Հայաստան-Խորվաթիա հանդիպման ընթացքում երկրպագուների միջև ծեծկռտուքից հետո կան ձերբակալվածներ

Դիտել նաև
Հայաստանի ազգային հավաքականը սկսել է մարզական հավաքը Թուրքիայի և Խորվաթիայի դեմ խաղերին ընդառաջ
Հայաստանի ազգային հավաքականի վերջնական հայտացուցակը Ուելսի դեմ խաղում
Հայաստանի ազգային հավաքականը սկսում է մարզական հավաքը
Հայաստան-Կիպրոս ընկերական հանդիպումն ավարտվեց
Հայտնի է դարձել, թե ով է լինելու Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպման մրցավարը
Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ՈՒԵՖԱ Եվրոպայի 2024 թվականի առաջնության որակավորման խմբային փուլի Հայաստան - Խորվաթիա հանդիպման ընթացքում տրիբունայում տեղի ունեցած վիճաբանության-ծեծկռտուքից հետո երեք անձ է ձերբակալվել, այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացել է ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից։ «Սեպտեմբերի 9-ին ժամը 21.05-ին ոստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողները Վ.Սարգսյանի անվան մարզադաշտից ֆիզիկական ներգործություն կատարելու կասկածանքով ձերբակալել են երեք անձի, ովքեր վիճաբանել են և ձեռքերով փոխադարձ հարվածներ հասցրել միմյանց: Վերջինները հրաժարվել են հաղորդումներ տալուց»,- հայտնել են ՆԳՆ-ից՝ հավելելով, որ նախապատրաստված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին: