Հանուն Կաշենի հանքի Փաշինյանն ու Ալիևը հայերին վտարեցին Արցախից Մեր մեծ թշնամին. Հայկական ստրատեգիական անհամբերություն 2026թ․ ընտրությունները կարող են վերջինը լինել. մարդկանց որսում, «լցնում են» բանտերը․ Սուքիասյան (տեսանյութ)
24
Սամվել Կարապետյանը 11 հայց է ներկայացրել դատարան. վարույթ է ընդունվել 8-ը Գեղարքունիքում բախվել են ՊՆ 2 «Ուրալ»-ները ու «Ford Transit»-ը, 4 զինվորականներ վիրավորվել են Մի քանի փակագծեր բացեմ՝ ինչպես է Փաշինյանը իշխանազրկվելու՝ մինչև 2026թ․-ը․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Իրավական «ապտակ» Փաշինյանի ու ՔՊ-ի իշխանությանը. Սամվել Կարապետյանը միջազգային դատարանում ՀԷՑ-ը պետականացնելու գործով հաղթել է ՀՀ կառավարությանը Որտե՞ղ պարտվեց Փաշինյանը. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Ապուշացման տեխնոլոգիան և նիկոլական քարոզը․ Անդրանիկ Թևանյան Ինչո՞ւ Փաշինյանը հենց այս պահին որոշեց սրել հարաբերությունները եկեղեցու հետ և ո՞րն է նրա գլխավոր նպատակը Քաղբանտարկյալ Ռուբեն Հակոբյանի նամակը՝ կալանավայրից «Դատարանը դատի՜». Բագրատ Սրբազանի փաստաբանը խոստանում է նոր հայցեր՝ նախարարի, պատգամավորի, «պեչատով զրպարտիչ»-ների դեմ հայցերից հետո ՔՊ ու «Հանրապետություն» կոալիցիոն թալանչիների հերթական «արարը» Պատերազմ Արցախում
Դատավոր մերժել է Միքայել Սրբազանի պաշտպանների միջնորդությունը՝ բանավոր ընթացակարգով բողոքը քննելու վերաբերյալ Հայաստանը նույնիսկ այսպիսի վիճակում հնարավորություն ունի դիմադրելու․ Վարուժան Գեղամյան Լարսի անցակետում մեքենաների կուտակումներ են Փաշինյանը արևմտամետներին հրահանգ է իջեցրել Փաշինյանը եկեղեցի ներխուժման օր է սահմանել շաբաթ օրը, երբ Գարեգին Բ-ն պատարագ կմատուցի 18+․ Օգտատերերի արձագանքը՝ Փաշինյանի ամուսնական կյանքի գաղտնիքներին Տնտեսության մեջ 5-րդ շարասյունը․ «Կարճ ասած» Սա ազդանշան է, որ Հայաստանի տարածքը կդառնա Ադրբեջանի տարածք. Ալեքսանդր Սեմչենկո Սիրիան պաշտոնապես օգնություն է խնդրել Թուրքիայից ԱՄՆ 87 կոնգրեսականներ Սպիտակ տան վարչակազմին կոչ են անում ապահովել հայերի անվտանգ վերադարձը Արցախ Անահիտ Ավանեսյանը զրպարտիչներով համալրված լիգա է հավաքագրում Բագրատ Սրբազանի դեմ խմբային հայց ներկայացնելու համար Սա 2018-ը չի, եկեղեցին էլ նախկին իշխանությունը չի, չի ստացվելու․ Արսեն Բաբայան Հանուն Կաշենի հանքի Փաշինյանն ու Ալիևը հայերին վտարեցին Արցախից Ուշադրություն դարձրեք գերագույն շայթանի սահմանած չափանիշներին. Մելիքյան Միքայել Սրբազանի գործով նախաքննությունն ավարտվել է Ովքեր են գրոհելու Մայր Աթոռը Մեր մեծ թշնամին. Հայկական ստրատեգիական անհամբերություն Դավիթ Ղազինյանը դիմել է դատարան` ՀԷՑ-ում իր նախկին պաշտոնում վերականգնվելու համար Առաջարկում եմ օր առաջ կատարել դատարանի օրինական որոշումը. Նարեկ Կարապետյանը՝ ՀՀ կառավարությանը Խորապես մտահոգված ենք Մայր Աթոռ ներխուժման և բարձրաստիճան հոգևորականների կալանավորման կապակցությամբ․ հայտարարություն Ի՞նչ կարող է լինել, եթե Հայաստանը չկատարի միջազգային արբիտրաժի որոշումը՝ ՀԷՑ-ի մասով ՀԾԿՀ-ն հայտարարություն է տարածել Սամվել Կարապետյանը 11 հայց է ներկայացրել դատարան. վարույթ է ընդունվել 8-ը Գեղարքունիքում բախվել են ՊՆ 2 «Ուրալ»-ները ու «Ford Transit»-ը, 4 զինվորականներ վիրավորվել են «ՔՊ-ն ակնարկում է, որ չի ենթարկվելու»․ Հովհաննես Իշխանյան «Կառավարությունը կռուտիտի նոր ռեկորդ է սահմանել». Ոսկան Սարգսյան ՔԿՀ-ում պատարագ կմատուցվի ՀՀ ՊՆ 4 ծառայող է վիրավորվել Լեւոն Տեր-Պետրոսյան. Լավատեսական ահազանգ Մի քանի փակագծեր բացեմ՝ ինչպես է Փաշինյանը իշխանազրկվելու՝ մինչև 2026թ․-ը․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ)

1994թ․, 2020թ․․ ինչպիսի՞ն կլինի հայ-ադրբեջանական նոր ստատուս քվոն (Արցախի պաշարումը Փաշինյան-Ալիև-Էրդողան համաձայնության արդյունք է)

Արցախյան առաջին պատերազմի արդյունքում 1994 թվականի մայիսին հաստատվեց նոր ստատուս քվո։ Մենք ստացանք Արցախի Հանրապետություն՝ նոր տարածքով։ Ստացանք նաև «ոչ խաղաղություն, ոչ պատերազմ» վիճակ, ինչին զուգահեռ տեղի էր ունենում հայ–ադրբեջանական մրցակցություն պետականաշինության, բանակաշինության, տնտեսության, դիվանագիտության և այլ հարթակներում։ Այդ մրցակցության մեջ մի մասով հաջողեցինք, մի մասով՝ ոչ։

Նիկոլ Փաշինյանի «զրոյական կետը» զրոյացրեց 1–ին ստատուս քվոյից հետո ունեցած մեր բոլոր մրցակցային առավելությունները և հնարավորություն տվեց թշնամուն օգտվել նույն ժամանակահատվածում արձանագրված մեր բացթողումներից, սխալներից, ձախողումներից։

2020–ի 44–օրյա պատերազմի արդյունքում նոյեմբերի 9–ին հաստատվեց նոր ստատուս քվո։ Հաստատվեց Մոսկվայի ակտիվ միջամտությամբ։ Նոր ստատուս քվո՝ համեմատաբար լավ պայմաններով, կարող էր հաստատվել նաև 2020–ի հոկտեմբերի 19–ին, բայց Նիկոլ Փաշինյանը չհամաձայնեց։ Եթե նրան մնար, ապա նոր ստատուս քվոն Արցախի ամբողջական վերացումը կլիներ (հիմա նա հետևողականորեն գնում է այդ ուղղությամբ)։
Նոյեմբերի 9–ի եռակողմ հայտարարությունը հնարավորություն տվեց Մոսկվային Արցախի մի մասը պահել հայկական և ըստ այդմ հնարավորություն տվեց ռազմական ներկայություն ապահովել Արցախում։

2025–ին լրանում է եռակողմ հայտարարության մեջ ամրագրված ռուս խաղաղապահների ներկայության ժամկետը և եթե եռակողմ հայտարարության մասնակիցներից մեկը հայտարարի, որ դեմ է ռուս խաղաղապահների ներկայությանը, ապա խաղաղապահները պետք է հեռանան։

2020–ի նոյեմբերի 9–ից էլ պարզ էր, որ Ալիևն ամեն ինչ անելու է, որպեսզի ռուս խաղաղապահները 2025–ից հետո չերկարաձգեն իրենց ներկայությունը և Ադրբեջանը կլանի Արցախը։

Նոյեմբերի 9–ից պարզ էր նաև, որ Հայաստանը պետք է հակառակն անի, այն է՝ ձգտի խաղաղապահների ժամկետի ավելացմանը։

Նիկոլ Փաշինյանի ոչ լեգիտիմ և դավաճանական քայլն այն է, որ ինքը Ալիևի հետ միաբերան կողմ է արտահայտվում ռուս խաղաղապահների գործունեության ժամկետի չերկարացմանը։ Փաշինյանը դա անում է Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելով։ Մոսկվան այդ պայմաններում ստանում է նոյեմբերի 9–ի եռակողմ հայտարարության մասնակիցներից երկուսի՝ Հայաստանի ու Ադրբեջանի մերժումը։ Էրդողանը հենց այդ մերժումից հետո ինքնավստահ հայտարարեց, որ ռուս խաղաղապահները 2025–ից հետո պետք է լքեն Արցախը։

Եվ այսպես, տեղի է ունեցել մեծ դավաճանություն։ Փաշինյանը, հակառակ իր խոստումներին ու 2021–ի խորհրդարանական ընտրություններում ներկայացրած ծրագրին, Արցախը հանձնել է Ադրբեջանին։ Արցախի պաշարումը Փաշինյան–Ալիև–Էրդողան համաձայնության արդյունք է։

Բրյուսելում և Վաշինգտոնում հայ–ադրբեջանական նոր ստատուս քվո է եփվում, որի արդյունքում թիրախավորվում է ոչ միայն Արցախը, այլ նաև Հայաստանը։ Ստանում ենք անվտանգության զրո երաշխիքներ՝ զուգահեռաբար դառնալով հակառուսական ու հակաիրանական գործիք։

Ի դեպ, նոր ստատուս քվոյի համար Արևմուտքին մեղադրելը երեխայություն է։ Արևմուտքն իր շահն ունի։ Ամբողջ խնդիրն այն է, որ Հայաստանը ներկայացնողն է այլոց շահերը սպասարկում՝ անձնական շահի դիմաց։ Արցախը Փաշինյանի անձնական (նյութական) շահի առաջին զոհն է դառնում։ Հաջորդիվ Հայաստանն է։ Հետևաբար՝ Արցախի անկում թույլ չտալը գերկենսական և գոյաբանական հարց է բոլորիս համար։ Մեր խնդիրն այս փուլում 2020–ի նոյեմբերի 9–ի ստատուս քվոյի փոփոխություն ի վնաս Հայաստանի ու Արցախի թույլ չտալն է, ինչի կարևորագույն նախապայմանն իշխանափոխությունն է։ Փաշինյանի մասնակցությամբ նոր ստատուս քվոն մահաբեր կլինի մեր երկրի համար։

Հ․Գ․։ Ստորության և դավաճանության գագաթնակետն է այն մտածողությունը, թե բա՝ Արցախը հանձնելու և 120 հազարին սրի տալու գնով կարելի է Հայաստանը պահել։
 
«Մայր Հայաստան» շարժման հիմնադիր Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan