Փաշինյանը ո'չ բարոյական, ո'չ քաղաքական իրավունք չունի նման փաստաթուղթ ստորագրել. Վարդան Օսկանյան. Տեսանյութ
- Telegram
- Skype
- ВКонтакте
- РћРТвЂВВВВВВВВнокласснРСвЂВВВВВВВВРєРСвЂВВВВВВВВ
- Viber
Դիտել նաև
Սիրիայի ալ-Սուվայդա նահանգը գրավվում է Իսրայելի կողմից. Վարդան Ոսկանյան
Սիրիայի ալ-Սուվայդա նահանգը գրավվում է Իսրայելի կողմից. Վարդան Ոսկանյան
Սրանց խաղաղություն պետք չէ, պատրաստվում են պատերազմի, բանակցություններն իմիտացիա են․ Վարդան Բալյան
«Սա հարված է Հայաստանի տարածքային ամբողջականությանը»․ Վարդան Օսկանյան
Աննախադեպ «ինքնիշխան» ենք, խոսք չկա. Վարդան Ոսկանյան
Արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանն Արցախի շուրջ ստեղծված բանակցային իրավիճակը նմանեցնում է Քի Վիեսթում բանակցային իրավիճակին, երբ հայր Ալիևը ճանաչեց Արցախը Հայաստանի մաս։
«Իհարկե, հայր Ալիևը սա չկարողացավ իրականացնել, վեադարձավ Քի Վեսթից Բաքու, մեծ դիմադրության հանդիպեց։ Կանչես ԱՄՆ դեսպանին, ասաց, որ նա չի կարողանա դա իրականացնել, այսինքն իր խոստումից հետ կանգնեց»,-ասաց Օսկանյանը։
Նրա խոսքով, Հայաստանում այսօր դրա հայելային իրավիճակ է, Փաշինյանն Արցախը ճանաչել է Ադրբեջանի մաս և պնդում է դրա վրա, որ դրա դիմաց ստանալու է հայերի իրավունքների երաշխքիներ։
Սա իհարկե, անիրականանալի է, ուղղակի ռեալիստական չէ։ «Փաշինյանի համար սա շատ դժվար կլինի իրականացնել, քանի որ նա դրա բարոյական, իրավական, քաղաքական իրավունքը չունի»,-ասաց Օսկանյանը: