Ալիեւը հստակ բացահայտել է, թե ի՞նչ միջանցք է պահանջում Փաշինյանից (տեսանյութ) Փաշինյանն ու Ալիևը պայմանավորվել են Հայաստանի հաշվին Ինչու էր Խաչատուր Սուքիասյանը «փչացնում» Ալեն Սիմոնյանին (տեսանյութ)
8
ՊԵԿ-ը հորդորում է ժամանակավոր ներմուծված ավտոմեքենաները մաքսազերծել հնարավորինս շուտ Ալիևը փորձում է նոր պատերազմի առիթ ստեղծել. Արա Պողոսյան (տեսանյութ) Ադրբեջանն իր հաշվարկներն ունի. Արմեն Ռուստամյան (տեսանյութ) Փաշինյանի փոխարտգործնախարարը խույս տվեց լրագրողներից Քաղաքացին թալանի մատերիալ չէ Հայաստանի վերջնական կործանման նախազդը. Փաշինյանն ու Ալիևը աշխատակազմերով գրկախառնվել են ԱՅՍ ՊԱՀԻՆ I ՈւՂԻՂ I Խորհրդարանական քառօրյայի վերջին նիստն է ԱԺ-ն ընդունեց 2024-ի պետբյուջեի նախագիծը Ալավերդիում իշխանությունները հանցագործություն են արել Թե ինչպես են Երևանում իրականացնում անորակ ասֆալտապատում անձրևի տակ (տեսանյութ) Պատերազմ Արցախում
ՊԵԿ-ը հորդորում է ժամանակավոր ներմուծված ավտոմեքենաները մաքսազերծել հնարավորինս շուտ Վերջին հինգ տարիների ընթացքում ՀՀ-ում քաղբանտարկյալների թիվը աննախադեպ է. Գոհար Մելոյան (տեսանյութ) Ալիևը փորձում է նոր պատերազմի առիթ ստեղծել. Արա Պողոսյան (տեսանյութ) Թալինի ղեկավարը 16 մլն դրամի պայմանագիր է կնքել իր ընտանիքին պատկանող ընկերության հետ. «Հետք» Ալիեւը հստակ բացահայտել է, թե ի՞նչ միջանցք է պահանջում Փաշինյանից (տեսանյութ) Պետականություն կարող է չունենանք, բայց միլիոնատերերն ավելացել են. «Կարճ ասած» (տեսանյութ) Ադրբեջանն իր հաշվարկներն ունի. Արմեն Ռուստամյան (տեսանյութ) Փաշինյանն ու Ալիևը պայմանավորվել են Հայաստանի հաշվին Պաղեստինում հայտարարել են Գազայի հատվածում Իսրայելի հարվածների հետևանքով շուրջ 17 հազար 500 զոհվածների մասին Պուտինը հայտարարել է նախագահական ընտրություններում առաջադրվելու մասին «Ողջունում ենք Երևանի և Բաքվի որոշումը». Զախարովա Ինչու էր Խաչատուր Սուքիասյանը «փչացնում» Ալեն Սիմոնյանին (տեսանյութ) Թափառող շների խնդիրն ու նրանց սպանդը կառավարության և իրավապահների թերի աշխատանքի հետևանք է․ Արեգնազ Մանուկյան (տեսանյութ) Ադրբեջանը Ուկրաինային էլեկտրատեխնիկա է ուղարկել Փաշինյանի փոխարտգործնախարարը խույս տվեց լրագրողներից Խաչատուր Սուքիասյանի և Ալեն Սիմոնյանի փոխադարձ կսմիթները (տեսանյութ) Քաղաքացին թալանի մատերիալ չէ Փաշինյանը Ղազախստանի նախագահին հրավիրել է Հայաստան Հերթական նվերը հպա՛րտ քաղաքացիներին… Հայաստանի վերջնական կործանման նախազդը. Փաշինյանն ու Ալիևը աշխատակազմերով գրկախառնվել են 2024-ից առցանց տաքսիներով ուղևորությունները կհարկվեն Լարսը բաց է Մենք հանդես ենք գալիս Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ ստորագրման օգտին. Թուրքիայի ԱԳՆ Ուսապարկերը, փաստորեն, դուրս են գալիս կոնտրոլից ՔՊ-ական պատգամավորը շուտով ստիպված կլինի դատարանում բացատրություն տալ ԱՅՍ ՊԱՀԻՆ I ՈւՂԻՂ I Խորհրդարանական քառօրյայի վերջին նիստն է Պատմաբանի ինչ գործն է, որ պատմության դասագիրք գրի Քա՞նի մարդ է զրկվել կյանքից Նիկոլի օրոք. «Կարճ ասած» (տեսանյութ) Նիկոլից հետո հանրային համերաշխության և արդարության վերականգնման համար խիստ կենսական է, որ չլինեն քաղաքական հետապնդումներ. Աշոտյանը՝ կալանավայրից ԱԺ-ն ընդունեց 2024-ի պետբյուջեի նախագիծը

Հայե՛ր, ոտքի՛․ «Մայր Հայաստան» դաշինքն Արաբկիր վարչական շրջանում է․ Տեսանյութ

«Մայր Հայաստան» դաշինքն արաբկիրցիների՝ 1975 թ․ հիմնված պուրակից սկսեց քարոզարշավի 2-րդ օրը։ Արաբկիրցիների հետ հանդիպմանը դաշինքի անդամները կոչ արեցին մասնակցել ընտրություններին, քանի որ դա իրական հնարավորություն է Երեւանում իշխանափոխության միջոցով հասնելու համապետական մասշտաբի իշխանափոխության եւ ապահովելու Արցախի եւ Հայաստանի անվտանգությունը։

Արաբկիրցիներից մեկը «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թեւանյանի հետ զրույցում ասաց, որ ծագումով Սյունիքից է եւ շատ մտահոգ է Գորիսի համար, որը վերջին շրջանի զարգացումների պատճառով բոլոր կողմերից շրջապատված է ադրբեջանցիներով։

«Մենք հենց այդ խնդիրները լուծելու համար ենք ուզում մասնակցել սեպտեմբերի 17-ի ընտրություններին։ Եվ շատ կարեւոր է ձեր մասնակցությունը, որ երկրում իրականացնենք այնպիսի փոփոխություն, որ այդ անվտանգային հարցերը լուծվեն։ Դրա համար ձեր մասնակցությունն ավագանու ընտրություններին շատ կարեւոր է»,-վստահեցրեց Անդրանիկ Թեւանյանը։ Արաբկիրցի կինը խոստացավ մասնակցել։

Վարչական այդ շրջանում «Մայր Հայաստանի» թիմը շրջում էր Անդրանիկ Թեւանյանի հեղինակած երգի ուղեկցությամբ, որը կոչ է անում․ «Հայե՛ր, հայե՛ր, ոտքի՛»։ Դաշինքի առաջնորդը ներկայացրեց գործողությունների հերթականությունը։

«Մեր ճանապարհային քարտեզը հետեւյալն է․ փոփոխություններ իրականացնելով Երեւանում՝ դուք հնարավորություն եք ունենում ստանալ մի պատկեր, որից հետո կարելի է արդեն գնալ համապետական մասշտաբով իշխանափոխության, ձեւավորել նոր կառավարություն եւ անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ դուք արդեն կարող եք ձեւավորել այնպիսի իշխանություն, որն ունենա լեգիտիմ իրավունք ձեր անունից հանդես գալու»,-ասաց Անդրանիկ Թեւանյանը։

«Նիկոլ Փաշինյանը, դրժելով խոստումը, Արցախը ճանաչել է Ադրբեջանի մաս,-նկատեց Թևանյանը,-դա Հայաստանի անկախության հռչակագրին է հակասում, հակասում է մեր Սահմանադրությանը եւ ամբողջ օրենսդրությանը, հակասում է մեր պետության ձեւավորման սկզբունքներին։ Մասնակցելով ընտրություններին՝ երեւանցիները հնարավորություն ունեն ձեւավորելու նոր՝ լեգիտիմ իշխանություն։ Մենք գտնում ենք, որ բոլոր այն խնդիրները, որոնք կան ե՛ւ մայրաքաղաքում, ե՛ւ մեր երկրում ընդհանրապես, հնարավոր է լուծոլ նոր իշխանությունների միջոցով։ Այն փոփոխությունները, որ մենք ակնկալում ենք, որ լինեն Երեւանում, կարող են բերել փոփոխությունների ամբողջ Հայաստանում»։

Թեւանյանը կոչ արեց ներդրում ունենալ Հայաստանի եւ Արցախի անվտանգության գործում՝ սեպտեմբերի 17-ին քվեարկելով N 14-ի՝ «Մայր Հայաստան» դաշինքի օգտնին:

«Կոչ ենք անում սեպտեմբերի 17-ին քվեարկել N 14-ի՝ «Մայր Հայաստան» դաշինքի օգտին, որը միակ ընդդիմադիր ուժն է, որ հստակ գնահատականներ ունի վերջին 5 տարվա ընթացքում տեղի ունեցած քաղաքական գործընթացների վերաբերյալ, գործող իշխանությունների վերաբերյալ եւ որն ունի հստակ ճանապարհային քարտեզ՝ մեր երկրում քաղաքական, սոցիալ-տնտեսական եւ բարոյահոգեբանական փոփոխություններ իրականացնելու։ Մեր կարգախոսն է՝ «Միացի՛ր, որ փոխենք»։ Մենք ձեր քվեի ակնկալիքն ունենք, ակնկալում ենք մեր քաղաքացիների ակտիվ մասնակցությունը եւ հստակ դիրքորոշումը երկրում ստեղծված իրավիճակի մասին»,-արաբկիրցիների հետ հանդիպմանն ասաց «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թեւանյանը։

Նա վստահեցրեց, որ երեւանցիներն իրենց քվերարկությամբ կարող են նաեւ կոռուպցիոն երեւույթների դեմն առնել՝ մատնացույց անելով Արաբկիրի «Մերգելյան պուրակում» ընթացող կասկածելի կառուցապատումը։

Նշենք, որ դաշինքի անդամների եւս մեկ խումբ հանդիպումներ է անցկացնում Աջափնյակի ընտրողների հետ։ Երեկոյան՝ ժամը 18։00-ին, դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թեւանյանը կմիանա այդ խմբին եւ ծաղիկներ կխոնարհի Աջափնյակ համայնքի Լենինգրադյան-Հասրաթյան հատվածում գտնվող՝ 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակի հուշահամալիրում։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan