Կա՛մ Արուսյակ Ջուլհակյանը 42 տարեկանում դեռ մնացել է առաջին դասարանում, կա՛մ իր շեֆի պես անզուսպ ստում է․ Բագրատ Միկոյան Փաշինյանը սրբապղծություն կատարեց. Գեղամ Մանուկյան Բռնել մտքի թոկը
17
Փաշինյանն Ռուսաստանին զավթիչ է համարում Ուկրաինայում, իսկ Ադրբեջանը՝ ոչ. Ինչո՞ւ պիտի Մոսկվան աջակցի Հայաստանին Նիկոլ Փաշինյանը կրկին մանրադրամ դարձրեց Հայաստանը. պոզով և պոչով դավաճանություն Արարատ Միրզոյանը չի բացառում, որ հայ-ադրբեջանական համաձայնագիրը ստորագրի նույնիսկ Թուրքիայում «Խաղաղության» ագռավը․ ադրբեջանցիները դեմ են տալիս Նիկոլ Փաշինյանին Գործարարներ, «գրպաններդ յուղե՛ք», Աննա Հակոբյանը դարձյալ փող է հավաքում Տեղի կունենա եռակողմ հանդիպում՝ Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի ԱԳ փոխնախարարների մասնակցությամբ «Զա՛րկ, երբ հալածում են քեզ»․ ՀՅԴ երիտասարդների ակցիան՝ Ջահերով երթին ընդառաջ Նոր Սահմանադրության տեքստում չպետք է լինի հղում Անկախության հռչակագրին․ Նիկոլ Փաշինյան «Ավինյանը վազելով գնացել է Ալենի ու Փաշինյանի մոտ». Սամվել Հակոբյան (տեսանյութ) Արցախցիների բողոքի ակցիան՝ ՀՀ-ում Արցախի ներկայացուցչության մոտ․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ Պատերազմ Արցախում
Հիմա ասածդ ի՞նչ է, ի՞նչ ես սպառնում անել․ Քրիստինե Վարդանյանը՝ Ալեն Սիմոնյանին Կայացել է Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի փոխարտգործնախարարների մակարդակով առաջին հանդիպումը ՔՊ-ի ու Փանշինյանի ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը հրաժարականի դիմում է ներկայացրել. գնում է ՄԻԵԴ Քաղաքապետարանն արհամարհում է Վարչական դատարանին և նրա որոշումը Փաշինյանն Ռուսաստանին զավթիչ է համարում Ուկրաինայում, իսկ Ադրբեջանը՝ ոչ. Ինչո՞ւ պիտի Մոսկվան աջակցի Հայաստանին Նիկոլ Փաշինյանը կրկին մանրադրամ դարձրեց Հայաստանը. պոզով և պոչով դավաճանություն Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 68-ամյա տղամարդու մարմինը «Միրզոյանի հետ հանդիպումը բավականին օգտակար էր»․ Բայրամով Արարատ Միրզոյանը չի բացառում, որ հայ-ադրբեջանական համաձայնագիրը ստորագրի նույնիսկ Թուրքիայում Կա՛մ Արուսյակ Ջուլհակյանը 42 տարեկանում դեռ մնացել է առաջին դասարանում, կա՛մ իր շեֆի պես անզուսպ ստում է․ Բագրատ Միկոյան Փաշինյանը սրբապղծություն կատարեց. Գեղամ Մանուկյան ՍԴ-ն վճռեց, որ Փաշինյանի «հատիկ-հատիկ» օպերացիան այնքան էլ սահմանադրական չէ․ «Ժողովուրդ» Ժան Կլոդ Վան Դամը դիմել է Պուտինին՝ առաջարկելով գնալ ՌԴ ու դառնալ խաղաղության դեսպան. (տեսանյութ) Մոսկվան նոր կուրատորներ է նշանակել հայկական ուղղությամբ Եվրոպական ուղին կարող է Հայաստանին հասցնել այնպիսի իրավիճակի, որը ստեղծվել է Ուկրաինայում. Դենիս Դենիսով (տեսանյութ) «Խաղաղության» ագռավը․ ադրբեջանցիները դեմ են տալիս Նիկոլ Փաշինյանին Դուք ընդամենը «զապորոժեց» վարող եք. Սեյրան Օհանյանը՝ ՔՊ-ին. Տեսանյութ Գյումրին ընտրեց ՔՊ-ի իշխանազրկումը․ տարոսը՝ Հայաստանին Արցախն ու Հայաստանն առևտրի սեղան են նրանց համար, իսկ ժողովուրդը՝ մարքեթինգային ռեսուրս․ Մետաքսե Հակոբյան «Մովսեսի բնակիչների համար գիշերային կրակոցները սովորական են դարձել»․ Ոսկան Սարգսյան ՔՊ-ում «թաղման դեմքով» էին 9%-անոց իշխանությունը 9%-ով էլ աղբահանությունն է կատարում ՍԴ-ն սահմանադրությանը համապատասխան ճանաչեց «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքը ՍԴ-ն ուղիղ արձանագրել է նաև, որ ընդհանուր հիմքերով վարույթներում բռնագանձման ենթակա է հենց այն գույքը, որը կապ ունի համապատասխան հանցանքի հետ.փաստաբան Ընդդեմ մոռացության, ուրացման ու մանկուրտացման. «Փաստ» Հարցն այն է, թե ինչպե՞ս ու ինչի՞ համար է «լցվում» պետական բյուջեն. «Փաստ» Գործարարներ, «գրպաններդ յուղե՛ք», Աննա Հակոբյանը դարձյալ փող է հավաքում Բռնել մտքի թոկը Հակակոռուպցիոն կոմիտեի նոր նախագահը ազատվում է սկանդալի կենտրոնում հայտնված պաշտոնյաներից Գյումրիում իշխանություն ձեռք գցելը ՔՊ-ի համար «Կոկա-կոլայի» խցանի վիճակահանությանը մասնակցելու նման մի բան է դարձել

Ադրբեջանը փորձում է շահարկել միջազգային դերակատարների ցանկացած «հավասարակշիռ» մոտեցում․ ՀՀ ԱԳՆ

Օգոստոսի 16-ին Հայաստանի Հանրապետության պահանջով հրավիրված ՄԱԿ Անվտանգության խորհրդի հրատապ նիստի ընթացքում ևս մեկ անգամ արձանագրվեց, որ միջազգային գործընկերները, չնայած Ադրբեջանի կողմից իրականացվող կեղծ քարոզչությանը, հստակորեն գիտակցում են Լեռնային Ղարաբաղում ծանրագույն հումանիտար իրավիճակի փաստն ու դրա հասցեագրման կարևորությունը։ Այս՝ ՄԱԿ ԱԽ ձևաչափով արդեն երկրորդ քննարկման ժամանակ հնչած գնահատականներն ու Ադրբեջանին ուղղված հասցեական ուղերձներն ըստ էության լրացնում էին մինչ օրս տարբեր կառավարությունների, միջազգային կառույցների, իրավապաշտպան կազմակերպությունների կողմից արտահայտված հստակ դիրքորոշումները։

Հատկանշական էին անդամ պետությունների և ԵՄ ներկայացուցչի ելույթներն առ այն, որ Ադրբեջանը պարտավոր է վերացնել Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումը՝ համաձայն 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության և ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի և հուլիսի 6-ի՝ իրավական պարտադիր ուժ ունեցող որոշումների։ Աներկբայորեն ընդգծվեց, որ արդեն ութ ամսից ավել շարունակվող շրջափակման հետևանքով ԼՂ բնակչության համար ստեղծված ծանր հումանիտար իրավիճակը պետք է վերացվի։

Ակնհայտ է, որ Ադրբեջանը շարունակում է խեղաթյուրել միջազգային հանրության կոչերը, կեղծ և իրականությանը չհամապատասխանող պատրվակներ փնտրել` չիրականացնելու իր պարտավորությունները և, երկարաձգելով հումանիտար ճգնաժամը, ներառյալ սովամահության միջոցով էթնիկ զտումների ենթարկել Լեռնային Ղարաբաղի բնիկ ժողովրդին։ Ավելին, Ադրբեջանը փորձում է շահարկել միջազգային դերակատարների ցանկացած «հավասարակշիռ» մոտեցում՝ այն մեկնաբանելով որպես իր որդեգրած քաղաքականության շարունակման թողտվություն:

Ընդգծում ենք ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի վերացման ուղղությամբ առկա միջազգային ողջ գործիքակազմի օգտագործման և Լաչինի միջանցքով երկու ուղղություններով անխափան տեղաշարժի վերականգնման և ԼՂ միջազգային մարդասիրական կազմակերպությունների անարգել մուտքի ապահովման հրատապությունը:

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը, բարձր գնահատելով միջազգային անվտանգությանը և խաղաղությանը նպաստելու իրենց մանդատին հավատարիմ ՄԱԿ Անվտանգության խորհրդի անդամ պետությունների սկզբունքային և արդար դիրքորոշումները, շարունակելու է աշխատանքները տարբեր հարթակներում, այդ թվում՝ ՄԱԿ Անվտանգության խորհրդում, հետևողական քայլերի գործադրմամբ Լաչինի միջանցքի ապաշրջափակման և Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի հաղթահարման ուղղությամբ:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan