Զախարովան անպատասխան է թողել խաղաղապահների ուղղաթիռների օգտագործման հարցն Արցախին օգնություն հասցնելու գործում
Դիտել նաև
Մենք միշտ Հայոց ցեղասպանության ողբերգությունն ընդունել ենք որպես մեր սեփական ցավը. Զախարովա
«ՀԱՊԿ-ից դուրս գալը Հայաստանի ազգային շահերից չի բխի»․ Զախարովա
«Մոսկվան Երևանին նախազգուշացրել է»․ Զախարովա
Այժմ, երբ ավարտվել է ամենադժվար փուլը, հուսով ենք, որ Ֆրանսիան, որպես ՆԱՏՕ-ի անդամ, նորից չի սկսի կրակը փորփրել․ Զախարովա
Հայաստանի որոշ քաղաքական գործիչներ ԵՄ կողմից ՀՀ հանդեպ անսպասելի ուշադրությունը ընկալում են որպես փրկության միջոց. Զախարովա
Մենք աշխատում ենք բոլոր կողմերի հետ, ոչ միայն հրապարակային հարթությունում, ինչ վերաբերում է մեթոդաբանությանը։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով այն հարցին, թե ունի արդյոք ռուսական կողմը Լաչինի միջանցքի շրջափակման հարցում Ադրբեջանի վրա ազդելու հնարավորություն՝ կոչերից բացի, եւ հնարավոր է արդյոք Արցախ հումանիտար օգնությունը հասցնել ուղղաթիռներով եւ ինքնաթիռներով, որոնք ունեն ռուս խաղաղապահները։
«Ինչ վերաբերում է հումանիտար օգնությանը, ապա, ինչպես հասկանում ենք, միջազգային կառուցվածքի առանձին երկրներ այդ հարցի լուծման տարբեր տարբերակներ են օգտագործում»,-նշել է նա։
Մանրամասները՝ NEWS.am-ի տեսանյութում