«Արցախյան բանակցություններ» 1300 էջանոց գրքում ներկայացված են փաստեր․ Խաչատրյան Առաջնորդության «Տաղավար դեպրեսիա» Փաշինյանն ու Զելենսկին՝ «աշխարհաքաղաքական երկվորյակ եղբայրներ»
26
Ալիևն ու Փաշինյանը գործում են Հայաստանի, Ռուսաստանի և Իրանի դեմ. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանին ուղղված ի՞նչ մեսիջով էին փորձում հանդես գալ ամերիկացիներնիրենց հարցումներով Ռուսաստանն ու Իրանը կարող են պատժե՞լ Ադրբեջանին Հայցադիմումն ընդդեմ Աննա Վաչիկի Հակոբյանի ընդունվել է վարույթ Ոչ պատահական նշանակումներ ՀԷՑ-ում. ովքե՞ր են նրանք. «Ժողովուրդ» Եվս մի ողբերգություն զորքերում. Սյունիքում ԱԱԾ սահմանապահ զորքերի զինծառայող է մահացել Այսինքն իրենք ՀԷՑ-ը վերցնեն կառավարեն, մենք ներդրումային ծրագիրը իրականացնե՞նք. Դավիթ Ղազինյան Ռոմանոս Պետրոսյանը եկած-չեկած կադրային փոփոխություններ է արել ՀԷՑ-ի բարձրաստիճան պաշտոնյաների կազմում Իհարկե, չեմ բացառում թանկացումը․ էլեկտրաէներգիայի սակագինը բազմակոմպոնենտ թիվ է․ ՀԾԿՀ փաշինյանական նախագահ Արտահերթ հայց է ներկայացվել Ռոմանոս Պետրոսյանի դեմ. Փաստաբան Պատերազմ Արցախում
Փաշինյանի հույսը Վեհափառի վախն է Որքա՞ն աշխատավարձ կստանա ՀԷՑ-ի կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը Բագրատ սրբազանը զրպարտության և վիրավորանքի համար դատական նոր հայցեր է ներկայացրել Ծանոթացա կով կթելու տեխնիկային՝ տիկին Գալստյանի և նրա կովի՝ Սոնայի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանն այցելել է Գեղարքունիքի մարզ. Տեսանյութ Ադրբեջանի և Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են Հայաստանի հետ խաղաղության շուրջ բանակցությունները Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի ուխտավորների ՔՊ-ից հեռացված Թաթուլ Ասիլյանին մեղադրանք է առաջադրվել. Armlur.am Փաշինյանը կարող է Վեհափառին կալանավորել, բայց իր արշավը եկեղեցու դեմ չի ստացվի.քաղտեխնոլոգ Իշխանություններն այդ ծանրաձողը չկարողացան վերցնել, գցեցին իրենց ոտքին, այնուհետև Արցախը ճանաչեցին Ադրբեջանի մաս․ Սեյրան Օհանյան Արթուր Խաչատրյանի` «Արցախյան բանակցությունները» երկհատորյակի շնորհանդեսը «Արցախյան բանակցություններ» 1300 էջանոց գրքում ներկայացված են փաստեր․ Խաչատրյան Առաջնորդության «Տաղավար դեպրեսիա» Հարամ բառն էլ ոտից գլուխ ձեր «փոքրիկ խմբակի» մասին է. Ռուբեն Մխիթարյան Սիրաշահեցին ու «խուրդեցին»․ «Կարճ ասած» Մեզ նույնիսկ չեն լսել, որ այլընտրանք առաջարկեն․ ակցիայի մասնակից Հայաստանը հրաժարվում է ժողովրդավարությունից ու խորանում ավտորիտարիզմի մեջ․ Օսկանյան Կգնի՞ ՀԷՑ-ը նորահայտ մեծահարուստը, որը խարդախության համար դատապարտվել է․ «Ժողովուրդ» «Ազատություն Սամվել Կարապետյանին» կոչեր՝ ֆուտբոլային երեկոյի ավարտին․ «Ժողովուրդ» Փաշինյանն իր հայտարարությամբ ամբողջ գործընթացի վրա դրել է ապօրինության կնիք. Թաթոյան Էրդողանը կզանգահարի Պուտինին և Թրամփին՝ Ստամբուլում նրանց հանդիպումը կազմակերպելու հարցով Ալիևն ու Փաշինյանը գործում են Հայաստանի, Ռուսաստանի և Իրանի դեմ. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Այս տարի որքա՞ն ծիրան է արտահանվել Հայաստանից Թուրքիայում հայկական երաժշտական խմբին արգելել են մասնակցել փառատոնի Նիկոլ Փաշինյանին ուղղված ի՞նչ մեսիջով էին փորձում հանդես գալ ամերիկացիներնիրենց հարցումներով Տավուշում հացահատիկի ցանքերն ավելի քան 3 անգամ նվազել են․ Ոսկան Սարգսյան Ռուսաստանն ու Իրանը կարող են պատժե՞լ Ադրբեջանին Եթե չճանաչի, ի ցույց կդնի «մակրոնյան Ֆրանսիայի» անլրջությունը․ Հակոբ Բադալյան Կառավարությունը փորձում է մտնել վեճի առարկայի դաշտ, մինչդեռ այս որոշումը դրա մասին չէ. Արա Ղազարյանը՝ ՀԷՑ-ի վերաբերյալ արբիտրաժային դատարանի որոշման ու կառավարության արձագանքի մասին «ՈւԱԶ»-ով սարում սպանության փորձ կատարած անձինք կալանավորվել են Հայցադիմումն ընդդեմ Աննա Վաչիկի Հակոբյանի ընդունվել է վարույթ

Նիկոլ Փաշինյանին պետք է վռնդել պետական ապարատից, հապաղումն, այլևս, անդառնալի կարող է լինել Հայաստանի և Արցախի համար. Անդրանիկ Թևանյան

Փաշինյանի ասուլիսի ընթացքում հնչեցված որոշ մտքերի մեկնաբանումը եթերային լեքսիկոնից դուրս՝ բավականին բարդ է լինելու, բայց, եթե քաղաքական և իրավական գնահատական տալու լինենք, ապա դրանք հանցավոր, ոչ լեգիտիմ և հակապետական հայտարարություններ պետք է որակել։ Որևէ մեկը Հայաստանում նման մանդատ չունի, որպեսզի հայտարարի, թե 29.800 քկմ տարածքով Հայաստանի Հանրապետությունը պահպանելու համար պետք է հանձնել Արցախը,- «Փաստինֆո» լրատվականի հետ զրույցում ասել է «Մայր Հայաստան» շարժման համակարգող Անդրանիկ Թևանյանը։

Հիշեցնենք՝ երեկ ՀՀ-ում վարչապետ աշխատող անձը մի քանի ժամ տևողությամբ հերթական մամուլի ասուլիսում անդրադարձել է մի շարք հարցերի, հատկապես խոր ատելության զգացումով արտահայտվել Արցախի և աևցախահայությանն առնչվող գոյաբանական խնդիրներին։

Անդրանիկ Թևանյանն ասում է՝ արդեն մեկ անգամ նշել է, սակայն ցանկանում է կրկնել.«Սա նման է նրան, որ գողերը մտնեն քո տուն և պատանդ վերցնեն ընտանիքի փոքրիկին, այնուհետև պահանջեն ամբողջ տունը՝ այլապես սպառնալով ուտել երեխային, չթաքցնելով, անգամ, որ հետո անցնելու են մյուսներին։ Հիմա Փաշինյանն ասում է, որ տունը և ընտանիքի մյուս անդամներին փրկելու համար պետք է տան փոքր երեխային հանձնել գողերին, թույլ տալ, որ ուտեն նրան, որովհետև այլ հնարավորություն չկա, իսկ փոքրին հանձնելուց հետո երաշխիք չկա, որ գողերը կհանգստանան ու ամբողջ տունը չեն վերցնի, տնեցիներին սրի չեն քաշի: Բայց ամեն դեպքում, նա պնդում է, որ պետք է տան փոքր երեխային հանձնենլ գողերին՝ «միջազգային մեխանիզմների ներքո»:

Բանախոսն ընդգծում է՝ այս ամենն, ուղղակիորեն, ողջամիտ կասկած է առաջացնում, որ Փաշինյանը ծրագրված աշխատանք է իրականացնում. «Իր պարագան և տեսակը հաշվի առնելով էլ, կարող եմ ասել, որ նա հիմա անձնական անվտանգային հարցերի և իշխանության ամեն գնով պահպանման հարցերի լուծմամբ է զբաղված։ Այս ողջ մեխանիզմն, իհարկե, իշխանափոխությունից հետո միայն ամբողջությամբ կբացահայտվի, սակայն այն, որ նա ծրագրավորված կերպով գնում է Արցախի և Հայաստանի կործանման ճանապարհով, սա ակնհայտ է»։

Ամեն ինչ պետք է անել և մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի այս աղետալի վայրընթացը կասեցի և ես համոզված եմ, որ միասնական ջանքերով դա հնարավոր է, ասում է Անդրանիկ Թևանյանը և հավելում. «Ես ինքս իմ ունեցած բոլոր ջանքերը ներդնելու եմ այս գործի իրականացման համար։ Փաշինյանին պետք է վռնդել պետական ապարատից, դրանով իսկ, ապահովելով մեր անվտնագությունը, գոյությունն ու հետագա զարգացումը, որովհետև հապաղումն, այլևս, անդառնալի կարող է լինել Հայաստանի և Արցախի գոյության համար»։

Անդրադառնալով Հայատանում և Արցախում իրականացվող համաժամանակյա բողոքի ակցիաներին՝ Թեւանյանը նշել է. «Մենք, այլևս, պետք է մի կողմ դնենք հնարավոր բոլոր տեսակի տարաձայնություներն ու հակասությունները և մինասնական ջանքերով, օր առաջ, հասնենք սրանցից ազատագրմանը։ Ես հասկանում եմ, որ կան մարդիկ, ովքեր այս միջոցառումներին՝ հավաքների, ակցիաների ու ցույցերի ընթացքում հասցեական քննադատության չեն ենթարկում ՀՀ Կառավարությանը, Նիկոլ Փաշինյանին և իր վարած քաղաքականությանը, բայց մտածում եմ, որ սա ժամանակի խնդիր է։Անկախ ամեն ինչից, թե ով կբարձրացնի պայքարի դրոշակը, միևնույն է, այս պրոցեսը հնարավոր չի լինելու կասեցնել։ Ես ինքս իմ և մեր թիմի անունից հայտարարում եմ, որ անելու ենք ամեն ինչ, որպեսզի այս անգամ ցանկալի փոփոխություններն իրականություն դառնան»։

Աղբյուր` Փաստինֆո

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan