որը բազմիցս է կիրառվել:
Հիմա հիմնական հարցը, ինչու ընտրեցին Մարությանին: Պատասխան,-Մարությանին իրենք չեն ընտրել, այլ ընտրել են այն նույն կենտրոնից, որը կառավարում է և Փաշինյանին, և Մարությանին:
Այն ամենը, ինչը կատարվում է Հայաստանում՝ ցանկացած ընտրություն, որը տեղի է ունենում, ունի աշխարհաքաղաքական նշանակություն, իսկ Հայաստանի աշխարքաղաքական միակ արժեքն ու պայքարի թեման Սյունիքն է:
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից