Փաշինյանը ապտակ է ստանալու․ մեծ պայթյուն կլինի․ բոլորին գցել է ՔՊ-ին արտաքին միջամտություն կա, աջակցողները Ադրբեջանն ու Թուրքիան են. Իվետա Տոնոյան Կոչս մեր բոլոր ընտանիքներին՝ պատրաստվեք լավ փոփոխությունների
16
Ինչպես հեռացնել Նիկոլ Փաշինյանին․ կոնսենսուս –1․ ՄԱՀԱԿ (տեսանյութ) Փաշինյանի մասով որոշումն արդեն կայացվել է. հետևանքներ (տեսանյութ) Մերժել Ալիևի օրակարգը․ քարոզարշավ Նորք-Մարաշում (տեսանյութ) Տխուր լուր ՔՊ-ի համար. իշխանափոխություն լինելու է, ընտրություններից հետո կոալիցիա է ձեւավորվելու (տեսանյութ) Նիկոլը փորձում է ֆռռացնել մեր ժողովրդին․ մերժում ենք Նիկոլին ու ընտրում N 7-ին (տեսանյութ) Ի՞նչ պայմանավորվածություններ ձեռք բերվեցին Թրամփ-Սի հանդիպման ընթացքում Ռուսաստանի, Թայվանի և Իրանի հարցերում Հայաստանում այս ընտրությունները կարող են վերջինը լինել, եթե․․․ (տեսանյութ) Ինչպես Իսրայելը «Եվրատեսիլը» վերածեց մեղմ ուժի գործիքի. The New York Times Սահմանապահ մարզում բնակիչը պետք է վստահ լինի, որ կարող է ապահովել իր ընտանիքի արժանապատիվ կյանքը (տեսանյութ) Փաշինյանը պատերազմ է հրահրում Ռուսաստանի դեմ. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Ինչպես հեռացնել Նիկոլ Փաշինյանին․ կոնսենսուս –1․ ՄԱՀԱԿ (տեսանյութ) Բացահայտենք փաշինյանական իշխանությունների ստերը Մետրոպոլիտենում ՔՊ-ի քարոզչական պաստառին ֆլոմաստերով ինչ-որ բան գրելու համար կնոջ են ձերբակալել Ինչպես է թիկնապահը «շպրտում» Փաշինյանին մոտենալ ու լուսանկարվել փորձող երեխային Փաշինյանը ապտակ է ստանալու․ մեծ պայթյուն կլինի․ բոլորին գցել է Էջմիածինը չընդունեց Նիկոլ Փաշինյանին Առանց Աստծո Աջի հովանու և երաշխիքի՝ խաղաղություն գոյություն չունի. Բագրատ սրբազան ՔՊ-ին արտաքին միջամտություն կա, աջակցողները Ադրբեջանն ու Թուրքիան են. Իվետա Տոնոյան Փաշինյանի մասով որոշումն արդեն կայացվել է. հետևանքներ (տեսանյութ) Հակակոռուպցիոն կոմիտեի հաղորդագրությունների թիրախը քաղաքական հակաքարոզչությունն է. Փաստաբան Օվերչուկ. Մոսկվան ըմբռնումով կմոտենա հայ ժողովրդի ցանկացած ընտրությանը Թաթոյանը ձայնագրություն հրապարակեց, ուսանողներին «պարտադրում են մասնակցել ՔՊ-ի քարոզարշավին». «Ասվել է՝ գնում ենք, եղավ» Մերժել Ալիևի օրակարգը․ քարոզարշավ Նորք-Մարաշում (տեսանյութ) Կոչս մեր բոլոր ընտանիքներին՝ պատրաստվեք լավ փոփոխությունների Ինչի՞ մասին է իշխող ուժի քարոզարշավը Իշխանությունը վերարտադրվելու համար հակառուսական գիծ է բռնել՝ Ադրբեջանի ու Թուրքիայի փոխարեն թշնամի ներկայացնելով Ռուսաստանին Իվետա Տոնոյանի ասուլիսը (տեսանյութ) Սկանդալ՝ «Եվրատեսիլի» եթերում. Իսրայելի Kan 11-ը Հայաստանը ներկայացրել է Ադրբեջանի դրոշով Մոտ մի արի, ես զզվում եմ քեզնից... Ես իմ երեխուն, էն 15 երեխուն եմ ուզում, որ դուք 10 րոպեի մեջ վառեցիք. Ազատի զորամասում այրված զինծառայողի մայրը՝ Փաշինյանին Տխուր լուր ՔՊ-ի համար. իշխանափոխություն լինելու է, ընտրություններից հետո կոալիցիա է ձեւավորվելու (տեսանյութ) Նիկոլը փորձում է ֆռռացնել մեր ժողովրդին․ մերժում ենք Նիկոլին ու ընտրում N 7-ին (տեսանյութ) Իսրայելական հեռուստաընկերությամբ Հայաստանը ներկայացրել են Ադրբեջան. հայերի միությունը դիմել է «Kan 11»-ին Խաբված հեղափոխությունից դեպի նոր փոփոխությունների պահանջ․ ինչո՞ւ է հունիսի 7-ը դառնալու քաղաքական շրջադարձի օր Նորից վտանգավոր իրավիճակ է ստեղծվել․ Սյունիքի ապագայի առումով ճակատագրական ջրբաժան է Անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարած անձը կալանավորվել է. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Բնակարաններ՝ Երևանում, հողամասեր՝ Լոռիում, 29,5 մլն դրամ աշխատավարձ․ ինչ է հայտարարագրել Պապիկյանը Ջերմաստիճանը առաջիկա օրերին կնվազի 5-8 աստիճանով, ապա նույնքան կբարձրանա Կոմիտասի պողոտայում «Mazda»-ն վրшերթի է ենթարկել շենքի բակում խաղացող 12-ամյա երեխայի Ի՞նչ պայմանավորվածություններ ձեռք բերվեցին Թրամփ-Սի հանդիպման ընթացքում Ռուսաստանի, Թայվանի և Իրանի հարցերում Քարոզարշավի առաջին շաբաթվա հաղթողներն ու պարտվողները․ ով է առաջատար

Ակնա (Աղդամ)-Ստեփանակերտ ճանապարհի բացումը․ բացասական և «դրական» կողմերը

Ավելի քան 8 ամիս է, ինչ Արցախը շրջափակման մեջ է։ Ադրբեջանը շարունակում է շրջափակման մեջ պահել Բերձորի (Լաչինի) միջանցքը՝ թույլ չտալով Հայաստանից տեղափոխել դեղորայք և մարդասիրական օգնություն։ Մինչ Երևանն սպասում է միջազգային հանրության դատապարտմանը, որը ոչ մի արդյունքի չի հանգեցրել, Բաքուն ստեղծում է իր օրակարգը։ Դրա օրինակն է Ակնայով (Աղդամով) դեպի Ստեփանակերտ ճանապարհ բացելու առաջարկի առաջխաղացումը։ Մենք մանրամասն կբացահայտենք, թե որոնք են այս ճանապարհի բացման դրական և բացասական կողմերը։

Ակնայով ճանապարհ բացելու հնարավորության մասին քննարկումներն սկսվել են այս տարվա հուլիսին։ Ադրբեջանն այս տարբերակը ներկայացրել է որպես «կոնֆլիկտային իրավիճակի» լուծման հնարավորություն։ Հաշվի առնելով, որ այլ առաջարկներ, մասնավորապես՝ Երևանից չկային, կրկին Բաքվի առաջարկած օրակարգը դրվեց շրջանառության մեջ։ Համաձայն ներքին տեղեկությունների՝ Մոսկվայի վերջնական տեսքի բերված առաջարկը հետևյալն էր. պետք է  բացվեր Ակնայով (Աղդամով) անցնող ճանապարհը, և այդ ճանապարհով ԿԽՄԿ-ի միջոցով պետք է սկսվեր Արցախին մատակարարվել անհրաժեշտ ամեն ինչը, իսկ դրանից ուղիղ մեկ օր անց պետք է վերսկսվեր նաև երթևեկությունը Բերձորի միջանցքում: Ստեփանակերտը պնդել է, որ երկու կոմունիկացիաներն էլ պետք է զուգահեռ բացվեն, սակայն պայմանավորվածություններ ձեռք չեն բերվել: Այդ իսկ պատճառով էլ ճանապարհը մինչ օրս բաց չէ։

Որո՞նք են Ակնայով (Աղդամով) ճանապարհի բացման բացասական կողմերը:

  1. Փաստացի Ադրբեջանի վերահսկողության տակ են հայտնվելու երկու կոմունիկացիաները՝ Բերձորով և Ակնայով։ Այս առաջարկի քննարկումը չի ներառել Բերձորի միջանցքից ադրբեջանական ուժերի դուրսբերումը։ Այսինքն՝ արդեն երկու կոմունիկացիաները, որոնք տանում են դեպի Արցախ, լինելու են թշնամու վերահսկողության տակ։
  2. Ադրբեջանը ցանկացած պահի կրկին կարող է փակել Բերձորի միջանցքը՝ թողնելով Ակնայով ճանապարհը։ Այսպիսով, Արցախի համար արտաքին աշխարհի հետ միակ կապը հնարավոր կլինի Ադրբեջանի միջոցով։ Այս առաջարկին համաձայնվելու դեպքում Բաքուն այս որոշումը կներկայացնի որպես «Ստեփանակերտի ինտեգրման պատրաստակամություն»։
  3. Եթե ի պատասխան Ադրբեջանի կողմից Բերձորի միջանցքի փակման՝ Արցախը փակի Ակնայի միջոցով հաղորդակցությունը, Բաքուն կհայտարարի, որ Ստեփանակերտն ինքն է կազմակերպել շրջափակում՝ փակելով այն ճանապարհը, որով կարող էին մատակարարվել սննդամթերք և դեղորայք։
  4. Եթե այս առաջարկը կյանքի կոչվի, կհանվեն Արցախը շրջափակման ենթարկելու Ադրբեջանին ներկայացվող բոլոր մեղադրանքները, որի հետևանքով կան զոհեր։ Այս հանցագործությունն անցյալում կմնա։
  5. Ակնայով անցնող ճանապարհի բացումը կհանգեցնի Արցախում Ադրբեջանի տնտեսական էքսպանսիայի։ Սկզբում Արցախ կբերվեն բացառապես մարդասիրական բեռներ, այնուհետև ադրբեջանական արտադրության ապրանքներ։ Բերձորի (Լաչինի) միջանցքի փակումից հետո բեռները կարող են գալ բացառապես Ադրբեջանից, այլ ոչ թե Հայաստանից, ինչպես նախկինում էր։ Հետագայում առևտուրը պահպանելու համար Բաքուն Ստեփանակերտից կպահանջի շրջանառության մեջ դնել ադրբեջանական «մանաթը»։ Այսպիսով, կձևավորվի «Ադրբեջանի կազմում Արցախի տնտեսական ինտեգրման» օրակարգը։

Որո՞նք են Ակնայով (Աղդամով) ճանապարհի բացման դրական կողմերը:

Միակ առավելությունը ԿԽՄԿ-ի կողմից Արցախ մարդասիրական բեռների մատակարարումն է՝ մինչև Բաքվի կողմից այդ հաղորդակցության հերթական արգելափակումը։ Այլ կերպ ասած՝ միայն առաջին շաբաթներին Արցախը կստանա պարենամթերք և դեղորայք։ Ակնայով ճանապարհ բացելու այլ դրական կողմեր չկան։

Այսպիսով, Բերձորի (Լաչինի) միջանցքի բացման անկարողությունը հանգեցրել է նրան, որ օրակարգում դրված է Ակնայով (Աղդամով) ճանապարհի բացման հարցը։ Առայժմ այն դիտարկվում է որպես լրացուցիչ հաղորդակցության տարբերակ: Արդյունքում այն կդառնա միակ այլընտրանքը, որն Արցախի համար ունի բացառապես բացասական հեռանկար:

«ԱՊՐԻ Արմենիա» վերլուծական կենտրոնի գիտաշխատող,

պ․գ․թ, արևելագետ Սերգեյ Մելքոնյան

Աղբյուր՝ «Հայկական ալիք»

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>